ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱԲԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱԲՍՈՒՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային փորձագետներն ամրագրում են, որ հայերը վերահսկվող տարածքների վերաբնակեցման պլաններ չունեն:

Հունվարի 30-ից փետրվարի 7-ը ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող շրջաններ այցելած մոնիտորինգի խումբը պաշտոնապես ներկայացրել է իր հաշվետվությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդին: Առաքելությունն իր կարծիքն է հայտնել Ադրբեջանի ներկայացուցիչների այն պնդումների վերաբերյալ, թե իբրեւ այդ շրջաններում զանգվածային բնակեցումներ են տեղի ունենում: Գլխավոր եզրակացությունն ամենալավը բնութագրում է հաշվետվության հետեւյալ մեջբերումը. «Չկան ակնհայտ կազմակերպված բնակեցում, ոչ մի բռնի տեղափոխում, ոչ մի փոխանակում...»: Այսպիսով, ապացուցված է պաշտոնական Բաքվի մեղադրանքների բացարձակ անհիմնավորվածությունը:
PanARMENIAN.Net - Հաշվետվությունից բերենք ընդամենը մի քանի օրինակ, որոնք հաստատում են Ադրբեջանի հայտարարությունների անհիմն լինելը.
«Ընդհանուր բնակեցությունը խիստ սահմանափակ է»,
«Առաքելությունը չի պարզել, որ վերաբնակեցումը Հայաստանի կառավարության կողմից նպատակաուղղված քաղաքականության արդյունք է»,
Առաքելությունը ոչ մի վկայակոչող բան չի տեսել այն բանի, թե Հայաստանի իշխանություններն ինչ-որ բանում ուղղակիորեն մասնակցում են»:

Ընդ որում, դիտորդներն ամրագրել են այն փաստը, որ «վերաբնակների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանի տարբեր մասերից խառնածին անձինք են, մասնավորապես Գետաշենի եւ Շահումյանի շրջաններից, որոնք տվյալ պահին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաեւ` Սումգայիթից եւ Բաքվից»: Նրանք նշել են, որ «...առաքելության կողմից հարցված վերաբնակների մեծ մասը ցանկություն է հայտնել վերադառնալ իրենց լքած տարածքները...»:

Միակ շրջանը, որտեղ առաքելության անդամները նկատել են կազմակերպված միգրացիայի որոշակի նշաններ, Լաչինն է: Սակայն, դիտորդներն անմիջապես տալիս են դրա բացատրությունը` հիշեցնելով այդ շրջանի` Ղարաբաղը Հայաստանին միացնող հատուկ կարգավիճակի մասին: «Նախորդ բանակցություններին Լաչինը դիտվում էր որպես առանձին հարց, քանի որ այն հումանիտար միջանցք է համարվում եւ ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,- նշում են խմբի անդամները: Առաքելության անդամներն ամրագրել են, որ անվտանգության գոտու մյուս հատվածներում (բացառությամբ Լաչինից) նվազագույն հաշվարկներով բնակվում է 2610, իսկ առավելագույնով` շուրջ 4 հազար մարդ: Մեկնաբանելով այս թվերը` դիտորդներն դրանք համեմատում են Ադրբեջանից դուրս քշված հայերի թվի հետ: «Վերաբնակների թիվն աննշան է` հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության արդյունքում հայ փախստականների թիվը կազմում է 400 000»,-ասվում է հաշվետվության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտոնական եւ ոչպաշտոնական տարբեր ներկայացուցիչների պնդումների համաձայն` ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող շրջաններում պետք է բնակվեր 30-ից մինչեւ 300 հազար հայ: Արտաքին գործերի փոխնախարար, Ղարաբաղի բանակցություններում նախագահ Ալիեւի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը նշել է կոնկրետ թիվ` 36 հազար: Իրականում նրանց թիվը եղել է երեք ու կես հազար, իսկ եթե Լաչինն էլ առանձնացնենք, ապա 9 անգամ քիչ: Սակայն մոնիտորինգի կարեւոր եզրահանգումն այն է, որ հայերը մտադրություն չունեն հիմք ստեղծել այդ շրջանները անեքսիայի ենթարկելու համար, որոնց հանդեպ վերահսկողությունն անհրաժեշտ է միայն անվտանգության ապահովման համար: Եթե այդպես չլիներ, ապա Երեւանն ու Ստեփանակերտն իսկապես այստեղ կիրականացնեին վերաբնակեցման կազմակերպված քաղաքականություն:

Պաշտոնական Երեւանը գոհ է հաշվետվությունից: Այս մասին թույլ է տալիս դատել օրերս Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը: ԼՂՀ ԱԳՆ չի շտապում գնահատականներ տալ, սակայն Ստեփանակերտում հաշվետվությունը գնահատում են հավասարկշռված եւ օբյեկտիվ: Չնայած Ադրբեջանի իշխանություններն առայժմ չեն հայտնել իրենց վերաբերմունքը փաստաթղթի հանդեպ, ակնհայտ է, որ Բաքվում բավարարաված չեն դիտորդների եզրահանգումներից: Արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ չի ընդունի ԼՂ եւ Հայաստանի իշխանությունների առանձնացումը: Նա խիստ քննադատության է ենթարկել հրատարակության եւ տեղեկատվության գծով ԵԱՀԿ Քարտուղար Ռիչարդ Մորֆի հայտարարությունը, ով մեկնաբանելով հաշվետվությունն ասել է, որ վերաբնակեցման հետ կապված հարցերը պետք է ուղղել «ԼՂՀ ղեկավարությանը» եւ ոչ` Հայաստանի իշխանությանը: Ազիմովի խոսքերով, այդ հայտարարությունն արվել է համանախագահների հրահանգով:

Հաշվետվությունն ընդունված է: Ի՞նչ տեղի կունենա դրա հրապարակումից հետո: Ադրբեջանում կարող է հերթական սադրանքի ալիքը բարձրանալ ԵԱՀԿ-ի դեմ, որին կմեղադրեն կողմնապահության եւ ղարաբաղյան հարցի կարգավորմանը հասնելու անկարողության մեջ: Հիշեցնենք, որ արմատականները, ի դեմս «Ազատագրված Ղարաբաղի կազմակերպության», դեռեւս դիտորդական առաքելությունը սկսվելուց առաջ հավաստում էին, որ պատրաստվում են բողոքի ակցիայի: Այսինքն, ակնհայտ է, որ փորձագետների եզրահանգումները նրանց համար անակնկալ չէին: Մեկ անգամ չէ, որ Արազ Ազիմովը ասել է, որ եթե հաշվետվությունը չբավարարի Ադրբեջանի ղեկավարությանը, ապա նրանք կհրաժարվեն իրենց տված խոստումից` ՄԱԿ-ում բարձրացնել Ցածրադիր Ղարաբաղի շրջանների իրավիճակի մասին հարցը: Սակայն, ներկա դրությամբ ՄԱԿ-ում խնդրի քննարկմանն ուղղված պաշտոնական Բաքվի փորձերը լիովին անհեռանկարային են: Հեռանկար չունեն նաեւ անվտանգության գոտում նոր դիտորդական առաքելություն միեւնույն մանդաթով ուղարկելու անհրաժեշտության մասին հարցը բարձրացնելու փորձերը: (Այս տարբերակը մեկ անգամ չէ շոշափվել ադրբեջանական մամուլում): Իսկ ահա ԼՂՀ շրջաններում Ադրբեջանի գրաված տարածքների իրադրության մոնիտորինգի համար նմանատիպ առաքելության մասին պահանջները լիովին տրամաբանակն են: Երեւանն արդեն դիմել է ԵԱՀԿ Մշտական խորհրդին Ադրբեջանի կողմից գրաված Շահումյանի եւ Գետաշենի շրջաններ փորձագետների խումբ ուղարկելու խնդրով, ինչպես նաեւ` Մարտակերտի հյուսիսային եւ Մարտունու արեւելյան հայկական գյուղերը: Տեսնենք` ինչպես կարձագանքեն այս առաջարկին ադրբեջանցիները:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---