![]() Հայկական ստարտափի մշակումը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել տեսողական խնդիրներըԾրագրային փաթեթը բաղկացած է հիմնական հավելվածից և արբանյակ հավելվածներից, որոնք ոչ մեծ լրացուցիչ թեստեր են և վարժություններ 10 տարի առաջ հիմնված Sourcio տեխնոլոգիական ընկերությունը մեծ փորձառություն ունի ծրագրավորման, նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության ոլորտներում: Ընկերությունը բարձրորակ նորարարական ծառայություններ է մատուցում և հաճախորդներ ունի Հայաստանում, Հյուսիսային և Հարվային Ամերիկայում, Եվրոպայում: Sourcio-ն մասնագիտանում է վեբ և բջջային հավելվածների մշակումների և տվյալների մեծ ծավալների հետ աշխատելու ոլորտներում: Սկսնակ ընկերություններին ևս հնարավորություն է տրվում աշխատել Sourcio-ի շրջանակում` կյանքի կոչելով սեփական գաղափարները: Նման ստարտափերից մեկը մշակել և հաջողությամբ առաջ է տանում մեր իրողության համար շատ օգտակար պրոդուկտ, որը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել տեսողության հետ կապված խնդիրները և կանխել հետագա բարդությունները: ![]() PanARMENIAN.Net - Eye Care Plus բջջային հավելվածի հեղինակները հայտարարում են, որ հավելվածը չի կարող փոխարինել կանոնավոր հետազոտումն ակնաբույժի մոտ և խորհուրդ է տալիս ծրագրի առաջարկած թեստերից հետո հետազոտվել մասնագետի մոտ: Սկսնակ ընկերության համահիմնադիր և տնօրեն Պավել Սնխչյանը պատմել է PanARMENIAN.Net ին այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այս մշակումը: Եթե կարճ, Eye Care Plus-ը աչքերի համար անհատական վարժությունների հավաքածու է տեսողության բարելավման, ինչպես նաև տեսողության հետ կապված խնդիրների կանխման համար նախատեսված տեսողական թերապիայի վարժությունների ամենօրյա պլանի տեսքով: Ըստ էության, սա ծրագրային փաթեթ է, բաղկացած հիմնական հավելվածից և արբանյակ հավելվածներից, որոնք ոչ մեծ լրացուցիչ թեստեր են և թրենինգներ: Ամբողջական տեսքով այն թույլ է տալիս ի հայտ բերել խնդիրն ու կանխել հետագա բարդացումը հատուկ վարժությունների միջոցով: «Գլխավորը բարդացումը կանխելն է: Հավելվածը ներառում է ծավալուն բովանդակություն օգտակար խորհուրդների տեսքով, այդ թվում տեսողության հետ կապված ճգնաժամային իրավիճակներում մարդու գործողությունների վերաբերյալ: Օգտատերերեը նաև հնարավորություն ունեն անվճար խորհրդակցելու մասնագետների հետ, որոնց օգնությամբ մենք մշակում ենք մեր թեստերն ու թրենինգները: Հավելվածում արտացոլված է ակնաբուժության լավագույն մեթոդաբանությունն ու վերջին տարիների փորձը: Մենք փորձել ենք ի մի բերել այդ ամենը և ճիշտ ներկայացնել բջջային հավելվածի տեսքով»,-ասել է Սնխչյանը: Հավելվածն առաջարկում է աչքերի համար ամենատարբեր վարժությունների լայն ընտրանի` դա և հատուկ տիբեթական մեթոդն է, և հայտնի բժիշկների մշակած մեթոդը: Ընդ որում, օպտիմալ մեթոդաբանությունն առաջարկվում է օգտատերին միայն հատուկ թեստեր անցնելուց հետո, որոնք ի հայտ են բերում խնդիրը: Օգտատերը կարող է ինքնուրույն հարմարեցնել վարժությունները սեփական կարիքների և ժամանակացույցի հետ: «Այս պահին հավելվածը հասանելի է միայն Android հարթակում, սակայն iOS-տարբերակի մշակումն արագ առաջ է ընթանում: Անշուշտ, Eye Care Plus-ը իր տեսակի մեջ եզակի չէ, ունի նաև մրցակիցնր: Սակայն մենք շատ նորույթներ ենք առաջարկում, ինչն ուրիշները չունեն: Մեկ հավելվածի շրջանակում մենք ավելի շատ ծառայություններ ենք առաջարկում: Հետագայում ստարտափը մտադիր է համագործակցություն հաստատել բուժհաստատությունների հետ»,-հավելել է Սնխչյանը: Ստարտափը հիմնվել է 2 ամիս առաջ, աշխատակիցները 8-ն են: Eye Care Plus-ը ներկայացվել է նաև DigiTec Expo 2015 ցուցահանդեսում: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները ![]() ![]() ![]() Խաղային ամառ ![]() Վերջին սլոուփոքը ![]() Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |