Հայկական բնապատկերներ. Սմբատաբերդն ու Ցախաց քար վանքը [ֆոտոռեպորտաժ]

Հայկական բնապատկերներ. Սմբատաբերդն ու Ցախաց քար վանքը [ֆոտոռեպորտաժ]

Սմբատաբերդը Վայոց ձորի և առհասարակ Սյունիքի հին ու խոշոր ամրոցներից է

Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից (նախկինում` Եղեգիս) դեպի հարավ-արևելք՝ լեռան գագաթին, գտնվում է Սմբատաբերդ պաշտպանական համալիրը։ Ամրոցի իսկական անունը ստույգ հայտնի չէ. ժողովուրդն այն ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, քանի որ մոտակա գյուղում թաղված է Սմբատ թագավորը: PAN Photo-ի լուսանկարիչ Կարո Սահակյանն այս անգամ եղել է բերդում, որի մոտակայքում նաև գտնվում է Ցախաց քար վանական համալիրը:

PanARMENIAN.Net - Եվս մեկ վարկած կա, որ Սմբատաբերդն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։ Բերդը աշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով և պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում էլ պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակները։ Իսկ ջուրն այստեղ բերվել է մոտակայքում գտնվող Ցախաց քար վանքին հարակից աղբյուրներից՝ ջրմուղով: Սմբատաբերդը Վայոց ձորի և առհասարակ Սյունիքի հին ու խոշոր ամրոցներից է. պարիսպների շարվածքը թույլ է տալիս այն թվագրել X-XI դարերով, բայց չի բացառվում նաև, որ բերդը գոյություն է ունեցել V դարից էլ շուտ:

Բերդից ոչ շատ հեռու՝ մոտ 2 կմ դեպի արևելք գտնվում է Ցախաց քարի վանական համալիրը՝ կազմված շինությունների 2 խմբից: Արևելյան խմբում սրբատաշ բազալտից կառուցված 2 եկեղեցի կա: Արևմտյան մասում գմբեթավոր Սբ Կարապետ եկեղեցին է, որի հյուսիսային ճակատի վրա պատկերված է առյուծի և ցուլի մենամարտը պատկերող խոշոր հարթաքանդակ, իսկ հարավային պատի վերևում՝ խոյ բռնած արծվի քանդակ, որն այժմ ցած է ընկել: Դեպի հյուսիս-արևելք Սբ Հովհաննես փոքր եկեղեցին է:

Ցախաց քար վանքի պատերից մեկը

Ցախաց քար

Սմբատաբերդ

Ժամանակին վանական համալիրում գրչատուն է գործել, որտեղ 1437-ին Շարակնոց է ընդօրինակվել, 1463-ին և 1492-ին՝ Ավետարաններ, իսկ 1483-ին՝ Տոնացույց:

39  Հայկական բնապատկերներ. Սմբատաբերդ և Ցաղաց Քար վանք, Վայոց ձորի մարզ
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---