Վարպետ Մոմիկը որպես իր ժամանակի նորարար

Վարպետ Մոմիկը որպես իր ժամանակի նորարար

Միջնադարի հայտնի հայ վարպետը որպես մանրանկարիչ, ոչ թե ճարտարապետ

Երևանից դեպի հարավ-արևելք 122 կմ հեռավորության վրա Արփայի վտակի նեղ ոլորապտույտ կիրճի վերևում կանգնած է հայտնի Նորավանք վանական համալիրը (XIII—XIV դդ.): Նորավանքի ճարտարապետն էր վարպետ Մոմիկը, որը նաև Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ էր, քանդակագործ, գեղանկարիչ, ծաղկող, գրիչ:

PanARMENIAN.Net - Նորավանքից բացի, Մոմիկը հայտնի է նաև որպես Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետ: Նրան են վերագրում նաև աշխատանքը Տաթևի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա:

Մոմիկի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ կան: Նա գործել է 1283-1339թթ.: Այդ տարիներին նա բազմաթիվ մանրանկարներ է ստեղծել, սակայն մեզ է հասել միայն 4 ձեռագիր մատյան` 1283-1284թթ. ժողովածու (Վիեննա), Մատենադարանում պահվող 1283թ, 1292թ. և 1302թթ. Ավետարանները, 1283 թ. Ավետարանը:

Մոմիկը երկար ժամանակ աշխատաել է Կիլիկիայում, և հետագայում նկարել է կիլիկիացի մանրանկարիչների ոճով: Իր հերթին նա զգալի ազդեցություն է ունեցել մանրանկարչության նոր ուղղությունների զարգացման վրա: Վերադառնալով Արևելյան Հայաստան` նա դարձավ Սյունիքի Օրբելյան իշխանների տան նկարիչ-ճարտարապետը։ Մոմիկի մանրանկարներն աչքի են ընկնում գունային մեծ ներդաշնակությամբ: Գործող անձիքն Մոմիկի մանրանկարներում ունեն իրենց հատուկ գունային լուծումները, որոնցով անվրեպ կարելի է ճանաչել առանձին կերպարների: Օրինակ, Մարիամի մանուշակագույն ծածկոցն ու երկնագույն հագուստով, Հովսեփի երկնագույն թիկնոցը, Պետրոսի երկնագույն թիկնոցն ու մանուշակագույն հագուստով, Քրիստոսի հանդերձանքը բաց կարմիր և մանուշակագույն երանգներով:

Մոմիկ. «Ողբ» և «Հարություն»

Մոմիկի մանրանկարներում գլխավոր շեշտը դրված է կերպարների վրա` նրանց շարժումների և միմիկայի: Նրա կերպարները խորապես արտահայտիչ են ու դրամատիզմով լի:

Ճարտարապետական կառույցները մանրանկարներում իրենց հերթին ոչ թե պատկերված են որպես երկրաչափական ֆիգուրների կուտակում, այլ իրական շինությունների տեսքով, որոնց համահունչ են մարդկային պատկերների համամասնությունները:

Մոմիկի մոտ նկատվում են «հեռանկարային մտածողության սկզբունքներ», ինչը գեղանկարչական վարպետության նոր մակարդակի դրսևորում է: Նրա մանրանկարների տարածությունը միշտ չէ, որ զբաղված է ֆիգուրներով ու առարկաներով, այն ինքնին կոմպոզիցիոն լուծում ունի, որը կոչված է ընդգծելու պատկերված իրադարձության ազդեցիկությունը:

Մոմիկն իր ստեղծագործությունների տակ մակագրել է` «Վարպետ»:

Մոմիկի վարպետությունն առանձնահատուկ դրսևորում է ստացել խաչքարերում, որոնցից մեկը նա քանդակել է ի հիշատակ իր հովանավոր` Սյունյաց եպիսկոպոս, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանի: Մոմիկի երկրորդ խաչքարը թվագրվում է 1308 թվականով` այն աչքի է ընկնում սլացիկ համամասնությամբ, հստակ մոտիվներով, նուրբ երկշերտ քանդակով: Մոմիկի այդ գլուխգործոցը գտնվում է Էջմիածնում: Նրա մեկ այլ հայտնի խաչքարը պահվում է Մայր Աթոռի գանձարանում:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---