Գլոբալ տաքացում. Ջերմաստիճանի բարձրացումը ևս 2°С-ով անդառնալի հետևանքներ կունենա

Գլոբալ տաքացում. Ջերմաստիճանի բարձրացումը ևս 2°С-ով անդառնալի հետևանքներ կունենա

Հիպոթեզ կա, որի համաձայն գլոբալ տաքացումը մոլորակի մասշտաբով ցիկլիկ փոփոխությունների արդյունք է

Գլոբալ տաքացման թեման քննարկվում է նախորդ դարի կեսերից: Եվ տարեցտարի (բնական պաշարների շահագործման աճին զուգընթաց) բնապահպանների կանխատեսումներն ավելի հոռետեսական են դառնում: Ըստ գիտնականների, մարդկությունը գրեթե սպառել է մոլորակի աղտոտման իր «լիմիտը», և այժմ, արդեն գրեթե կես դար, անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել կարգավորելու համար աղտոտող նյութերի արտանետումները մթնոլորտ, որոնց պատճառով մոլորակում անդառնալի գործընթացներ են տեղի ունենում:

PanARMENIAN.Net - Հարկ է նշել, որ ընդունված տեսակետի հետ մեկտեղ կա նաև այն կարծիքը, ոչ այդքան հոռետեսական, որքան տեխնածինն է, սակայն ոչ պակաս տագնապալի: Հիպոթեզ կա, որ գլոբալ տաքացումը մոլորակի մասշտաբով ցիկլիկ փոփոխությունների արդյունք է: Այդ են վկայում հնէաբանական տվյալներն այն մասին, որ կլիման Երկիր մոլորակի վրա մշտական չի եղել: Տաք ժամանակաշրջանները փոխարինվել են սառցե դարաշրջաններով: Տաք ժամանակներում Արկտիկայում միջին տարեկան ջերմաստիճանը հասել է 7-13°С, իսկ տարվա ամենացուրտ ամսվա` հունվարի ջերմաստիճանը 4-6 աստիճան է եղել:

Հաճախ որպես գլոբալ տաքացման հոմանիշ օգտագործվում է «ջերմոցային էֆեկտ» բառակապակցությունը, սակայն այդ հասկացությունների միջև կա փոքր տարբերություն: Ջերմոցային արդյունքը Երկրի և Համաշխարհային օվկիանոսի մթնոլորտի մակերեսային շերտի միջին տարեկան ջերմաստիճանի աճն է (ածխածին, մեթան, գոլորշի և այլն): Այդ գազերը կատարում են ջերմոցի թաղանթի դեր, ազատ թույլ տալով արևի ճառագայթներին հասնել Երկրի մակերեսին, սակայն թույլ չեն տալիս դրանց անցնել մոլորակի մթնոլորտի միջով: Գլոբալ տաքացումն իր հերթին հանգեցնում է Երկրի մթնոլորտի և Համաշխարհային օվկիանոսի մթնոլորտի մակերեսային շերտի միջին տարեկան ջերմաստիճանի աստիճնական բարձրացմանը, արևային և հրաբխային ակտիվության բարձրացմանը և այլն:

Բնական պաշարների անխնա շահագործումն անվերջանալի բեռ է մոլորակի համար: Եվ, եթե ամենամոտ ժամանակներս պետությունները չսկսեն կյանքի կոչել ընդունած միջազգային բնապահպանական համաձայնագրերը, ապա մինչև 2100 թավականը մոլորակի ջերմաստիճանը կարող է բարձրանալ 3.7-4.8 °С-ով:

Կլիմայագետները զգուշացնում են. բնապահպանության համար անդառնալի հետևանքներ կլինեն ջերմաստիճանի արդեն 2 °С-ով բարձրանալու դեպքում:

Այս օրերին գլոբալ տաքացման թեման քննարկվում է Փարիզում կլիմայի հարցերին նվիրված հերթական համաշխարհային կոնֆերանսում:

Տաքացման հետևանքների դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերի արդյունքում նոր համաձայնագիր մշակվեց, որը նախատեսվում է ստորագրել «Փարիզ-2015» կլիմայի փոփոխությունների 21-րդ կոնֆերանսում: Ենթադրվում է, որ փաստաթղթում կամրագրվեն ջերմոցային արտանետումների քվոտաները, կլիմայի փոփոխությունից վնասի կանխմանն ուղղված կոնկրետ ծրագրերը` ֆինանսավորման աղբյուրները նշելով, ինչպես նաև անցումը էներգիայի անվտանգ աղբյուրներին: Նոր համաձայնագիրը կփոխարինի Կիոտի արձանագրությունը` 1997 թ.:

Ըստ գիտնականների տվյալների, 2015-ի 10 ամսում մոլորակի միջին ջերմաստիճանը 1.02 °C բարձր է ցուցանիշից, որն արձանագրվել է XIX դարում, երբ սկսվեցին գլոբալ ջերմաստիճանի փոփոխության դիտարկումները: Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ գերազանցվել է 1 աստիճանի շեմը:

Փորձագետները նշում են, որ 2000-2010 թթ. դիտվել է ջերմոցային գազերի ամենահզոր արտանետումը վերջին 30 տարում: Համաշխահային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով, 2014-ին դրանց կուտակումը մթնոլորտում հասել է ռեկորդային բարձր մակարդակի:

Բնապահպանները մատնանշում են հետևյալ փոփոխությունները, եթե ջերմաստիճանի բարձրացումը շարունակվի այս տեմպերով:

Բնական աղետներ

Կտեղաշարժվեն կլիմայական գոտիները: Եղանակի փոփոխություններն ավելի կտրուկ կդառնան` սաստիկ սառնամանիքները կփոխարինվեն անսպասելի ջերմությամբ ձմռանը, և անոմալ շոգ օրերով ամռանը: Ավելի հաճախակի և ուժգին կդառնան երաշտներն ու ջրհեղեղները:

Կյանքի համար ոչ պիտանի տարածքներ

Խոնավության բարձրացման և բարձր միջին ջերմաստիճանի պատճառով որոշ երկրներ մինչև 2100 թ. ոչ պիտանի կդառնան կյանքի համար: Ըստ ԱՄՆ գիտնականների հետազոտության, ռիսկի խմբում են հայտնվում Քաթարը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ՄԱԷ-ն, Մերձավոր Արևելքի երկրները:

Կենսաբանական բազմազանություն

Ըստ որոշ գիտնականների, մենք գտնվում ենք Երկիր մոլորակի պատմության մեջ տեսակների զանգվածային թվով 6-րդ բնաջնջման գործընթացի մեջտեղում: Եթե չլուծենք կլիմայի խնդիրը, էկոհամակարգերի զգալի մասը այլևս չի համապատասխանի կենդանիներից շատերի կյանքի ձևավորված պայմաններին, քանի որ նրանց կենսամիջավայրը շատ արագ կփոխվի:

«Խմելու ջրի պակաս, սով և համաճարակներ

ՄԱԿ փորձագետները զգուշացնում են, որ տաքացումը բացասաբար կանդրադառնա բերքատվության վրա, հատկապես Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի թույլ զարգացած երկրներում, ինչը պարենային խնդիրներ կառաջացնի: Ըստ գիտնականների, 2080-ին սովից տառապող մարդկանց թիվը կարող է ավելանալ 600 միլիոնով:

Կլիմայական փոփոխությունների մեկ այլ կարևոր հետևանք կարող է դառնալ խմելու ջրի պակասը: Չորային կլիմայով ` Կենտրոնական Ասիայի, Միջերկրածովյան, Հարավային Աֆրիկայի երկրներում, Ավստրալիայում իրավիճակը շատ ավելի կարող է վատթարանալ տեղումների նվազման պատճառով:

Սովը, ջրի պակասն ու միջատների միգրացիան կարող են հանգեցնել համաճարակների աճի և հյուսիսային շրջաններում այնպիսի արևադարձային հիվանդությունների տարածմանը, ինչպիսիք են մալարիան և տենդը:

Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում

Կլիմայի տաքացման ամենազգալի հետևանքներից մեկը հավանաբար կլինի այն, որ սառցադաշտերը կհալչեն և Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա: Միլիոնավոր մարդիկ ափամերձ տարածքներում կզոհվեն հաճախակի ջրհեղեղներից կամ ստիպված կլինեն վերաբնակվել:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---