![]() Պուլիցերյան լուսանկարներ«Կյանքի համբույրը» Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում: ![]() PanARMENIAN.Net - Ռոկկո Մորաբիտոյի 1967-ին արված «Կյանքի համբույրը» (The Kiss Of Life) լուսանկարը Պուլիցերյան մրցանակի արժանացած ամենահայտնի լուսանկարներից է: Լուսանկարի վրա պատկերված են էլեկտրատեխնիկներ Ռենդալ Չամպիոնն ու Ջեյ Թոմփսոնը՝ էլեկտրասյունից պարաններով կախ ընկած վիճակում: Գծային էլեկտրատեխնիկներ Ռենդալն ու Ջեյը պլանային աշխատանքներ էին կատարում՝ փոխելով լարերը, երբ Ռենդալը պատահաբար դիպավ բարձր լարման լարին: Ավելի քան 4000 վոլտ հզորությամբ հոսանքը վայրկյանական արագությամբ անցավ նրա մարմնով՝ սիրտը չդիմացավ այդպիսի հզորության հարվածին և կանգ առավ: Ռենդալի անշնչացած մարմինը կախ ընկավ անվտանգության պարաններից, մինչդեռ նրա հետ աշխատող Ջեյն իրեն չկորցրեց և սկսեց արհեստական շնչառություն տալ նրան հենց էլկեկտրասյան վրա: Երկուսի դիրքն էլ շատ անհարմար էր, սակայն, այլ ելք չկար: Ջեյը շարունակում էր արհեստական շնչառություն տալ Ռենդալին, մինչև որ զգաց նրա զարկերակի թույլ բաբախյունը: Միայն դրանից հետո Ջեյն արձակեց Ռենդալին, և, ուսին գցելով նրան, իջավ սյունից: Երբ պատահարի վայր հասան շտապ օգնության մեքենաները, Ռենդալ Չամպիոնն արդեն ներքևում էր և գիտակցության եկավ: Հետագայում նա լիովին ապաքինվեց: Լուսանկարիչ Ռոկկո Մորաբիտոն այդ օրը գնում էր երկաթուղային վթարը լուսանկարելու և պատահաբար է ուշադրություն դարձրել գծային բանվորներին, որոնք աշխատում էին էլեկտրասյան վրա: «Հանձնարարված վայրում մի քանի լուսանկար անելով՝ ես որոշեցի վերադառնալ ու էլի լուսանկարել», -հիշում է Մորաբիտոն: Վերադառնալով սյան մոտ, նա ճիչեր լսեց ու վեր նայեց՝ բանվորներից մեկը՝ Ռենդալը, գլխիվայր կախվել էր անվտանգության գոտուց՝ 4000 վոլտ հզորությամբ հոսանքի հարված ստանալով: Երկրորդը՝ Ջեյ Թոմփսոնը, օգնություն էր ցուցաբերում նրան: «Ես վազեցի փրկարարներին զանգելու, իսկ երբ վերադարձա սյան մոտ, տեսա, թե ինչպես է Ջեյն արհեստական շնչառություն տալիս գործընկերոջը՝ պահելով նրա գլուխը: Ես հետ-հետ էի գնում, մինչև որ թիկունքով դիպա տան պատին և արեցի այդ լուսանկարը»,-ասել է լուսանկարիչը: Վերջապես Թոմփսոնը բղավեց. «Նա շնչում է»: Այդպես լուսանկարիչ Մորաբիտոն հավերժացրեց այն պահը, երբ Չամպիոնը գիտակցության եկավ, իսկ լուսանկարը հայտնի դարձավ աշխարհում: Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |