ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

Ավարտվեց Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկոտ քաղաքական հանցագործության դատավարությունը:

Դեկտեմբերի 2-ին հրապարակվեց 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկություն իրականացրած անձանց դատավճիռը: 5 ահաբեկիչներ դատապարտվեցին պատժի բարձրագույն աստիճանին` ցմահ բանտարկության: Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկոտ քաղաքական հանցագործության զոհերն էին դարձել խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, կառավարության ղեկավար Վազգեն Սարգսյանը, ինչպես նաեւ` մեկ նախարար եւ հինգ պատգամավոր:
PanARMENIAN.Net - Դատական պրոցեսն ընթացավ 3 տարի: Ոչ նախաքննությունը, ոչ դատարանը չկարողացավ վերջնական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները ինքնուրույն էին գործել, թե նրանց ետեւոմ ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, կանգնած էր: Հանցագործության հնարավոր պատվիրատուների գծով հարուցված առանձին քրեական գործը, կարծես թե, փակուղի էր մտել: Ժամանակին, նախկին կառավարության պնդմամբ, հետաքննական մարմիններն ակտիվորեն շրջանառում էին այն տարբերակը, թե խորհրդարանի դեպքերին անմասն չի երկրի բարձրագույն ղեկավարությունը: Սակայն, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հակառակորդներին չհաջողվեց նման եզրակացությունները հիմնավորել, չնայած ողբերգությունից հետո հենց այժմյան ընդդիմությունն էր ղեկավարում նախարարների կաբինետը եւ լիովին վերահսկում դատախազությունը: (Սպանված վարչապետին փոխարինեց նրա կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը, որն այժմ ղեկավարում է ընդդիմության ամենաարմատական թեւը):

Ահաբեկիչների խմբի առաջնորդ, 36-ամյա լրագրող Նաիրի Հունայանը լիովին իր վրա է վերցրել իրականացրած ակցիայի պատասխանատվությունը եւ շարունակում է պնդել, որ իր քայլն ուներ մեկ նպատակ` «Հայաստանն ազատել հակազգային վարչակարգից»: Խմբի մեջ էին նաեւ Հունանյանի կրտսեր եղբայրը եւ հորեղբայրը, ինչպես նաեւ` իր հայացքները կիսող ընկերները: Նրանց ցուցմունքների համաձայն, նախապես որոշված էր սպանել միայն վարչապետ Վազգեն Սարգսյանին: Մնացած զոհերը, նրանց խոսքերով, պատահական էին: «Ազգի փրկիչները» մտադրվել էին պատանդ վերցված պատգամավորներին ստիպել ինքնաբացարկ հայտարարել եւ անցկացնել համազգային ժողովրդավարական ընտրություններ: Մինչ ընտրությունները, երկիրը պատրաստվում էր ղեկավարել հենց ինքը` Հունանյանը, որն իրեն հայտարարելու էր երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ահաբեկության իրականացման համար ամենահարմար օր էր ընտրվել չորեքշաբթին, երբ նախարարները գտնվում են Ազգային ժողովում` պատասխանելու օրենսդիրների հարցերին: Խորհրդարանի շենք ավտոմատներով մուտք գործել նրանց հաջողվել էր առանց դժվարությունների: Մշակված պլանը ձախողվել էր միայն սպանության իրականացումից հետո: Հունանյանը ստիպված էր համակերպվել, որ «հեղափոխությանն աջակցելու»` հայրենակիցներին ուղղված իր կոչն անպատասխան մնաց: Նրա սպասումներին հակառակ, ժողովուրդը հավանության չաւժանացրեց հեղաշրջման փորձը:

Ահաբեկության գործի հետաքննությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը շարունակվեցին դատական ամբողջ պրոցեսի ընթացքում: Դրա քաղաքականացումը խորանում էր այն հանգամանքով, որ սպանված առաջնոդների որդին եւ եղբայրը` Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը, ղեկավարում են խորհրդարանական ընդդիմությունը: Դատական գործընթացի երեք տարվա ձգձգման պատաճառները ոչ միայն այս տարում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն էին: Դժվարություններ էին առաջացել նաեւ այն հարցում, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնել էր մահապատիժը վերացնելու պարտավորությունը: Ընդդիմությունը պահանջում էր Հունանյանի խմբի համար բացառություն անել, սակայն Ստրասբուրգը կտրականապես դեմ էր: Երկրի քաղաքական ղեկավարությունից մեկ տարի պահանջվեց, որպեսզի օրենսդիրներին համոզի հրաժարվել ամեն գնով Հունանյանի գնդակահարության դատապարտելու մտադրությունից: Աշնան սկզբին, այնուամենայնիվ, խորհրդարանը հաստատեց Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետը, որը նախատեսում է մահապատժի վերացում: Իսկ մեկ ամիս առաջ պատգամավորները փոփոխություն մտցրին քեական նոր օրենսգրքում, որով երաշխքիներ է տրվում, որ 20 տարի հետո Հունայանի հանդեպ չի կիրառվի ժամկետից շուտ ազատելու հոդվածը: Այսպիսով, թվում էր թե, փակվել են այն բոլոր հնարավորությունները, որոնց շնորհիվ ահաբեկիչներն իրենց կյանքի վերջին օրերը կկարողանային ազատության մեջ անցկացնել: Սակայն պարզվում է, որ Հայաստանի քրեական օրենսդրության նրբությունները բացառում են օրենքի հետադարձ ուժն այն դեպքում, երբ այն առավել խիստ պատիժ է նախատեսում: Իսկ դա նշանակում է, որ տեսականորեն, բացառված չէ, որ կյանքի վերջին տարիներին Նաիրի Հունանյանը ազատության մեջ հայտնվի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Հայկական պատվիրակությունն այցելել է Կիև՝ ամրապնդելու Ուկրաինայի հետ կապերը

Հայկական պատվիրակությունն այցելել է Կիև՝ ամրապնդելու Ուկրաինայի հետ կապերը Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---