Երևանի 33-րդ թաղամասըՆոր հրապարակ` Ֆիրդուսի շուկայի փոխարեն Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող 5 հեկտարից ավելի տարածքում` Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի տեղում, նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ: 3 մայիսի 2016 PanARMENIAN.Net - Ընդ որում, հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին: Ներկայումս կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում մշակվում են համապատասխան նախագծային փաստաթղթեր: PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության խորհրդատու, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը նշել է, որ որոշ մասնաբաժինների վերաբերյալ արդեն ձեռք են բերվել բանավոր պայմանավորվածություններ հավանական ներդրողների հետ:
«Նախորդ ամիսների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ և բանակցություններ, որոնց ընթացքում ներդրողներին ներկայացվել է կառուցապատման ընդհանուր հայեցակարգը: Մշակվել է ապագա թաղամասում նախատեսվող ինժեներական համակարգերի և տրանսպորտային սխեմայի հնարավոր տարբերակներ, ինչպես նաև՝ կառուցապատման ներդրումային ծրագրի փաթեթ՝ նախատեսված միջազգային ներդրումային հարթակներում, այդ թվում նաև «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառմանը ներկայացնելու նպատակով»,- նշել է ճարտարապետը: Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատող ընկերությունների և բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: «Տարիների պատմություն ունեցող այս ծրագիրը շատ կարևորում ենք, քանի որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք լուծելու, որոնցից առաջինն ու ամենակարևորը տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման՝ առայսօր չլուծված հարցն է»,- ասել է նախարարը: Երևանի քաղաքաշինական կարևորագույն ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման առավելությունների թվում է նաև այն, որ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնում են իրենց տեղում, այսինքն՝ իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը: Քաղաքաշինության նախարարը վստահեցրել է, որ Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու՝ Հանրապետության փողոցին և հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ, կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն: Ինչ վերաբերում է բնակելիներին, ապա դրանք կթույլատրվի կառուցել այն լոտերի սեփականատերերին, որոնք կունենան սպասարկման համար անհրաժեշտ բակային տարածքներ:
Նախատեսվում է նաև կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կապել վերնիսաժի հետ, և քանի որ տարածական առումով մոտ են, հնարավոր է, այն ևս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա: Կլոր հրապարակի տակ նախատեսված են մի քանի հարկ ստորգետնյա կայանատեղեր: ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մոտ 2 տարի է, ինչ ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն, որի նպատակն է ներդրումների խթանման համատեքստում Երևանի և ՀՀ մարզերի համար կառուցապատման ներդրումային փաթեթների մշակումը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի թաղամասը բաժանված է մի շարք մասնաբաժինների, որոնք իրականացվելու են համապատասխանաբար տարբեր ներդրողների միջոցներով, օտարման, նախագծանախահաշվային, շինարարական և այլ աշխատանքներն իրականացվելու են տարբեր ժամանակացույցերով»,- նշել է Արտավազդ Թարխանյանը: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել մոտ 200.000 քմ մակերեսով շենքեր և շինություններ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը, ըստ նախնական հաշվարկների, կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |