ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅԵՐՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՏԵՐՄԻՆԱՏՈՐԻՆ»Կալիֆորնիայի նահանգի հայկական համայնքի ներկայացուցիչների ձայները կարող էին վճռական դեր խաղալ: Լոս-Անջելեսից ստացված տեղեկությունների համաձայն, հիմքեր չկան կասկածելու, որ Առնոլդ Շվարցնեյգերը հաղթել է երեքշաբթի Կալիֆորնիայում տեղի ունեցած նահանգապետի ընտրություններում: «Տերմինատորին» կողմ են արտահայտվել Ամերիկայի ամենախիտ բնակեցված նահանգի բնակիչների կեսից ավելին: Կինոաստղին աջակցողների թվում քիչ չեն նաեւ հայերը: Եթե նկատի ունենանք Կալիֆորնիայում բնակվող հայ ընտրողների թիվը, ապա ակնհայտ է, որ նրանց ձայնը վճռական կարող էր լինել: ![]() PanARMENIAN.Net - Հիմնական թեկնածուները, կարծես թե դա գիտակցել էին եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում բավականին մեծ ուշադրություն էին հատկացրել հայկական կազմակերպությունների հետ աշխատանքին: Եվ նախընտրական արշավի առաջատարը, եւ նրա հիմնական մրցակիցները սերտ համագործակցում էին Հայկական ասամբլեայի եւ Հայկական ազգային կոմիտեի հետ: Այս կառույցների ղեկավարները առավել լուրջ էին համարում հանրապետական Առնոլդ Շվարցնեյգերի, նահանգապետ (այժմ արդեն նախկին) Գրեյ Դեվիսի եւ փոխնահանգապետ Կրուս Բուստամենտի հետ համագործակցությունը: Նկատենք, որ նրանք բոլորն էլ դրական պատասխան էին տվել իրենց հասցեագրված հետեւյալ հարցերին. եթե Դուք դառնաք նահանգապետ, խոստանո՞ւմ եք լուծել այս խնդիրները...այնուհետեւ նշվում էին այն խնդիրները, որոնց լուծումները Կալիֆորնիայի հայերը կարեւոր էին համարում իրենց եւ համայն հայության համար: Շվարցնեյգերի նախընտրական շտաբն ամեն ինչ արեց, որ ստանա հայերի աջակցությունը: Հայաստանի անկախության 12-րդ տարելիցի կապակցությամբ արված նրա հայտարարությունը հարմար առիթ դարձավ իր համակրանքը հայտնելու եւ սարսափելի ցեղասպանություն ապրած ժողովրդին ցավակցելու համար: «Ցեղասպանության եւ մեկուկես միլիոն զոհերի ցավն ապրած հայ ժողովուրդը կանգուն մնաց եւ սկսեց կառուցել ազատ եւ հպարտ երկիր,- ասվում է ընտրություններում հաղթանակած թեկնածուի ուղերձում,- Որպես վտարանդի` ձեզ հետ միասին ես փորձում եմ ստեղծել նոր կյանք Կալիֆորնիայում: Այնպես, ինչպես դա անում են աշխարհի տարբեր ծայրերից այստեղ եկած շատ հայեր: Այսօր Կալիֆորնիայում ապաստանել է 700 հազար հայ: Սա Հայաստանի հանրապետությունից դուրս ամենամեծ հայկական համայնքն է: Կարծում եմ, Կալիֆորնիայի եւ հայ ազգի միջեւ առկա բնական եւ սերտ կապերը հետագայում առավել կամրապնդվեն»: Եթե Շվարցնեյգերը բավարարվեց միայն խոստումներով, ապա Գրեյ Դեվիսը եւ Կուրս Բեստամանտեն լիովին կարողացան խոսել արդեն իսկ հայերի համար արված աշխատանքներից: Դեվիսի վարչակարգը ուշադիր է եղել հայ համայնքի խնդիրներին: Դեվիս-Բուստամանտե խմբի ղեկավարման ընթացքում նահանգի օրենսդիրները գործադիր իշխանության աջակցությամբ երկրորդ անգամ ընդունեցին 1915թ.-ի հայոց ցեղասպանության փաստի ճանաչման բանաձեւը: Հիմնականում հենց Գրեյ Դեվիսի եւ Կուրս Բուստամանտեի շնորհիվ Երեւանում բացվեց Կալիֆորնիա նահանգի առեւտրի եւ նորդրումների միջազգային գրասենյակի ներկայացուցչությունը: Բացի այդ, ընդունված է կարծել, որ դեմոկրատներն առավել հետեւողական են պաշտպանում էմիգրանտների շահերը: Միեւնույն ժամանակ իշխող վարչակարգի քաղաքականության մեջ շատ բան զգուշավորության էր մղում հայերին: Սա մասնավորապես վերաբերում է հոմոսեքսուալների իրավունքներին առնչվող նախաձեռնությանը: Օգոստոսի կեսերին նահանգի ղեկավարությունը քննարկման դրեց այսպես կոչված «հոմոսեքսուլ զույգերին վերաբերող ընտանեկան ակտը», որը թույլ է տալիս ոչավանդական կողմնորոշում ունեցող միասեռներին ընտանեկան միություններ ստեղծել: Այժմ Կալիֆորնիայում բնակվում է փաստացիորեն ամուսնացած սեքսուալ փոքրամասնության շուրջ 200 հազար ներկայացուցիչ: Վիճակագրական տվյալների համաձայն, Ամերիկայի ամոբղջ հոմոսեքսուալների մեկ վեցերորդ մասը բնակվում է Կալիֆորնիայում: Դժվար չէ ենթադրել, որ նրանք բոլորն էլ իրենց ձայները տվել են նախկին ղեկավարներին, որոնք, ի տարբերություն Շվարցնեյգերի, կոնկրետ խոստումներ են տվել հոմոսեքսուալների իրավունքների պաշտպանության հետ կապված: Գուցե հենց այդ փաստն է վանել Կալիֆորնիայի հայերին, որոնք առանձնանում են սեքսուալ հարցերում իրենց պահպանողականությամբ: Այդ պատճառով եւս հայերի ուշադրությունը չհաջողվեց ձեռք բերել այնպիսի «էկզոտիկ» թեկնածուների, ինչպիսիք են Մերի Քերին, Անժելինան, Լարրի Ֆլինտը: (Առաջին երկուսը հանրաճանաչ պոռնո աստղեր են, իսկ վերջինը պոռնո-բիզնեսի ազդեցիկ մարդկանցից մեկն է, «Hustler» ամսագրի հրատարակիչը): Չնայած Շվարցնեյգերը նույնպես քիչ առիթ չի տվել անբարոյականության մեջ մեղադրվելու համար: Մրցակիցները նրան հիշեցրին եւ երիտասարդ տարիքի մերկ լուսանկարները, եւ կանանց հետ ոչավանդական մերձեցման ձեւերը: Մի խոսքով, Կալիֆորնիայի վերջին նախընտրական արշավը չափազանց հագեցած էր սեքսուալ բնույթի կոմպրոմատներով: Այնուամենայնիվ, մյուսների համեմատ առավել արժանին Շվարցնեյգերն էր: Սա գնահատեցին ոչ միայն Կալիֆորնիայի հայերրը: «Տերմինատորը» հայերի մոտ փոխադարձ համակրանք է առաջացրել: Մնում է սպասել եւ պարզել, թե արդյոք նա կիրականացնի այն հույսերը, որոնք ունեն 700 հազար հայ ընտրողները: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |