Ինչ դիտել հանգստյան օրերին

Ինչ դիտել հանգստյան օրերին

9 տեսանյութ՝ weekend-ը լցնելու համար

Համավարակի պատճառով շատերս հանգստյան օրերն ակտիվ կազմակերպելու փոխարեն անցկացնում ենք համակարգչի դիմաց, սերիալներ ու տեսանյութեր դիտելով։ PanARMENIAN.Net-ն առանձնացրել է շաբաթվա ամենահետաքրքիր ռուսալեզու, անգլալեզու ու, այս անգամ, նաև հայերեն՝ ոչ լրատվական տեսանյութերը։

PanARMENIAN.Net - 5 օրում 62,000-ից ավելի դիտում հավաքած «Կարմիր խնձորներ» ֆիլմը մի մասին դուր եկավ, մյուսի կողմից քննադատվեց թե՛ նատուրալիզմի, թե՛, հակառակ տեսանկյունից, գրոտեսկի համար՝ դառնալով կարմիր խնձորի ավանդույթի մասին հերթական վեճի թեմա։ Տևողությունը՝ 15 րոպե:

Ավանդույթի մասին է նաև Պիվովարովի «Редакция» (թարգ.՝ «Խմբագրություն») նախագիծը, որը Բրազիլիայում էր՝ ռուս հնադավանների մոտ․ դուք կտեսնեք միաժամանակ շատ ծանոթ (Հայաստանում ապրող մոլոկանների շնորհիվ) մարդկանց ու միջավայր՝ միանգամայն այլ մասշտաբներում և կլիմայում: Կհասկանաք՝ ինչու են բոլորը մեկնաբանություններում գրում՝ «մի եկեք Ռուսաստան»։ Ժամ 21 րոպե ու 1 մլն-ից ավելի դիտում։

Civilnet-ի մեր գործընկերները հրապարակել են ֆիլմ-ռեպորտաժ Սևանի մասին՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես ենք մենք ապականում ու սպանում մեր ձեռքն ընկած լիճը։ Կես ժամ, 100 հազար դիտում:

Current Time նախագիծն էլ մեկ այլ՝ Բելոզյորսկի տակ գտնվող հսկա ստորերկրյա լճի մասին է պատմում․ 25 րոպե ու համարյա մեկ մլն դիտում:

Մեր սիրելի Vox-ը 6 րոպեանոց տեսանյութում պատմում է՝ ինչպես են պատոգենները լայնորեն տարածվում հենց մարդկանց շնորհիվ։ 1 մլն դիտում մեկ շաբաթում:

Իսկ կենսաբան Վլադիմիր Գլադիշևը պատմում է մարդու կյանքի տևողությունը երկարացնելու որոնումների մասին․ 15 րոպե, մոտ 45 հազար դիտում:

Թեթև տրամադրության համար․ հայտնի ռուս սթենդափերների «Что было дальше» (թարգ.՝ «Ինչ է եղել հետո») ծրագրի այս թողարկումը դիտելով կհամոզվեք, որ Ջիգանը (եթե գիտեք՝ ով է, կհետաքրքրի հաստատ, եթե՝ ոչ, միևնույն է՝ դիտեք, չեք փոշմանի) իսկապես «աշխարհի ամենաբարի էակն է», թեև հասցրել է փորձել բոլոր հնարավոր թմրամիջոցները (չմոռանա՛ք՝ դրանք չարիք են): Ի դեպ, փոքրիկ սփոյլեր՝ Ջիգանի ունքերն արդեն աճել են:

Kuji պոդկաստի հյուրն է գիտության պոպուլյարիզատոր Ասյա Կազանցևան: Կլսեք՝ ինչպես է գործում մեր ուղեղի «պարգևատրման համակարգը», ինչպես են մի քանի (կամ շատ-շատ) դժգոհ նեյրոնները մեզ բարձրացնում էվոլուցիոն աստիճաններով ու ինչու դեռ որևէ որդի մտքով չի անցել ատոմային ռումբ կամ Tesla ստեղծել։ 1 ժամ 10 րոպե:

Իսկ BBC-ի ռուսական ծառայության լրագրող Կատերինա Վենեդիկտովան 25 տարեկանում հիշել է, թե ինչ երազանքներ ուներ, երբ 16 էր, ու որոշել ճշտել աշխարհի տարբեր անկյուններում ապրող իր հասակակիցներից՝ արդյոք նրանք էլ չեն ապրում այնպես, ինչպես երազում էին նախկինում։

Պարզվում է՝ 25-ի ճգնաժամ էլ կա․ այդ տարիքում դու էլ երեխա չես, բայց, արի ու տես, որ կամ ոչինչ չունես, կամ չգիտես՝ ունեցվածքի հետ ինչ անել։ 40 րոպե:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---