Մի շարք փորձագետներ գտնում են, որ Ա.Մարգարյանի մահը կարող է ազդել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրաՎարչապետի պաշտոնը Հայաստանում քաղաքական չէ, այսինքն նա գրեթե ոչինչ չի որոշում, եթե ֆորս-մաժորային հանգամանքներ չեն լինում Հայաստանի վարչապետի հանկարծահաս մահը, ինչպես կարելի էր ակնկալել, առիթ հանդիսացավ տարբեր տեսակի մտայնությունների եւ մի շարք վերլուծաբանների եւ փորձագետների ենթադրությունների համար: Բանը նրան հասավ, որ որոշ ադրբեջանցի եւ նույնիսկ ռուս քաղաքագետներ սկսեցին ենթադրել, թե Անդրանիկ Մարգարյանն «իր մահով չի մահացել»: Թողնենք այդ ենթադրությունները «փորձագետների» խղճին, առավել եւս, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: ![]() PanARMENIAN.Net - Եվ առավել եւս անբարոյական է նման հայտարարություններ անել կամ զուգահեռներ անցկացնել 1999-ի «խորհրդարանի գնադակահարության» հետ: Հանգուցյալ վարչապետը քաղաքական խաղերից հեռու մնալու հազվագյուտ ունակություն ուներ: Գուցե հենց դա էլ պատճառ հանդիսացավ, որ նա դառնա ՀՀ ամենաերկար աշխատող վարչապետներից մեկը: Ճիշտ է նաեւ այն, որ վարչապետի պաշտոնը Հայաստանում քաղաքական չէ, այսինքն նա գրեթե ոչինչ չի որոշում, եթե ֆորս-մաժորային հանգամանքներ չեն լինում` օրինակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1998 թվականին: Սակայն դա բացառություն է: Ըստ Սահմանադրության կառավարության ղեկավարի պաշտոնը երրորդն է նախագահից եւ խորհրդարանի խոսնակից հետո: Սակայն այն, որ այդ պաշտոնը պատկանում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) եւս չի կարելի հաշվի չառնել: ՀՀԿ ցուցակն այժմ գլխավորում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը հավանաբար նաեւ Հայաստանի վարչապետը կլինի մինչեւ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները: Թե ինչ կլինի ընտրություններից հետո, առայժ պարզ չէ: Չնայած նրան, որ ՀՀԿ-ում հայտարարում են, որ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ կուսակցության դիրքորոշումը չի փոխվի, իրականում այն մի փոքր խախտվել է: Վարչապետը բավականին վառ անհատականություն էր կուսակցությունում եւ նրա մահվան հետ այն կարող է ավելի քիչ ձայներ հավաքել, քան ենթադրվում էր: Սակայն այս ամենը ենթարդրություններ են: Սերժ Սարգսյանի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում, պահպանելով պաշտպանության նախարարի պաշտոնը, հավանաբար այս պահին բոլորին է ձեռնատու: Եվ ինչպես էլ վերաբերվի այդ նշանակմանը ընդդիմությունը, որն, ի դեպ, գրեթե ոչինչ չի որոշում եւ ոչինչ չի կարող, հենց Սարգսյանն է մնում գրեթե միակ թեկնածուն այդ պաշտոնում, ելնելով ՀՀԿ կանոնադրությունից եւ կոալիցիոն կուսակցությունների` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրին» փոխարինած Միացյալ աշխատանքային կուսակցության միջեւ պայմանավորվածությունից: Սակայն դա երկրի ներքին քաղաքականությունն է: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ՀՀ արտաքին քաղաքականությունն ըստ Սահմանադրության որոշում է երկրի նախագահը եւ ոչ թե վարչապետը: Հենց այդ պատճառով, եվրոպական եւ ռուս պաշտոնյաների մտահոգությունները արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխման վերաբերյալ ոչ մի հիմք չունեն: Ըստ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, խորհրդարանական ընտրությունների շեմին Անդրանիկ Մարգարյանի մահը կարող է լրջորեն ազդել Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա` հաշվի առնելով թե որքանով է անձնավորված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում: Միեւնույն ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում, ինչպես գտնում է փորձագետը, լուրջ փոփոխություններ պետք չէ ակնկալել: Հայաստանի ցանկացած հաջորդ նախագահը, ըստ Մարկեդոնովի, «կվարի նվազ ռուսամետ, առավել դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, սակայն դա կուրսի փոփոխություն Ռուսաստանի հանդեպ չի լինի»: Ճիշտ է, որոշ ռուս վերլուծաբաններ չգիտես ինչու Մարգարյանին համարում էին արեւմտամետ քաղաքական գործիչ, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է ապագա վարչապետի անձին, ապա, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանից բացի դեռեւս այլ թեկնածու այդ պաշտոնի համար չի երեւում: Լավ է դա թե վատ երկրորդական հարց է, քանի որ իշխանությունների գլխավոր խնդիրն է կայունություն եւ նորմալ խորհրդարանական ընտրություններ ապահովել: Երկու խնդիրն էլ ներկայիս պաշտպանության նախարարը մյուսներից լավ կկատարի: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |