Հիլարի Քլինթոն. Ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չունի

Հիլարի Քլինթոն. Ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չունի

Այժմ բավական է մի փոքր կայծ, որպեսզի բոցավառվի ամբողջ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, սակայն, ցավոք, Օբամայի վարչակազմի գործողությունները հենց դրան են հանգեցնում

Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի 2-րդ այցը Հայաստան կարելի է ավելի հաջող համարել, քան առաջինը և այդ հարցում իր ավանդն ունի Բաքուն, որը ԵԱՀԿ ՄԽ անդամ-պետությունների բարձրաստիճան ներկայացուցչի այցը կրկին «նշել է» պրովոկացիաներով և հայկական բանակի զինծառայողների սպանությամբ:

PanARMENIAN.Net - Քլինթոնի այցը տարածաշրջան, որը պատրաստ է ցանկացած պահի պայթել, կարելի է գնահատել որպես վերահսկողությունից դուրս եկող իրավիճակը կարգավորելու փորձ, հատկապես` Սիրիայում և Իրանում: Որքան էլ որ տխուր լինի, այժմ բավական է մի կայծ, որպեսզի բոցավառվի ամբողջ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, սակայն, ցավոք, Օբամայի վարչակազմի գործողությունները հենց դրան են հանգեցնում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ տիկին Քլինթոնը նկատել է, որ «ցավով է իմացել վերջին իրադարձությունների մասին և անհանգստացած է երիտասարդների անիմաստ մահվան կապակցությամբ: Ուժի կիրառումը հարցը չի լուծում, ուստի անհրաժեշտ է բացառել դրա կիրառումը»,-ընդգծել է նա:«Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման տարբերակ չկա և չի էլ կարող լինել: Նմանատիպ միջադեպերը սպառնում են, որ կարող են վերաճել շատ ավելի բարդ հետևանքներով բարդ իրավիճակների: Հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինքյան համաձայնագրի բոլոր սկզբունքների հիման վրա` առանց դրանցից որևէ մեկին առաջնայնություն տալու: Անհրաժեշտ է բոլոր կողմերի հետաքրքրություններից ելնելով` շարունակել բանակցային գործընթացը, գտնել ելքեր և խուսափել ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից»,-ասել է Քլինթոնը, ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անում է ամեն ինչ` իրադարձությունների նման զարգացումից խուսափելու համար: Այս ամենն, իհարկե, լավ է, սակայն որքանո±վ Ադրբեջանի նախագահը ականջալուր կլինի հունիսի 6-ին Բաքու մեկնող ԱՄՆ պետքարտուղարի խոսքերին: Ամենայն հավանականությամբ, ամերիկյան դիվանագիտությունը փորձում է կանխել Լեռնային Ղարաբաղի պատճառով հակամարտության ռազմական վերսկսման հավանականությունը: Սակայն մի բան է կանխելը, մի ուրիշ բան` ագրեսորին անպատիժ թողնելը: Սպիտակ տունը հերթական անգամ աչք է փակում Իլհամ Ալիևի գործողությունների վրա, իսկ Քլինթոնի խոսքերն այն մասին, որ Բաքվում նախագահի հետ հանդիպման ժամանակ ինքը կբարձրացնի այդ հարցը, սովորական դիվանագիտական քայլ է: Վաշինգտոնի կողմից Իլհամ Ալիևին աջակցություն ցուցաբերելու նպատակն է հնարավորինս շատ հետաքրքրել Բաքվին և անձամբ Ալիևին` ամերիկամետ ուղղվածության և Իրանի հետ առճակատման հեռանկարների հավաստիության մեջ: Հանուն դրա ԱՄՆ-ն կարող է աչք փակել պրովոկացիաների վրա:

Պետքարտուղարի ուշադրությունից չեն վրիպել նաև հայ-թուրքական հարաբերությունները: Ըստ նրա, Հայաստանն ու Թուրքիան պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները առանց որևէ նախապայմանների: «Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ մի նախպայման չի եղել: Ինչ վերաբերում է Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտության հետ կապելու ցանկությանը, ապա այդ երկու գործընթացները շատ կարևոր են, սակայն չպետք է փոխկապակցված լինեն»,-ընդգծել է նա:

Մինչ այդ, ինչպես հաղորդում է VOA News-ը, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր Քլինթոնին ուղեկցում են նրա այցի ընթացքում, հաղորդել են, որ ԱՄՆ-ն և Մինսկի խմբում նրա գործընկերները, ինչպես նաև Ֆրանսիան, մշակում են հիմնական սկզբունքներ, որոնց թվում` ԼՂՀ շուրջ օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելը, կոնֆլիկտի արդյունքում վերաբնակեցված խաղաղ բնակիչների վերադարձը իրենց մշտական բնակավայրերը, ինչպես նաև միջազգային ուժերի ստեղծում, որոնք կպահպանեն խաղաղությունը և Հայաստանն ու ԼՂՀ-ն իրար կապող միջանցքը:

Երևանում` փակ դռների ետևում, խոսվել է նաև հայ-իրանական հարաբերությունների մասին: Կարելի է ենթադրել, որ այս պարագայում, Երևանի վրա հատուկ ճնշում չի գործադրվում` հաշվի առնելով ինչպես արտաքին աշխարհի հետ ցամաքային հաղորդակցման անհրաժեշտություն, այնպես էլ երկրների միջև բարեկամական հարաբերությունները: Վաշինգտոնի համար ներկայումս շատ ավելի կարևոր է Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը, քան հայ-իրանական հարաբերությունները: ԱՄՆ-ն բոլոր ջանքերի գնով նպաստելու է Թեհրանի և Բաքվի միջև լարվածության պահպանմանը` հանուն միջուկային ծրագրի հետ կապված սցենարի ամենավատ զարգացման համար: Այս առումով, Ադրբեջանն ու Վրաստանը Ամերիկային շատ ավելի են պետք, քան Հայաստանը և Երևանին մնում է միայն ուրախանալ, որ իրեն չեն օգտագործում բավականին կասկածելի ավանտյուրաներում:

Հայաստանից Հիլարի Քլինթոնը մեկնել է Վրաստան, իսկ ահա այնտեղից` Ադրբեջան: Արդյոք նա իսկապես կնախազգուշացնի± Իլհամ Ալիևին հակահայկական և ռազմական հիսթերիայի տարածման անթույլատրելիության մասին, թե գործը կավարտվի «քնքուշ ներշնչմամբ», ինչը Բաքվի վրա վաղուց չի ազդում: Չնայած, երբևէ չի էլ ազդել: Հայաստանի ղեկավարության նկատմամաբ ոչ նորմատիվային բառապաշարը, սպառնալիքներն ու շանտաժը Հայաստանի և ԼՂՀ նկատմամաբ գլխավոր զենքն է: Ամբողջ խնդիրն այն է, թե որքան դա կտևի: Կարելի է կարծել, որ եթե իրանական խնդիրը որևէ կերպ լուծվի, Բաքվում կսկսեն մտածել իրենց վարքի և իմիջի մասին, որը ստեղծվել է միջազգային հանրության աչքում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---