Մեթյու Բրայզայի կարծիքը ԱՄՆ Պետդեպարտամենտի կարծի՞քն է

ԱՄՆ-ն Ադրբեջանի հարցում վարվում են այնպես, ինչպես եւ Թուրքիայի դեպքում. «Եթե մեզ չաջակցեք Իրանի հարցում, մենք կկարգավորենք Ղարաբաղի հարցը` անկախություն տրամադրելով Ղարաբաղին»

ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգթոնում անցած ռազմաքաղաքական խորհրդատվությունների ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Պետդեպարտամենտում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ տվյալ հակամարտությունը դիտարկվել է տարածաշրջանային անվտանգության հարցի քննարկման շրջանակներում:
PanARMENIAN.Net - Ադրբեջանցի դիվանագետն ընդգծել է, որ «Վաշինգտոնը միշտ ճանաչել է Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»: Սակայն ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը: «Քննարկումներ են գնում այն հարցի շուրջ, թե սկզբունքներից որն է գերակա` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե ժողովրդների ինքնորոշման իրավունքը: Այդ հարցում չկա ունիվերսալ բանաձեւ, կամ միջազգայնորեն ընդունված որեւէ մոտեցում»,- հայտարարել է նա: Այստեղ անհրաժեշտ է մի դետալ նշել: Հենց Արազ Ազիմովն է հանդիսանում այն մարդը, ով որոշում է` Ադրբեջանում ով, ինչ պետք է խոսի եւ որտեղ: Փաստորեն, նա պարզապես արտգործնախարար չէ, նա Բաքվի արտաքին քաղաքականության դեմքն է: Սակայն, վերադառնանք Բրայզային, ով նույնիսկ դիվանագիտական աստիճան չունենալով, հնչեցնում է Պետդեպարտամենտի կարծիքը: Ավելի պարզ եթե խոսենք, հանդիսանում է Արազ Ազիմովի նման մեկը, բայց ԱՄՆ-ում:

Ամերիկյան դիվանագետի «անկեղծացումները» Բաքվի համար մի տակառ սառը ջրի նմանվեցին: Բանակցային գործընթացի բոլոր տարիների ընթացքում նման հայտարարություններ չեն հնչել ոչ Վաշինգթոնից, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ ցանկացած այլ համանախագահ երկրից: Եւ Հայաստանը արդեն սովոր էր, որ ով էլ ժամանի Բաքու, եւ ինչ էլ գրեն ադրբեջանական ԶԼՄ-ները, ամեն ինչ հանգում է նույն սկզբունքին` «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն»: Սակայն ամեն բան այդքան հեշտ չէ. Բրայզան ասեց եւ վերջ: Ադրբեջանը հիմա շատ է պետք ԱՄՆ-ին, նույնիսկ գուցե Թուրքիայից շատ: Հարցը Իրանի միջուկային խնդիրն է, որի հետ ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել նախագահ Բուշի աշխատակազմը: ԱՄՆ-ն Ադրբեջանի հարցում վարվում են այնպես, ինչպես եւ Թուրքիայի դեպքում. «Եթե մեզ չաջակցեք Իրանի հարցում, մենք կկարգավորենք Ղարաբաղի հարցը` Ղարաբաղի անկախություն տրամադրելով»: Նույնը, ինչպես բազմաթիվ անգամներ նշվել է, գործում է նաեւ Թուրքիայի հարցում. սակայն արդեն Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկման շուրջ:

Իսկ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնզարյանը պնդում է, որ ոչ ոք չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ԼՂՀ պաշտպանության բանակը ազատագրել է իր հողերը: «Եվրոպան, եւ ամբողջ աշխարհը ընդհանրապես գաղփար չունեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված իրադրությունից: Հայկական դիվանագիտությունը քիչ է աշխատում այդ ուղղությամբ: Մենք պետք է անընդհատ բացատրենք աշխարհին` որտեղ են անցում ժամանակակից Ադրբեջանի սահմանները, որը հրաժարվել է Ադրբեջանի ԽՍՀ-ի իրավահաջորդը լինելուց»,- նշել է նա:

Դժվար թե ամերիկյան եւ եվրոպացի դիվանագետները տեղյակ չեն ժամանակակից Ադրբեջանի պատմությանը: Հարցը կայանում է նրանում, թե ինչ նպատակներով են օգտագործվում այդ գիտելիքները: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ մոտեցման հարցում երբեմն գերակայում են քաղաքական եւ տնտեսական շահերը, եւ որոշ կազմակերպություններ իրենց գնահատականներում հենց այդ շահերից են ելնում: «Եւ այդ ժամանակ, իհարկե, իրավիճակը սկսում է խեղաթյուրվել, անհամապատասխան հայտարարություններ են հնչում: Եթե հանրությունը (ԵԽԽՎ եւ ուրիշները) ցանկանում է հակամարտությամբ զբաղվել, իսկ այն, ինչպես նշում են բոլորը, պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ապա այն պետք է դատապարտի Բավքի հայտարարությունները ուժի կիրառման հնարավորության, ռազմական ճանապարհով Ստեփանակերտի նկատմամբ իրավասության հաստատման մասին»,- նշել է նա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---