Հայաստանը միակն է, ինչ մնացել է Ռուսաստանին Հարավային Կովկասում

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը վերջերս աչքի է ընկնում որոշակի պարադոքսով

Մոսկվայում հայի հերթական սպանությունը, կարծես հատուկ համընկնելով վերջերս կայացած Քոչարյան-Պուտին հանդիպման հետ, կրկին հարց է դնում Հայաստանի առջեւ` ինչպե՞ս հետագայում վերաբերվել նման հանցագործություններին: Մխիթարվելով նրանով, որ 2006 թվականին Ռուսաստանում ընդամենը 20 հայ է սպանվել, ինչն, ըստ ռուս վերլուծաբանների, «ոչ ռուսական ազգության» այլ անձանցիցի շատ ավելի քիչ է, թե ինչ-որ քայլեր ձեռնարկել:
PanARMENIAN.Net - Թե հատկապես ինչ քայլեր, ոչ ոք չգիտի, ուստի եւ ամեն ինչ հանգում է բողոքի նոտաների, որոնք ոչ մի կերպ չեն կարող ազդել այլատյացությամբ վարակված «ռուսաստանցիների», առավել եւս քրեածին տարրերի վրա: Ճիշտ է, բողոքից ավելինի մենք չենք էլ կարող հավակնել: Եվ բանը տարբեր քաշային կատեգորիաներում չէ, ուղղակի ամբողջ աշխահում այդպես է ընդունված: Ինչ վերաբերում է «ռազբորկաներին», այստեղ արդեն ոչ ոք չի կարող օգնել, նույնիսկ նախագահ Պուտինը: Սակայն պետք չէ մոռանալ, որ ռուսների վերաբերմունքն «օտարականների» հանդեպ, մեղմ ասած, միշտ է բացասական եղել, իսկ ներկայումս այդ բացասական վերաբերմունքն առավել ակնհայտ է դարձել: Ի դեպ, դրան է նպաստում նաեւ նոր, առավել խիստ միգրացիոն օրենքը, որն իրականում ուղղակի ազատություն է տալիս միլիցիային:

Հայերի սպանությունների հետ կապված այս պատմությունն, առնվազն, տարօրինակ է, եթե հաշվի առնենք Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, թե Հայաստանի եւ ՌԴ միջեւ չկան չլուծված խնդիրներ: Գուցե մեծ քաղաքականության մեջ իրոք այդպես է, առավել եւս որ Հայաստանն այն միակ բանն է, ինչ մնաց Ռուսաստանին Հարավային Կովկասում: Հենց այդ պատճառով է, որ ռուսական կողմը գերադասում է ճնշում չգործադրել Հայաստանի, եւ Ադրբեջանի վրա էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Բաքվում, ինչպես հայտնի է, հակառակ համոզման են: Ժամանակ առ ժամանակ Հեյդար Ալիեւի մահից հետո մնացած խորհրդականները մեղադրում են ՌԴ-ին Հայաստանին սատարելու համար: Սակայն դա իրենց գործն է:

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը վերջերս աչքի է ընկնում որոշակի պարադոքսով` հայկական կողմից սառնությունն է Մոսկվայի հանդեպ, որտեղ վերջին դերը չեն կատարում արդեն հիշատակված սպանությունները, ռուսական կողմից` ինչ-որ մի կերպ տարածաշրջանում մնալու ցանկությունն է: Հավանաբար, հենց դրանով է թելադրված Իրանի հետ սահմանում նավթամշակման գործարանի կառուցման հավակնոտ, եւ ըստ էության, անիրական նախագիծը: Ինքը նախագիծն, իհարկե, շատ լավը կլիներ Հայաստանի համար, եթե չլինեին շինարարության, շահագործման եւ վերջնական ապրանքը սպառողներին առաքելու հետ կապված բազում հանգամանքները: Հաղորդակցությունների բացակայությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում նախագծի իրականացման հարցը: Եվ երբ որոշ քաղաքական գործիչներ ասում են, թե այն լավն էՀայաստանի համար, ակնհայտորեն խորամանկում են: Այն լավը չէ եւ միանգամից մի քանի պատճառներով: Առաջինը, ինչու մշակել իրանական նավթը Մեղրիում , եթե դա ավելի էժան է անել անմիջապես հանքավայրի մոտ: Երկրորդը, անուղղելի վնաս կհասցվի Հայաստանի բնապահպանությանը: Եվ, երրորդը, ինչպես եւ ցանկացած քաղաքական նախագիծ, իսկ սա հենց այդպիսին է, գործարանը տնտեսական շահույթ չի բերի: Տնտեսության մեջ կա «տարողության լցնում» հասկացությունը: Դա մոտավորապես նշանակում է, որ բաժակի մեջ չի կարելի մեկ լիտր ջուր լցնել, այն կթափվի: Նույն կերպ էլ չի ստացվի տեղավորել 3 մլրդ դոլարը (այդքան կնստի Մեղրիում գործարանի կառուցումը) Հայաստանի տնտեսության մեջ` գումարն է չափազանց մեծ: Որքան էլ ասեն, թե Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին նույնպես քաղաքական նախագիծ է, այն այնուամենայնիվ, շահույթ կբերի բոլոր կողմերին: Արդյո՞ք ռուսական առաջարկը տնտեսական իրավիճակը տարածաշրջանում հավասարակշռելու փորձ չէ: Եթե դա այդպես է, ապա ուղղակի կարելի է ավելացնել Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափը` դա ավելի էժան է եւ շահավետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---