1946 թվականին Թուրքիան պարտավոր էր վերադարձնել հայկական շրջանները

1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը` Թուրքիայի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ, կնքվել էր 25 տարով

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում պայմանագիր է կնքվել Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ըստ որի Հայաստանից Թուրքիային եւ Ադրբեջանին են հանձնվել երեք շրջան` Կարսը, Նախիջեւանն ու Սուրմալուն: «Թուրքիա հասկացության տակ ներկա դրությամբ ենթադրվում են այն տարածները, որոնք նշվել են 1336 (1920) թվականի հունվարի 28 Թուրքական ազգային պակտում, մշակված եւ հայտարարված Կոստանդուպոլսի Պատգամավորների Օսմանյան պալատի կողմից եւ հաղորդված մամուլին եւ բոլոր պետություններին»,- նշվում է համաձայնագրի ներածականում:
PanARMENIAN.Net - 1921 թվականի աշնանը Մոսկվայի պայմանագրի հիման վրա կնքվել է Կարսի քառակողմյան պայմանագիրը Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, որը դարձել է Մոսկվայի պայմանագրի խմբագրված տարբերակը: Կարսի պայմանագրի ստորագրումը լրիվ տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ Մոսկվայի պայմանագիրը Թուրքիայի հետ կնքվել էր Ռուսաստանի անունից եւ իրավականորեն դեռ չէր կապվում Անդկովկասի հետ: 1921 թվականին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի «խորհրդայնացումը», ճիշտ է, ավարտվել էր, բայց այն դեռ չափազանց անկայուն էր, որպեսզի ՌԽԴՍՀ-ն կարողանար այդ հանրապետություններին վստահել ինքնուրույն ստորագրել միջազգային պայմանագրեր, առավել եւս այդքան կարեւոր, որոնք հաստաում են տարածաշրջանի բաժանումը: Մոսկվայի պայմանագրի երկրորդ հոդվածով Թուրքիային էին անցում Հայաստանի Կարսի եւ Սուրմալուի շրջանները` Արարատ լեռան հետ միասին, իսկ երրորդը` Նախիջեւանը, Ադրբեջանի ենթակայության տակ: Այդպես Հայաստանի հաշվին իրենց քաղցը հագեցրել են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը:

Ուշագրավ է, որ Մոսկվայի պայմանագրի տեքստում Նախիջեւանի պատկանելիության մասին երրորդ հոդվածն ավարտվում է «առանց երրորդ կողմին հանձնելու իրավունքի» բառերով, որոնք ենթադրում են Իրանը: Սակայն, արդեն Կարսի պայմանագրում այդ բառերը բացակայում են: 1921 թվականի աշնանը Իրանն արդեն չէր թաքցնում իր նիարդայնությունը Անդկովկասում «Ադրբեջան» անունով երկրի առաջացման առիթով, որը ձգտում էր միանալ Իրանի համանուն թուրքալեզու շրջանի հետ եւ ստեղծել ընհանուր «Խորհրդային Ադրբեջան»` գրեթե 20-միլիոնանոց բնակչությամբ:

Սակայն ամենից հետաքրքրականն այն է, որ բազմաթիվ արխիվային փաստթղթերով պայմանագիրը կնքվել է 25 տարով: 1925 թվականին Թուրքիայում ՌԽԴՍՀ-ի դեսպան Վինոգրադովը պաշտոնական հայտագրով պահանջել է դենոնսացիայի ենթարկել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, հայտարարելով, որ Ռուսաստանը պատրաստ է դա կատարել միակողմանի ձեւաչափով, ինչն այնքան էլ ընդունված չէ միջազգային պրակտիկայում: Ընդ որում, թուրքական աղբյուրի համաձայն, դեսպան Վինոգրադովը ԱԳՆ-ում բանավոր զրույցում բացատրում է. «Մենք չենք կարող սպասել 25 տարի եւ ՌԹՊ-ն ստորագրել ենք, որովհետեւ այն ժամանակ շատ թույլ էինք: Իսկ այժմ մենք պահաջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»: Ինչին անմիջապես պատասպանում է Թուրքիայում այն ժամանակ ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը` Իսմեթ Ինենյուն` Քեմալ Աթաթուրքի հետնորդը նախագահի պաշտոնում: «Նոր երկրին անհրաժեշտ է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները»: Այդպիսով, Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին Հայաստանից անջատված երեք տարածքները իրավական տեսանկյունից 1946 թվականի մարտի 16-ից պատմական անհեթեթություն են:

Այնուամենայնիվ, 1921 թվականից ի վեր առաջին պաշտոնական փաստաթուղթը երկկողմանի պայմանագրի մակարդակով ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ, ըստ որի կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չունեն, հանդիսանում է միջպետական համաձայնագիրը, որն ստորագրվել է 1978 թվականի օգոստոսին Մոսկվա թուրք վարչապետ Բյուլենթ Էջեւիթի պաշտոնական այցի ժամանակ: Խորհրդային կողմից պայմանագիրը կնքել է Ալեքսեյ Կոսիգինը օգոստոսի 1978 թվականի 22-ին: Փոխադարձ տարածքային հավակնությունների բացակայության մասին պարբերությունը երկրորդն է: Այն ժամանակվա թուրքական մամուլի արձագանքմները անկեղծորեն ուրախալի նշում էին 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը:

Պայմանագրի տեքստում եւս մեկ շատ կարեւոր կետ կա, որը չգիտես ինչու չի նկատվում: «Որպեսզի ապահովվի նեղուցների բացումը եւ առեւտրային նավերի ազատ ընթացքը բոլոր ժողովուրդների համար»,- նշվում է հոդվածներից մեկը: Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները միշտ կարեւոր գործիք են եղել թուրքական արտաքին քաղաքականության հարցում, եւ դրանց չօգտագործումը ամեն դեպքում սխալ կլիներ: Եւ հետկապես «հայկական հարցում»: Եթե հաշվի առնենք այն, որ Ռուսաստանի համար սեփական նավերի համար նեղուցների բարվոք անցումն ապահովելը եղել եւ մնում է շատ կարեւոր, նման պայմանագրերի ստորագրումը չի բացառվում ապագայում եւս:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---