Անտառներում կորած Պառավաձորը

Անտառներում կորած Պառավաձորը

Պառավաձորում երկու եկեղեցի է եղել, մեկը՝ XII – XIII դարերի գերեզմանոցում, երկրորդը՝ առաջինից մի քանի մետր հեռավորության վրա

Արցախի Մարտակերտի շրջանում մոտ 15 հայկական եկեղեցի ու վանական համալիր կա: Մինչև մեր օրերը լավ պահպանվել են Գանձասարի վանքը, Ամենափրկիչ եկեղեցին և Երիցմանկաց եկեղեցին: Մյուս բոլոր եկեղեցիները քանդել են, ընդ որում, ոչ միայն զավթիչներն, այլ նաև ամենաանողոք թշնամին՝ ժամանակը:

PanARMENIAN.Net - Նախորդ ամիս Վանք գյուղի մոտակայքում հայտնաբերվեցին Պառավաձոր վանքի ավերակները: Հայտնաբերվեցին միանգամայն պատահական, քանի որ արահետը, որը մի ժամանակ տանում էր դեպի վանք, ծածկել էին թփուտները, իսկ դարավոր ծառերը կարծես պաշտպանում էին վանքը ոչնչացումից: Սակայն ժամանակը չի խնայել համալիրն ու մնացել են միայն պատերն ու խաչքարերը, պահպանվել են փորագրությունները: Պառավաձոր համալիրը կառուցվել է 1181 թվականին, «քահանա Բարսեղի ու Սարգսի կողմից Սմբատի իշխանության օրոք»: Սմբատը հավանաբար եղել է Աղվանքի կաթողիկոսության եպիսկոպոսներից (VII – XIXդդ.): Տեղեկություններն այդ եկեղեցու մասին սակավ են, գրեթե ոչնիչ չկա այս գրառումից բացի:

Պառավաձորում երկու եկեղեցի է եղել, մեկը՝ XII – XIII դարերի գերեզմանոցում, երկրորդը՝ առաջինից մի քանի մետր հեռավորության վրա: Պահպանվել է նախագավիթը, որն անմիջապես գերեզմանոց է դուրս գալիս: Եկեղեցու մուտքն ու ներքին տարածությունը տառացիորեն երեսպատված են խաչքարերով, ամենահինը թվագրվում է 1178 թվականով: Մյուս խաչքարերի վրա ընթեռնելի են հետևյալ թվերը՝ 1180, 1183, 1189, 1195, 1211, 1220, 1221, 1228:

Ով գիտի, թե դեռ ինչքան բաներ կան թաքնված այս անտառներում՝ եկեղեցիներ, գերեզմանատեղիներ: Դրանք կորսված չեն՝ սպասում են իրենց ժամին: Իսկ դրա համար, ինչպես մեզ թվում է, անհրաժեշտ է արգելանոց ստեղծել: Միայն այդպես կարելի է պահպանել այդ չքնաղ անտառների կենդանական և բուսական աշխարհը: Տեղին է նշել, որ որոշ ԶԼՄ-ներ գրում են մեծածավալ ծառահատումների մասին, ինչն, անշուշտ, ճիշտ չէ:

Բայց այն, որ Մարտակերտի անտառներով պրոֆեսիոնալներ պետք է զբաղվեն, միանշանակ է: Պետք են անատառպահներ, պետք է լինի անտառի սանիտարական հատում, ոչ թե հենց այնպես՝ ծառը դուր չեկավ, կամ պետք եկավ ինչ-որ բանի համար, կտրեցին: Եվ ով գիտի, գուցե իրոք անտառները գաղտնիքներ են պահում, որոնք բացահայտման են կարոտ, ինչպես դա եղավ Պառավաձորի դեպքում: Իսկ այժմ այնտեղ մաքրում են արահետը, մասնագետներ են գալու և նույնիսկ եթե համալիրը հնարավոր չէ ամբողջությամբ վերականգնել, գոնե նրա մասին կիմանան: Իսկ դա արդեն քիչ բան չէ:

Կարինե Տեր-Սահակյան, Մարտակերտ-Երևան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---