«ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ»- պնդում են Բաքվի բազեները: Շաբաթ ավարտվեց Մինսկի խմբի համանախագահների շրջայցը տարածաշրջան: բաքվում եւ երեւանում շարունակում են մեկնաբանել այցի արդյունքները եւ համեմատել հայաստանում, ղարաբաղում ու Ադրբեջանում արված միջնորդների հայտարարությունները: վերլուծաբանները նշում են, որ այս անգամ խաղարարներին Բաքվում բավականչափ սառն են ընդունել: Ադրբեջանի քաղաքական էլիտան եւ մամուլը խիստ դժգոհ են համանախագահների արտահայտություններից: 19 հուլիսի 2004 PanARMENIAN.Net - Տվյալներ չկան այն մասին, թե այցի ընթացքում համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներ են ներկայացրել: Միաժամանակ լրագրողների այն հարցին, թե նոր առաջարկներ կա՞ն օրակարգում, հենց իրենք` միջնորդները միանշանակ «ոչ» չպատասխանեցին: Բաքվում տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսին ամերկյան դիվանագետ Սթիվեն Մաննը ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ որոշվել է չհրապարակել բանակցությունների բովանդակությունը: Հիշեցնենք, որ նախկինում եւ Վարդան Օսկանյանը, եւ Էլդար Մամեդյարովը հայտարարել էին, որ կոնկրետ առաջարկներ չեն սպասում համանախագահներից: Այնուհանդերձ, նկատելի է, որ այս անգամ համանախագահներն առավել հետեւողականորեն, քան սովորաբար արտահայտվեցին փոխզիջումների անհրաժեշտության մասին: Ընդ որում այդ մասին Բաքվում նրանք շատ խոսեցին, որն էլ եւ թույլ է տալիս ենթադրել, որ այս փուլում նրանք ճկունություն չեն տեսնում հենց պաշտոնական Բաքվի կողմից: Ադրբեջանի քաղաքական էլիտան խիստ անհանգստացած է, որ հենց իրենցից են այժմ զիջումներ ակնկալում: Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆի Գուլուզադեի խոսքերով, ԱՄՆ-ի դեսպանի մոտ հանդիպման ժամանակ հնչած համանախագահների հայտարարությունների բնույթը տանում է նրան, որ «Ադրբեջանը պետք է հաշտվի զավթման արդյունքների հետ, հրաժարվի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու գաղափարից եւ համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը»: Այնինչ, միջնորդների հետ հանդիպած հայ քաղաքագետներն իրենց վրա չեն զգացել ակնհայտ ճնշումներ: Ադրբեջանցիների այն տպավորությունը, թե համանախագահները նրանց կոչ են անում հաշտվել Ղարաբաղի կորստի հետ, ինչ-որ չափով արդարացված են: Բնականաբար միջնորդներից եւ ոչ մեկը ուղիղ տեքստով նման բան չի ասել, սակայն միջնորդների հայտարարությունների որոշ շեշտադրումներ բավականին հետաքրքրական են: Հատկանշական է մասնավորապես ռուս դիվանագետ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն ի պատասխան 1994թ.-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի` տարածքների ազատագրման մասին ընդունած որոշման կատարման պահանջին: Նա ասել է. «Բանաձեւն ընդունվել է այլ իրադրության մեջ եւ այսօր այն չի կարող իրականացվել: Այդ պահանջների կատարման ժամկետները մարվել են»: Այսպիսով, նա հասկացրել է, որ Մինսկի խումբը փակված է համարում ղարաբաղցիների կողմից անվտանգության գոտու տարածքների միակողմանի վերադարձի հնարավորության հարցը: Մինչ այժմ նման հստակությամբ ոչ մի համանախագահ չէր խոսել: Զարմանալի կլիներ, որ սրանից հետո ադրբեջանական «բազեները» Մինսկի խմբին անվստահություն հայտնելու կոչեր չանեին: Իրենք` համանախագահներն այդ կոչերը սառնասրտությամբ են ընդունել: «Մինսկի խմբի հանդեպ ձեր անվստահությունն այնդքան էլ կարեւոր չէ..Մեր գործունեության հետ համաձայն լինեք, թե` ոչ, ստիպված եք լինելու զմայլվել մեր դեմքերով»,- ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է ֆրանսիական կողմի համանախագահ Անրի Ժակոլեն` նշելով նաեւ, որ իրենք եւ հակամարտության կողմերի ղեկավարությունից, եւ միջազգային հանրությունից տրված մանդաթ ունեն: Միակ բանը, որով Ժակոլեն կարողացավ հանգստացնել ադրբեջանցիներին, այն էր, որ տարածաշրջանի երկրների հաջորդ այցը համանախագահները կսկսեն Բաքվից: Այս լուրն ադրբեջանցի քաղաքագետները գնահատեցին որպես վկայաություն այն բանի, թե միջնորդները կամ չեն գնա Ղարաբաղ, կամ կգնան Ադրբեջանի տարածքով: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |