Պուլիցերյան լուսանկարներԹեյվոն Թաների վերադարձը բնականոն կյանքի Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում: 15 ապրիլի 2017 PanARMENIAN.Net - 2017-ի ապրիլի 10-ին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հրապարակվեցին 2016-ի Պուլիցերյան մրցանակի դափնեկիրների անունները: Chicago Tribune-ի լուսանկարիչ Ջեյսոն Ուեմբսգանսն (Jason Wambsgans) արժանացել է Պուլիցերյան մրցանակի Feature Photography («Գեղարվեստական լուսանկար») անվանակարգում փոխհրաձգության ժամանակ վիրավորված 10-ամյա Թեյվոն Թաների և նրա մոր մասին, որը փորձում է փրկել որդու կյանքը:
© Jason Wambsgans 10-ամյա Թեյվոնը կանգնած է եղել Չիկագոյում իր տան շեմին մոր և երկվորյակ քրոջ հետ, երբ ոչ հեռու փոխհրաձգություն է սկսվել: Փամփուշտներից մեկը խոցել է նրա որովայնը, վնասել ներքին օրգաններն ու խցանվել ուսի մեջ: Տղան ստիպված էր 2 ամիս անցկացնել հիվանդանոցում անորոշ վիճակում, մինչև որ փամփուշտը հանվեց:
© Jason Wambsgans Թեյվոնը լալիս է փամփուշտի հեռացման վիրահատությունից առաջ: Փամփուշտը վնասել է ստամոքսը, երիկամը, փայծաղը և ձախ թոքը և խցանվել ուսի շրջանում:
© Jason Wambsgans Տղայի մայրը՝ Մելանի Վաշինգտոնը, հոգ է տանում տղայի մասին հաջող անցած վիրահատությունից հետո:
© Jason Wambsgans Թեյվոնը շատ էր ցանկանում, որ իրեն տան այդ չարաբաստիկ փամփուշտը, սակայն ոստիկանությունն այն առգրավեց որպես իրեղեն ապացույց:
© Jason Wambsgans Տղայի ընտանիքը և հիվանդանոցի աշխատակիցները Թեյվոնի մահճակալի մոտ:
© Jason Wambsgans Թեյվոնը 12 տարեկանից փոքր այն 24 երեխաներից մեկն է, որոնք վիրավորվել են 2014-ին Չիկագոյում փոխհրաձգությունների հետևանքով:
© Jason Wambsgans Հիվանդանոց ընկնելով 2016-ի օգոստոսի 8-ին՝ տղան տուն վերադարձավ միայն սեպտեմբերի վերջում: Այս լուսանկարում նա պարում է քույրերի հետ Գովաբանության օրը:
© Jason Wambsgans Միայն նոյեմբերին բժիշկները թույլ տվեցին նրան դպրոց հաճախել: Մինչև 2016-ի ավարտը նա հոգեբանի էր այցելում հաղթահարելու համար հոգեբանական ցնցումը:
© Jason Wambsgans Այժմ Թեյվոնի կյանքում ամեն ինչ լավ է: Թեյվոնի մասին ֆոտոպատմության հեղինակը, Ուեմբսգանսը 2002-ից Chicago Tribune-ի հաստիքային լուսանկարիչն է: 2013-ից նա ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում Չիկագոյում հրազենի կիրառմամբ բռնության հիմնախնդրի մասին: Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |