Պարզեցնելով կյանքը

Պարզեցնելով կյանքը

5 հայկական հավելված՝ առօրյադ հեշտացնելու համար

Կյանքի ցանկացած իրավիճակի հետ կապված այսօր կան բազմաթիվ մոբայլ հավելվածներ, որոնք օգնում են հետևել առողջությանը, ճամփորդել, բանկային գործարքներ կատարել, սեղան պատվիրել ռեստորանում, լուծել հազար ու մի այլ խնդիր։ Հավելվածները շատ են, ընտրությունը՝ մեծ. Ստեղծարարության և նորարարության համաշխարհային օրվան ընդառաջ PanARMENIAN.Net-ն առանձնացրել է տարբեր ոլորտներում կյանքը հեշտացնող հայկական 5 հավելված՝ բանկային InecoMobile-ից մինչև կրթական Dasaran.am։

PanARMENIAN.Net - Հերթերի կառավարում - Earlyone

Հերթերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը։ Դրանք խլում են ժամանակն ավելի կարևոր գործերից, ձանձրալի են ու սթրեսի մշտական աղբյուր, իսկ համավարակի շրջանում՝ նաև վտանգավոր։ Հերթերի կառավարման Earlyone հավելվածն այն գործիքն է, որը թույլ է տալիս խուսափել վերոնշյալ աղետից՝ մոբայլ եղանակով հերթը պահելու ու սահմանված ժամին տեղում լինելու միջոցով, ինչը խնայում է հաճախորդի նյարդերն ու ժամանակը, նաև՝ ավելի արդյունավետ դարձնում ընկերությունների աշխատանքը։

Բանկային գործարքներ - InecoMobile

Ինեկոբանկը InecoMobile բջջային հավելվածը ներդրել է դեռ 2014-ին։ Այն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ բանկային ծառայություններից օգտվելու նոր մշակույթ է բերել՝ էապես հեշտացնելով հաճախորդների կյանքը։ InecoMobile-ն այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում, իսկ «Ինեկոընկեր անել» արտահայտությունն ամենածանոթն ու հաճախ կիրառելին է հավելվածն օգտագործողների շրջանում։ Նորարարական շատ լուծումներ ճանաչելի և հասանելի դարձան հենց InecoMobile-ի միջոցով, այդ թվում՝ One Click-ը, Visa Digital-ը, NFC-ն, Paylater-ը, Apple Pay-ը և ոչ միայն։

Կրթական - Dasaran

Ծնողական ժողովները ոչ ամենահաճելի երևույթն են թե աշակերտների, թե ծնողների համար։ Dasaran հավելվածը թույլ է տալիս ծնողներին մոբայլ եղանակով հետևել երեխայի առաջադիմությանը, տեղեկատվություն ստանալ գնահատականների, բացակայությունների, տնային առաջադրանքների վերաբերյալ, ծանոթանալ աշակերտի առաջադիմության և վարքագծի մասին ուսուցչի մեկնաբանություններին։ Համավարակի ժամանակ հավելվածը զգալիորեն հեշտացրեց ծնողների ու ուսուցիչների միջև անմիջական կապը՝ թվային նամակագրության միջոցով։

Առաքումներ - Onex

Օնլայն առաքումների ոլորտը համաշխարհային տնտեսության ամենաարագ ու դինամիկ աճող հատվածներից է։ Կորոնավիրուսի շրջանում այն առանձնահատուկ ակտուալ էր. տանից դուրս գալու ու վտանգի ենթարկվելու փոխարեն՝ մեկ սեղմումով աշխարհի ցանկացած կետից գնված ապրանքը հասնում է հենց տան շեմին։ Onex-ի հավելվածն այս առումով լայն հնարավորություններ է տալիս. Face ID-ով մուտքի ու ստացման վայրի փոփոխություն, խանութների ու թեժ առաջարկների լայն ընտրանի, նաև՝ առաքանու կարգավիճակին հետևելու հնարավորություն։

Տաքսի ծառայություն - gg

Հավելվածի միջոցով տաքսի ծառայություն պատվիրելը կտրուկ ու անսպասելի մտավ մեր կյանք, իսկ ավանդական պատվերի միջոցներն աստիճանաբար անցնում են պատմության գիրկը։ gg-ն առաջինն էր, որ Հայաստանում ներդրեց այս մշակույթը։ Ծառայությանը հաճախ գովում են ավտոմեքենաների կոկիկ վիճակի, վարորդների բարեկիրթ վարքագծի համար։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---