Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որ կարելի է դիտել օգոստոսինԱմառվա վերջին ամիսը եզրափակում է խոշոր կինոնախագծերի շրջանը, իսկ ստուդիաները պատրաստվում են «աշնան ճակատամարտին» Գլխավոր և ամենախոշոր կինոնախագծերն արդեն ցուցադրվել են հուլիսին, սակայն օգոստոսը ևս հարուստ է աղմկահարույց պրեմիերաներով: Արձակուրդների և զբոսաշրջիկների մեծ հոսքի շրջանը վերջին հնարավորությունն է կինո ստեղծողների համար`լավ ամսաթիվ ամրագրել ու բազմամիլիոնանոց լսարան հավաքել կինոթատրոններում: Սեպտեմբերն ավելի հանգիստ կլինի. ամառվա վերջին ամիսը եզրափակում է խոշոր կինոնախագծերի շրջանը, իսկ ստուդիաները պատրաստվում են «աշնան ճակատամարտին»: 31 հուլիսի 2015 PanARMENIAN.Net - Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք կարելի է նայել օգոստոսին Երևանի կինոթատրոններում: «Առաքելությունն անիրագործելի է. Վտարանդիների ցեղը» (օրիգինալ անվանումը` Mission: Impossible — Rogue Nation): Արկածային մարտաֆիլմ, ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Քրիսթոֆեր Մաքքուորի Դերերում` Թոմ Քրուզ, Ջերեմի Ռեններ, Սայմոն Փեգ, Վինգ Ռեյմս, Ռեբեկկա Ֆերգյուսոն Պրեմիերան Երևանում օգոստոսի 6-ին
Լեգենդար լրտեսական ֆրանշիզայի 5-րդ մասը և «բոնդիանայի» գլխավոր մրցակիցը հասցրել է հիացական արձագանքներ ստանալ արևմտյան կինոքննադատներից: Չնայած ոչ այնքան երիտասարդ տարիքին` Թոմ Քրուքը Իթան Հանթի դերում բնական է նայվում և շարունակում է գլխապտույտ հնարքներ կատարել: Ռեժիսորի ավանդական փոփոխությունը, ըստ քննադատների, միայն օգտակար է եղել ֆիլմի համար` ոմանք նույնիսկ համարում են, որ «Վտարանդիների ցեղը» «Առաքելության» լավագույն մասն է: Երևանյան հանդիսատեսը շուտով կկարողանա իր գնահատականը տալ նկարահանող խմբի աշխատանքին, և հետևել գաղտնի գործակալների բարդ պայքարին հզոր թշնամու դեմ, որը ձգտում է նոր աշխարհակարգ սահմանել: « U.N.C.L.E. գործակալները» (օրիգինալ անվանումը` The Man from U.N.C.L.E.) Մարտաֆիլմ, կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Գայ Ռիչի Դերերում` Հենրի Քեվիլ, Արմի Համմեր Պրեմիերան Երևանում օգոստոսի 13-ին
Բրիտանացի հայտնի ռեժիսոր Գայ Ռիչին, որը «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» և «Մեծ խաղագումար» հայտնի կրիմինալ ֆիլմերի հեղինակն է, կարծես վերջնականապես անցել է հոլիվուդյան կինոարտադրություն` Շերլոկ Հոլմսի մասին երկպատումից հետո: Մի կողմից դա լավ է`«պինդ» ռեժիսուրան անհրաժեշտ է լավ բլոքբասթերներին: Սակայն այդ հոսքում հեշտությամբ կարելի է կորցնել հեղինակային ձեռագիրն ու պրոդյուսերների կամակատարը դառնալ: «Շերլոկում» արդեն նկատելի է այդ միտումը: Նոր ֆիլմում խոսքը ԿՀՎ գործակալի և ՊԱԿ-ի աշխատակցի դիմակայության մասին է Սառը պատերազմի տարիներին: Հույս կա, որ Ռիչին, դիտարժան փոխհրաձգությունից և հետապնդումներից բացի, նոր ֆիլմին իրեն հատուկ ինչ-որ բան կհաղորդի` բրիտանական, որի համար նրան գնահատում է հանդիսատեսը: «Իռացիոնալ մարդ» (օրիգինալ անվանումը` Irrational Man) Միստիկ դրամա, ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Վուդի Ալեն Դերերում` Հոաքին Ֆենիքս, Էմմա Սթոուն, Պարկեր Պոուզի, Ջեյմի Բլեքլի Պրեմիերան Երևանում օգոստոսի 13-ին
79 տարեկանում մեծն Վուդի Ալենը շարունակում է նախանձելի պարբերականությամբ զարմացնել հանդիսատեսին նոր կինոնվաճումներով: Նույնիսկ երբ վարպետի մոտ «այնքան էլ չի ստացվում», միևնույն է, այնպիսի կինո է ստացվում, որը կարելի է դիտել կրկին ու կրկին: Սուր երկխոսությունները, զարմանալի իրավիճակները, վարպետորեն հյուսված սցենարի կարկասը, միշտ փայլուն դերասանական խաղի հետ մեկտեղ իսկապես ականավոր են դարձնում Ալենի կինոն: «Իռացիոնալ մարդը» հիացմունք չառաջացրեց կինոքննադատների շրջանում. մարդկային բարդ փոխհարաբերությունների պատմությունը քննադատները համարեցից մտացածին, սակայն հավատարիմ հանդիսատեսը կգտնի նախընտրած ռեժիսորին ֆիլմի յուրաքանչյուր կադրում: «Ֆանտաստիկ քառյակը» (օրիգինալ անվանումը` Fantastic Four) Գերհերոսական մարտաֆիլմ, ֆանտաստիկա, ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Ջոշ Թրենկ Դերերում` Մայլզ Թելլեր, Մայքլ Բ. Ջորդան, Քեյթ Մարա, Ջեյմի Բել, Թոբի Քեբբել: Պրեմիերան Երևանում օգոստոսի 20-ին
Բոլոր առումներով անհաջող 2005 թ. ռեմեյքն է: Որպես հիմք կրկին ծառայել է Marvel-ի կոմիքսը: Գնահատելով երիտասարդ ռեժիսոր Ջոշ Թրենկի մեծ ներուժը (նրա դեբյուտային «Քրոնիկոն» ֆիլմը հիացական արձագանք ստացավ ինչպես քննադատներից, այնպես էլ հանդիսատեսից)` ստուդիան վարձեց նրան գերբնական ունակություններով չորս ընկերների արկածների հերթական վերակենդանացման համար: Թրեյլերը և մյուս ներկայացված նյութերը դեռ չեն տպավորում, սակայն պրոդյուսերներն այնքան վստահ են, որ ֆիլմը մեծ հաջողություն է ունենալու, որ արդեն պլանավորել են շարունակությունը, որը կհայտնվի էկրաններին 2 տարուց: «Ուլտրաամերիկացիները» (օրիգինալ անվանումը` American Ultra) Մարտաֆիլմ, կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Նիմա Նուրիզադե Դերերում` Ջեսի Այզենբերգ, Քրիսթեն Սթյուարթ Պրեմիերան Երևանում օգոստոսի 27-ին
Առաջին հայացքից Մայքը անհաջողակ, նպատակ չունեցող երիտասարդ է, որն ապրում է փոքրիկ քաղաքում ընկերուհու` Ֆիբիի հետ: Հանկարծ նրա կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Մայքն ինքն էլ չգիտի, որ ինքը լավ վարժեցված վտանգավոր քնած գործակալ է: Մեկ վայրկյանում նրա գաղտնի անցյալը վերադառնում է, որ հետապնդի իրեն: Մայքը հայտնվում է մահացու վտանգավոր կառավարական գործողության կիզակետում, և ողջ մնալու համար, նա ստիպված է կանչել իր ներքին հերոսին: Իրանական ծագումով ամերիկացի ռեժիսոր Նիմա Նուրիզադեն հիանալի է կարողանում իրավիճակների կատակերգություն նկարահանել: Հաշվի առնելով, որ կինոնկարում նկարահանվել են երիտասարդ, բայց տաղանդավոր դերասաններ, «Ուլտրաամերիկացիներ» ֆիլմը կարող է լավ ընտրություն լինել ամառային արձակուրդների ավարտից առաջ: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |