10 փաստ, որ պետք է իմանալ «Կաստա» խմբի մասինՌուսական հայտնի Կաստա հիփ-հոփ, ռեփ խումբը նոյեմբերի 18-ին համերգ կտա Երևանում: Քառյակը՝ Վլադին, Շիմը, Խամիլն ու Զմեյը կկատարեն ինչպես հին, այնպես էլ նոր երգեր: Համերգին ընդառաջ PanARMENIAN.Net-ը 10 փաստ է հավաքել խմբի մասին, որոնք արժե իմանալ մինչև «Օպիում» ակումբում նրանց լսելու գնալը: 3 նոյեմբերի 2015 PanARMENIAN.Net - 1. 1995-ին Ռուսաստանի հարավի քրեական մայրաքաղաքի համբավն ունեցող նավահանգստային քաղաքում ստեղծվեց «Կաստայի» նախատիպը` «Պսիխոլիրիկ» խումբը: Երկու տարի անց, 1997-ի աշնանը, Ռոստովում մի քանի խումբ կար, որոնք գրագետ ռեփ էին մատուցում. ազդեցիկ ու խիստ տեքստեր հորինելով շրջակա միջավայրի, սեփական կյանքի վայրիվերումների մասին, նրանք կարդում էին հատուկ էներգետիկայով, որը հատուկ է Ռուսաստանի գավառական քաղաքների բնակիչներին: 1997-ի սեպտեմբերին այդ կոլեկտիվներից լավագույն հինգը միավորում ստեղծեցին, որը կոչեցին «Միավորված Կաստա»: 2. Ի սկզբանե խումբը ստեղծագործական միավորում էր «Միավորված Կաստա» անվանումով, և մոսկովյան Bad B Alliance-ի (Վլադ Վալով, Միխեյ) գլխավոր մրցակիցն էր, որի կազմում էր այդ ժամանակ նույնիսկ Բաստան (այն ժամանակ հայտնի լինելով Խրյու բեմական անունով), ինչպես նաև «Ավազե մարդիկ» (ռուս.՝ «Песочные люди»): 3. Բուն «Կաստա» բառն առաջարկեց ինքը Բաստան, սակայն վերջնական տարբերակը պատկանում է Վլադիին և Շիմին: 4. «Կաստայի» առաջին մեծ ելույթը 1999-ին էր` Մոսկվայի Rap Music 99 փառատոնում, որտեղ խումբն արժանացավ Գրան պրիի: Դրանից հետո խումբը սկսեց ավելի շատ շրջագայել, հիմնականում ելույթ ունենալով գիշերային ակումբներում: 5. 2002-ին թողարկվեց Կաստայի «Громче Воды, Выше Травы» (թարգ.՝ «Ջրից բարձր, խոտից ցածր») ալբոմը: Այն հաջողություն ունեցավ և մինչև նույն թվականի դեկտեմբերն արդեն գրեթե 100,000 օրինակ էր վաճառվել: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ԶԼՄ-ներում: Բոլոր պարբերականներում, որոնք գրում էին ժամանակակից երաժշտության մասին, խմբի մասին հրապարակումներ հայտնվեցին: Այդ ռելիզի շնորհիվ Կաստան զգալիորեն ընդլայնեց երկրպագուների շրջանակը: Ամռանը տեսահոլովակ նկարահանվեց «Մաքսի մասին» թրեքի համար, որը 3 ամսվա ընթացքում չնահանջեց MTV չարթերից: Աշնանը թողարկվեց Վլադիի մեներգերի ալբոմը` «Что нам делать в Греции» (թարգ.՝ «Ինչ ունենք անելու Հունաստանում»), խմբի ամենաաղմկահարույց «Ревность»(«Խանդ») հիթերից մեկով հանդերձ: Հետո հայտնվեց Կաստայի նոր տեսահոլովակը` «Горячее Время» («Թեժ ժամանակը»), որը դարձավ «Հակաքիլլեր» բլոկբասթերի սաունդթրեքը: 6. 2004-ին խումբը հաղթեց MTV-ի Russian Music Awards-2004 «Լավագույն հիփ-հոփ, ռեփ նախագիծ» անվանակարգում, նմանատիպ անվանակարգում խումբը մրցակից չունեցավ նաև 2006-ին Մուզ ՏՎ-ի մրցանակաբաշխությանը: 7. 2010-ին MTV հեռուստաալիքը «MTV-ի լեգենդները» հատուկ անվանակարգում մրցանակը շնորհեց «Կաստային» Ռուսաստանում ժամանակակից երաժշտական մշակույթի ձևավորման և զարգացման վրա վճռորոշ ազդեցության համար: 8. Խմբի հաջողություններից բացի Վլադիի ալբոմներն ու Համիլի և Զմեյի ստեղծագործական տանդեմը նույնպես մեծ ճանաչում ստացավ: 9. Ֆիլմերի ցանկը, որոնց սաունդթրեքը Կաստան է ձայնագրել, հետևյալն է. «Հակաքիլլեր», «Ոչ ադեկվատ մարդիկ», «Ջունգլի», «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ», «Սուպեր Օլեգ», Odnoklassniki.ru: 10. 2014-ին խումբը թողարկեց 8 սինգլ` որպես մենակատարներ և ընդհանուր, որից 1-2-ը կընդգրկվեն Կաստայի նոր ալբոմում: Նույն թվականին խումբն առաջին անգամ համերգներով հանդես եկավ ԱՄՆ-ում: Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |