Լիբանանում կատարվող իրադարձությունների մեղավորը Սիրիա՞ն է

Բախումները Լիբանանի հյուսիսում ցույց են տալիս, որ Ալ-Քաիդային հաջողվել է թափանցել Միջերկրականի նույնիսկ այս կողմը, որն մինչ այժմ հայտնի էր իր չափավոր իսլամով եւ կրոնական հանդուրժողականությամբ

Լիբանանը կրկին պատերազմի շեմին է: Այս անգամ հանգստության խափանողը համարվում է Սիրիան, որը 2005 թվականին Լիբանանի տարածքից զորքերը դուրս բերելուց հետո ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այն բանի հոտ, որ 29 տարի շարունակ Լիբանանն եղել է իր հսկողության տակ, իսկ այժմ ոչ: Արեւմուտքի ԶԼՄ-ները մեղադրում են Սիրիային բռնության աճի համար, որը կարող է վերաճել պատերազմի: Պատերազմ սկսելու համար
PanARMENIAN.Net - Լիբանանում լուրջ պատճառներ երբեք հարկավոր չեն եղել` անցյալ տարի դա իսրայելցի զինվորական Շարիտի առեւանգումն էր, այս տարի` անկարգությունները պաղեստինցի փախստականների Նահր-էլ-Բարեդ ճամբարում: Սկզբունքորեն ոչ մի նոր բան, լիբանանցիները ընտելացել են պատերազմին, եթե դրան ընդհանրապես կարելի է վարժվել: Այնուամենայնիվ, գնալով ավելի է բարդանում լիբանանցիների վիճակը, հատկապես քրիստոնյա համայնքներինը, որոնցից ամենաբազմամարդներից մեկը հայկական է: Եվ թեեւ անմիջական սպառնալիք Լիբանանի հայ համայնքի համար չկա, չի բացառվում , որ հայերը կարող են լքել երկիրը: Շուրջ 100 հազար անդամ ունեցող համայնքը հիմնականում բնակվում է Բեյրութում եւ ջանում է ուժերի ներածին չափով խուսափել ռազմական գորոծղություններից: «Սակայն մենք Լիբանանի քաղաքացիներ ենք եւ դա որոշակիորեն պարտավորեցնում է: Մենք ապրում ենք լիբանանցիների հետ եւ չենք կարող նստել եւ նայել, թե երկիրն ինչպես է հերթական անգամ դառնում արյունահեղ պատերազմի ասպարեզ»,-ասել է «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Հակամարտությունը սկսվեց այն բանից հետո, երբ մայիսի 22-ի վաղ առավոտյան լիբանանյան բանակը փորձեց վերցնել Տրիպոլիում գտնվող մի բնակարան, մշակելով այն վարկածը, թե բանկերի կողոպուտների վերջին շարքը կապված է ծայրահեղական իսլամիստների «Ֆաթհ ալ-Իսլամ» խմբավորման հետ: Խմբավորումը պատասխանել է հարձակմամբ փախստականների ճամբարի շուրջ գտնվող բանակի դիրքերի վրա: Չնայած, որ կազմակերպության կազմում շուրջ 200 մարդ կա, «Ֆաթհ ալ-Իսլամը» Լիբանանի քրիստոնյա շրջաններում վերջին տարիներին հնչած առնվազն մեկ պայթյունի հետ կապ ունի: Ծայրահեղականների ղեկավար Շաքեր Աբսին պնդում է, որ հավատարիմ է Ուսամա բեն Լադենին: Այլ կերպ ասած, բախումները Լիբանանի հյուսիսում ցույց են տալիս, որ Ալ-Քաիդային հաջողվել է թափանցել Միջերկրականի նույնիսկ այս կողմը, որն մինչ այժմ հայտնի էր իր չափավոր իսլամով եւ կրոնական հանդուրժողականությամբ:

Ճիշտ է, Լիբանանի կառավարության շատ անդամներ համոզված են, որ «Ֆաթհ իսլամի» գրոհայինները ընդամենը Սիրիայի խամաճիկներն են: Նրանք ասում են, որ «Ֆաթհ իսլամը» կապված է Սիրիայի հատուկ ծառայությունների հետ, որոնք մինչ այժմ Լիբանանը համարում են իրենց կալվածքը, չնայած որ, սիրիական զորքերը դուրս են բերվել այդ երկրից երկու տարի առաջ:

«Թայմս» թերթը իր խմբագրականում գրում է, որ Տրիպոլիում պաղեստինցի փախստականների ճամբարի շուրջ տեղակայված Լիբանանի բանակի զինծառայողների համար իրավիճակը վտանգավոր է եւ խճճված: «Հենց դա էլ հակառակորդի ցանկությունն է: Սիրիան ցանկանում է, որ միջազգային հանրությունը դադարեցնի Հարիրիի սպանությանը Սիրիայի մեղսակցությունը պարզելու իր փորձերը: Այլ կերպ ասած, խոսքը պետական շանտաժի մասին է: Եվ հարկավոր է թույլ չտալ շանտաժիստներին հաջողության հասնել»,-նշում է թերթը:

Ըստ փորձագետների, Սիրիայի նպատակն է ի չքի դարձնել միջազգային դատարան սահմանելու Բեյրութի կառավարության հույսը` 2005 թվականի փետրվարին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից սկսված քաղաքական սպանությունների կասկածյալների հանդեպ: Եվ թեեւ Սիրիան հերքում է իր մասնկացությունը սպանություններին կամ բռնության վերջին դեպքերին, կան նրա մեղքի ապացույցներ: Հարիրիի սպանության նախօրեին նա համախմբում էր քաղաքական ուժերը, մարտահրավեր նետելու համար սիրիական տիրապետությանը: Զանգվածային բողոքները նրա մահից հետո ստիպեցին Սիրիային դուրս բերել զորքերը, սակայն երկրում դեռեւս մնում են բազում ուժեր, որոնք կիսում են սիրիական տեսակետն առ այն, որ Լիբանանը հենարան է արեւմտյան ազդեցության դեմ պայքարում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ

Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---