Բաքուն ձգտում է ստանալ ՄԱԿ-ի անդամ երկրների աջակցությունը «սառեցված հակամարտությունների» հարցումՎՈՒԱՄ երկրներին միավորում են հակամարտություններն ու հակառուսական տրամդրությունները: Եվ էլ ոչինչ: Միացյալ Նահանգների կազմակերպության անդամ են 192 երկրներ, որոնցից 2/3-ը նույնիսկ չգիտեն էլ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ առկա հակամարտության մասին: «ՎՈՒԱՄ-ի` ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման համար կազմակերպության» անդամ երկրների տարածքի «սառեցված հակամարտությունների» հարցի ներառումը ՄԱԿ-ի ԳՎ 62-րդ նստաշրջանի օրակարգում ոչ այլ ինչ է, քան փիարի քայլ: ![]() PanARMENIAN.Net - Նա կոչված է համոզել, մասնավորապես, Ադրբեջանի բնակչությանը նրանում, որ երկրի ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է իր օգտին ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար: Զուր չէ, որ Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հպարտորեն հայտարարում է. «ՎՈՒԱՄ տարածքի «սառեցված հակամարտությունների» հարցի քննարկումը ՄԱԿ-ի ԳՎ-ի նիստում Ադրբեջանի արտաքին քաղաքականության հաղթանակն է»: Մինչ հոկտեմբերի 3-ը, երբ կքննարկվի հարցը, դեռեւս ժամանակ կա եւ պաշտոնական Բաքուն ձգտում է ստանալ տարբեր պետությունների աջակցությունը: Օրինակ, Նեպալը ի դեմս արտգործնախարար Սախան Պրադխանի հայտարարել է, թե կսատարի Ադրբեջանին ՎՈՒԱՄ տարածքի «սառեցված հակամարտությունների» հարցի քննարկման ժամանակ ՄԱԿ-ի ԳՎ-ի 62-րդ նստաշրջանում: Հավանաբար, մոտ օրերս Նեպալին կմիանան Ֆարերի կղզիները, Բութանի թագավորությունը եւ էլի ով ասես, ներառյալ այն պետությունները, որոնք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամներ են: Ճիշտ է, վերջին դեպքում ամեն ինչ չէ որ միանշանակ է` իսլամական պետությունների թվում կան այնպիսիք, որոնք եթե չեն էլ աջակցում Հայաստանին, ապա համագործակցում են Ռուսաստանի հետ, որը նույնպես դեմ է այդ քննարկմանը: Ադրբեջանը հերթական անգամ փորձում է մոլորության մեջ գցել համաշխարհային հանրությանը, այս անգամ Վրաստանի եւ Մոլդովայի ընկերակցությամբ: ՎՈՒԱՄ երկրներին միավորում են հակամարտություններն ու հակառուսական տրամդրությունները: Եվ էլ ոչինչ: ՄԱԿ-ում Ադրբեջանի արտգործնախարարն իր ելույթում անպայման կհիշատակի «Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը եւ 1 միլիոն փախստականներին»:..Այլ փաստարկներ Բաքուն չունի եւ չի էլ կարող ունենալ: Մինչդեռ, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը գտնում է, որ ՄԱԿ-ում հետխորհրդային տարածքում «սառեցված հակամարտությունների» մասին հարցի վերաբերյալ բանաձեւի ընդունումը կբարդեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Պետք է ասեմ, որ ըստ իմ տպավորությունների, Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ շահագրգռված երկրները բացասաբար են վերաբերվում ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւի ընդունմանը»,-նշել է Օսկանյանը: Նրա խոսքերով, ՎՈՒԱՄ երկրները հայտարարում են, որ «սառեցված հակամարտությունների» հարցի արծարծման նպատակն է ծանոթացնել այդ խնդրի հետ ՄԱԿ-ի երկրներին: «Եթե այդ հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա ինչու ինչ-որ բանաձեւ ընդունել, եթե կարելի է ուղղակի քննարկումներ կազմակերպել: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունի հետ հանդիպման ժամանակ ես տեղեկացրի նրան, թե ինչ բարդություններ կարող է առաջացնել բանաձեւի ընդունումը, ներկայացրեցի Հայաստանի դիրքորոշումը եւ այն գործողությունները, որ կարող է ձեռնարկել հայկական կողմը, եթե բանաձեւն ընդունվի»,-ընդգծել է Օսկանյանը: Այդ հարցի քննարկման շուրջ մտավախություն է հայտնել նաեւ Մերձդնեստրի արտգործնախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Յաստրեբչակը: «Մենք հասկանում ենք, որ նախկին մետրոպոլիաները ձգտում են իրենց տեսակետը պարտադրել համաշխարհային հանրությանը ինքնորոշվող պետությունների հարցում: Նրանց նպատակն է օգտվել ՄԱԿ-ի աջակցությունից, ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառում եւ մանդատի տրամադրում ռազմական գործողություններ վարելու համար: Սակայն հարցի նման ներկայացումը, նույնիսկ եթե այն հնչեցվի ՄԱԿ-ի մակարդակով, ակնհայտորեն չի նպաստի մեր երկրներում արդարացի կարգավորմանը: Պետք չէ մոռանալ Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդների կամքի մասին, որն արտահայտվել է համաժողովրդական հանրաքվեներում: Հաշվի չնստել նրա հետ վտանգավոր է: Ոչ Եվրամիությունը, ոչ Ռուսաստանը, ոչ ՎՈՒԱՄ պետությունները շահագրգռված չեն, որ հակամարտությունները անցնեմ «թեժ» փուլ: Մենք չենք հավատում, որ համաշխարհային հանրությունը շահագրգռված է, որ սեւծովյան տարածաշրջանում պարբերաբար լոկալ պատերազմներ մղվեն»,-հայտարարել է Յաստրեբչակը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |