Մեծ տասնյակը2017-ի գլխավոր նորույթները խաղերի ոլորտում Մի քանի տարի առաջ բջջային սարքերի տարածման հետ կապված փոփոխությունները համակարգչային խաղերի ինդուստրիայում, շարունակվել են ամբողջ 2016-ի ընթացքում: Մի կողմից բջջային խաղերը, մյուս կողմից, աճող հետաքրքրությունը վիրտուալ իրականության տեխնոլոգիաների հանդեպ, բավականին մեծ ճնշում ու մրցակցություն են ստեղծում «խաղերի մեծ ինդուստրիայի համար», որը ներկայացված է անհատական համակարգիչներով և սարքերով: 17 մարտի 2017 PanARMENIAN.Net - Այս իրողություններից ելնելով՝ մշակողները կամ պետք է ոսկե միջինն ընտրեն (ինչպես ճապոնական Nintendo-ն՝ ներկայացնելով միջին ինչ-որ բան սարքի և բջջային սարքի միջև), կամ իրոք բարդ խաղեր մշակեն, հսկայական ու անհասանելի ինչպես բջջային շուկայի, այնպես էլ վիրտուալ իրականության համար: Խաղերի արտադրությամբ զբաղվող ստուդիաները խոստացել են 2017-ին մեծ քանակությամբ նոր անվանումներով խաղերի թողարկում՝ դրանց մի մասով արդեն կարելի է խաղալ: Սակայն, փաստ չէ, որ մյուս բոլոր տեսախաղերը կհայտնվեն հենց 2017-ին: PanARMENIAN.Net ը, ռիսկի դիմելով, ներկայացնում է 2017-ի ամենասպասված նորույթները: Դուրս եկածները Horizon Zero Dawn Թողարկման ամսաթիվը՝ 2017-ի փետրվարի 28
Սա ամենասպասված խաղերից մեկն է, որն արդեն հանվել է վաճառքի հատուկ Play Station 4 սարքի համար: Խաղերի մեկնաբանները հիացած են հսկայական բաց աշխարհի մանրակրկիտ մշակվածությամբ, որտեղ ապրում են նախնադարի մարդիկ ու ռոբոտներ, որոնք նման են տարբեր կենդանիների: Խաղի սյուժեն ևս ծեծված չէ, այն աստիճանաբար կբացահայտվի էլոյ անունով աղջկա ճամփորդության ժամանակ: Բաց աշխարհով Action/RPG-ն մշակել է հոլանդական Guerrilla Games ստուդիան, որը հայտնի է իր բավականին հաջող Killzone շարքի մարտախաղերով: The Legend of Zelda: Breath of the Wild Թողարկման ամսաթիվը՝ 2017-ի մարտի 3
Switch խաղային նոր սարքի անոնսի հետ միասին ճապոնական Nintendo-ն վաճառքի կհանի The Legend of Zelda խաղերի շարքի 19-րդ թողարկումը: Այս շարքի առաջին խաղը հայտնվել է հեռավոր 1986-ին: Գեյմփլեյն ու խաղի մեխանիկան բաց միջավայր են ենթադրում, մանրակրկիտ ֆիզիկական շարժիչով, բարձր ճշգրտության վիզուալ էֆեկտներ, հնչյունավորում և ստորգետնյա տարածքներում ցանկացած հաջորդականությամբ խաղեր խաղալու հնարավորություն: Breath of the Wild-ը ճանաչում է ստացել քննադատների շրջանում, իսկ բազում պարբերականներ այն անվանել են բոլոր ժամանակների ամենահաջողված տեսախաղերից մեկը: Ըստ Metacritic-ի տեսության, խաղը 97 միավոր է ստացել 100-ից, որի շնորհիվ կայքում ամենավարկանիշային խաղերի ցանկում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: NieR: Automata Թողարկման ամսաթիվը՝ 2017-ի մարտի 7
Ճապոնական Platinum Games ստուդիան, որն առաջին հերթին հայտնի է Bayonetta խաղերի շարքով, յուրօրինակ Action/RPG է մշակել բաց աշխարհով, որտեղ գլխավոր հերոսուհին պայքարում է հսկա զավթիչ ռոբոտներին: Գլխավոր հերոսուհուց բացի, որը 2B անունով անդրոիդ է, խաղացողը կարող է կառավարել նաև նրա զուգընկերոջը՝ 9S անդրոիդին: Ճապոնական դերային խաղերն ու մարտական համակարգերի յուրահատկությունը, խելամիտ սյուժեն, քվեսթերի և անմահ բոսսերի առատությունը՝ այս ամենը շատ գրավիչ է դարձնում խաղը: Սպասվածները Mass Effect Andromeda Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017-ի մարտի 21
Mass Effect եռապատումի վերջին մասը բաժանել է խաղի երկրպագուներին երկու ճամբարի: Առաջինի կողմնակիցները մեղադրել են BioWare-ի հեղինակին բացահայտ թերացման մեջ, կապված պատմության ավարտի հետ: Երկրորդ ճամբարն ավելի լոյալ է և Գալակտիկայի գոյության համար պայքարի ավարտը միանգամայն տրամաբանական է համարել: Դերերով մարտախաղի նոր մասը գործողությունը տեղափոխում է Անդորմեդայի գալակտիկա, իսկ գլխավոր հերոսը կապիտան Շեփարդի փոխարեն մեկ այլ կերպար կլինի: Syberia III Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017-ի ապրիլի 20
Արկածային քվեսթի ժանրում առաջին երկու խաղի հաջողությունից մի քանի տարի անց Microïds ֆրանսիական ընկերությունը վերջապես ձեռնամուխ է եղել Քեյթ Ուոքերի արկածների շարունակության ստեղծմանը, չնայած, որ հեղինակ և խաղերի դիզայներ Բենուա Սոկալը սկզբում ժխտում էր երրորդ մասի ստեղծման հնարավորությունը: 2014-ի օգոստոսին Gamescom 2014 խաղերի ցուցահանդեսում հայտարարվեց, որ խաղի ստեղծման ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում: Ցուցադրվել է մի քանի սքրինշոթ և նշվել է թողարկման վերջին ամսաթիվը՝ 2015թ.: Սակայն, մշակողները ստիպված եղան մի քանի անգամ տեղափոխել թողարկման ամսաթիվը՝ 2016-ի հոկտեմբերին հայտարարելով, որ Syberia III-ը կթողարկվի արդեն ապրիլին: Հուսանք, որ որոշումը վերջնական է: Agony Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017-ի հունիս
Խաղը բավականին բարդ ճակատագիր ունի՝ չեղարկվեց անհաջող քրաուդֆանդինգային արշավը, փոխվել է անվանումը, դժվարություններ են եղել անձնակազմի հավաքագրման հարցում, բարդություններ կային նաև մշակման առումով: Մի քանի ամիս առաջ լեհ մշակողները վերջապես ներկայացրեցին այդ սարսափի խորհրդավոր հոլովակը, որտեղ գլխավոր հերոսը պետք է վերապրի դժոխքում բառիս բուն իմաստով: Հեղինակները խոստանում են յուրահատուկ մի բան, ինչ խաղերում դեռ երբեք չի եղել՝ դժվար է դրան հավատալ, թեև հոլովակն անջնջելի տպավորություն է թողնում: Red Dead Redemption 2 Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017-ի աշուն
Rockstar Studios լեգենդար ստուդիայի Red Dead շարքի երրորդ սերիան է: Բաց աշխարհով արկածային վեսթերնը երրորդ դեմքից կպատմի ամերիկյան Հին Արևմուտքի կենտրոնական մասում կյանքի և դաժան պայմաններում մարդկանց գոյատևման մասին: Հեղինակները խոստանում են ընդարձակ և լավ մշակված բաց աշխարհ, ինչպես նաև հետաքրքիր սյուժե և քվեսթեր միայնակ խաղալու համար: Մյուս կողմից, ըստ հեղինակների, խաղի այդ բոլոր առավելությունները հիմք կծառայեն նոր ցանցային ռեժիմի համար՝ խմբակային խաղը շատ ավելի հետաքրքիր է: Vampyr Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017թ.
Dontnod Entertainment ֆրանսիական ստուդիան ավելի վաղ մշակել էր Life is Strange էպիզոդիկ խաղը: Նրա նոր նախագիծն անմիջապես ուշադրություն գրավեց իր ոչ ստանդարտ մոտեցումներով ու ժանրերի միախառնումով՝ հեղինակները խոստանում են Action/RPG-ի համադրություն բաց աշխարհի և survival horror-ի հետ, Լոնդոնի մռայլ մթնոլորտն Առաջին համաշխարհայինից անմիջապես հետո և վամպիր Ջոնաթան Է. Ռիդի հետաքրքիր պատմությունը, որը նաև բժիշկ է: Նա ստիպված է լինում ոչ միայն հաշտվել իր կարգավիճակի հետ, այլ նաև հետազոտել այդ երևույթի արմատները՝ հին ժամանակների նորանոր գաղտնիքներ բացահայտելով: Detroit: Become Human Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017թ.
Ֆրանսիական Quantic Dream ստուդիան առաջին հերթին հայտնի է իր խելացի խաղերով ինտերակտիվ կինոյի ժանրում, որտեղ շեշտը դրված է հետաքրքիր շարադրման և սյուժեի վրա, որի զարգացումն անմիջական կապ ունի խաղացողի որոշումների հետ: Կարելի է հիշել խաղասերների շրջանում հայտնի Fahrenheit, Heavy Rain և Beyond Two Souls խաղերը: Detroit: Become Human-ում իրադարձությունները տեղի են ունենում ոչ հեռավոր ապագայում: Հոսքագծից դուրս է գալիս Կարան՝ առաջին բարձրտեխնոլոգիական անդրոիդը ինքնուրույն արհեստական գիտակցությամբ: Նրա առջև բարդ խնդիր է դրվում՝ ինքնուրույն անդրոիդ լինելով նա ամեն գնով փորձում է իր տեղը գտնել այս աշխարհում, որտեղ անդրոիդները դեռ գիտակցություն չունեն և դիտարկվում են որպես գործիք մարդկանց հարմարավետությունը բարելավելու համար: Call of Cthulhu Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017թ.
Survival horror ժանրում խաղերի շարքի շարունկությունը հիմնված է ամերիկացի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրավթի ստեղծագործությունների վրա: Հաշվի առնելով այն, թե ինչ խնամքով են նախորդ խաղերի ստեղծողները վերաբերվում սկզբնաղբյուրին, գրողի ստեղծագործությունների երկրպագուները գոհ կմնան: Նոր խաղերի գործողություններն անցնում են Ինսմուտում՝ փոքր ծովափնյա քաղաքում, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգում: Ինչպես Լավքրաֆթի պատմվածքներում, այնպես էլ խաղում, քաղաքը ներկայանում է որպես վաղեմի չարիքի մարմնացում, որը պատրաստ է ցանկացած պահի ոչնչացնել մարդկությունը: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |