Երևանյան 6-րդ փառատոնից մինչև «Էրեբունի-Երևան»

Երևանյան 6-րդ փառատոնից մինչև «Էրեբունի-Երևան»

Հոկտեմբերի 8-ից 14-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Անցած շաբաթ Հայաստանը հրաժեշտ տվեց իր մեծագույն կեմպոզիտորներից մեկին` Էդվարդ Միրզոյանին: Երաժշտության հետ քիչ թե շատ կապ ունեցող անձիք միաձայն նշում են, որ հայ մշակույթն իրոք ծանր կորուստ կրեց: Մահացավ հանրահայտ «Հնգյակի» վերջին ներկայացուցիչը:

PanARMENIAN.Net - Շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ երկու համերգ, որոնք նվիրվեցին մեծ կոմպոզիտորի լուսավոր հիշատակին: Վերադարձի փառատոնի համերգում ելույթ ունեցավ «Ֆրատրես» տրիոն, որի կազմում հանդես եկան սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը, ջութակահար Ֆեոդոր Ռուդինը և դաշնակահար Ռուդոլֆս Սվանգսը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ Երևանյան 6-րդ փառատոնի համերգներից մեկը նվիրվեց մեծ կոմպոզիտորին, կատարվեցին նրա երկու ստեղծագործությունները: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ այս համերգով նրանք չեն սահմանափակվի: Փառատոնին ելույթ ունեցավ նաև գալարափողի հայտնի վարպետ Ռադովան Վլատկովիչը Ավստրիայից:

«Երկու տարի անընդմեջ մասնակցում եմ փառատոնին, ելույթ եմ ունեցել ձեր նվագախմբի և կամերային համերգներում: Ես կարծում եմ, որ ձեր նվագախումբն ավելի է լավանում տարիների ընթացքում, ես տեսնում եմ նոր, երիտասարդ դեմքեր, և կարծում եմ, որ նրանք նոր շունչ են հաղորդում նվագախմբին»,-ասաց Վլատկովիչը: Նա նաև կատարեց հայկական արմատներով լեհ կոմպոզիտոր Քշիշտով Պենդերեցու ստեղծագործությունը` գրված հատուկ գալարափողահարի համար:

«Մաեստրոն ինձ համար գրել է կոնցերտ գալարափողի համար: Ես նրա հետ համագործակցում եմ վաղուց, հյուրախաղերի ենք գնացել իրար հետ»,-եզրափակեց Վլատկովիչը:

Հոկտեմբերի 8-ին գրականության սիրահարներին անակնկալ մատուցեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «100 բանաստեղծություններ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ժամանակակից այլ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղված լեհ գրողների գործերը թարգմանվեցին առաջին անգամ, և լավ նվեր դարձան գրականության հայ սիրահարների համար:

Առաջին անգամ գիրք է գրել նաև Սուրեն Թադևոսյանը, որն ավելի շատ հայտնի է իր տեսահոլովակներով: Նա իր ֆիլմի սցենարը վերածել էր գրքի: Գրքի շնորհանսեսը տեղի ունեցավ շաբաթվա ավարտին: Այն կոչվում է «12.12.12», սակայն կապ չունի մայաների օրացույցի հետ:

Անցած շաբաթ «ձեռնունայն» չմնացին նաև թատերասերները: Ավարտվեց «Հայֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կրկին լի էր կրեատիվ և բազմազան ներկայացումներով: Փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը պատմեց, որ նրանք արդեն պատրաստվում են «Հայֆեստ 2013»-ին:

Շաբաթը եզարփակվեց Երևանի հիմնադրման 2794-ամյակին նվիրված միջոցառումների շարքով: Քաղաքը վերածվել էր տոնական հարթակի, որտեղ ամեն մարդ գտավ իր ճաշակին համապատասխան միջոցառում: Բողոքեցին միայն հեղինակային երգի սիրահարները. հեղինակ-կատարողներըշն այս տարի բեմ չունեցան:

Վերջում էլ տեղի ունեցավ Գալա համերգը, որտեղ ելույթ ունեցան հին ու ծանոթ հայ և ռուս երգիչները:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
71  14.10.12 - Էրեբունի-Երևան 2794
14  08.10.12 - Կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին

Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---