Բաքուն ակտիվանում է պատերազմում...Դեռեւս տեղեկատվականԱշխարհում, եւ նույնիսկ բուն Ադրբեջանում, էլ չասած Հայաստանի մասին, այնքան են ընտելացել Բաքվի ստերին, որ եւս մեկ նոր պորտալը ոչինչ չի կարող փոխել Ադրբեջանական քարոզչական մեքենան ամեն կերպ գովազդում է նոր IREVAN կոչված վեբ-կայքը: Արդեն անվանումն իսկ ասում է այն մասին, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը հարեւան պետությունում անվանում են «Իրեւան», եւ, հետեւաբար, այն չի կարող հայկական լինել: Ինչպես Հայաստանը չկա ադրբեջանական պատմության դասագրքերում, այլ կա Արեւմտյան Ադրբեջան, որը «վաղ թե ուշ միավորվելու է հայրենիքի հետ»: Ամենահետաքրքիրն այն է, որ անվանումը տրվում է պարսկական մեկնաբանությամբ, սակայն նման մանրունքները Բաքվում վաղուց արդեն ոչ ոքի չեն հուզում: Այստեղ այլ բան է կարեւորվում` տարածել «ճշմարտությունը» Հայաստանի մասին Ինտերնետի միջոցով եւ, ինչն ամենակարեւորն է, երկու լեզուներով` հայերեն եւ ռուսերեն: ![]() PanARMENIAN.Net - Կայքը ստեղծել է «Իրեւան» լրատվավերլուծական կենտրոնը, որը գործում է Բաքվում 2006 թվականից ի վեր: Կենտրոնի ղեկավար Սաբիր Էրիվանլիի խոսքերով, Կենտրոնի առաջատար գործունեությունը լինելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ այդ ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրումը: «Ինտերնետ կայքի ստեղծման գաղափարը ծագեց այն պատճառով, որ գլոբալ Ինտերնետի հայալեզու հաճախորդները մինչ այժմ հնարավորություն ունեին ծանոթանալ տարածաշրջանի խնդիրներին միայն Հայաստանի տեսանկյունից: Այսօրվանից նրանց հնարավորություն է տրվում ծանոթանալ հակառակ կողմի տեսակետներին: Կայքի հայալեզու էջերը հետաքրքիր կլինեն ոչ միայն հարեւան հանրապետության հայալեզու քաղաքացիներին, այլ նաեւ աշխարհում հայոց լեզվի բոլոր կրողների, այդ թվում Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնակվողների համար»: Կարճ ասած, այդ կայքը Հայաստանի եւ ողջ սփյուռքի համար է: Կարող է մի կորած-մոլորված վայր գտնվել աշխարհում, որտեղ գիտեն ռուսերեն եւ հայերեն, կընթերցեն նյութերը, հրապարակված բոլորովին անծանոթ անձանց անունից, եւ կհասկանան, որ «Ադրբեջանը ճիշտ ճանապարհով է գնում»: Այս ամենը չի կարող չմտահոգել, քանի որ տեղեկատվական պատերազմը, որն ընթանում է փոփոխական հաջողությամբ, Հայաստանը կարող է տանուլ տալ: Կայքի հեղինակները շատ լավ են ծանոթ Հայաստանի իրավիճակին: Ավելին, կան նախանշաններ, որ նրանք ամեն կերպ կգովազդեն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը մարտին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում: Եվ դա հասկանալի է` նախկին նախագահը միշտ ասել է եւ արել է այն, ինչ հաճո էր հակառակ կողմին, մինչեւ որ պաշտոնանկ եղավ: Չկա ոչ մի երաշխիք, որ նա փոխվել է եւ դրա ապացույցն է նրա ելույթը սեպտեմբերի 21-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանը բացելու անհրաժեշտության մասին: Հազիվ թե Տեր-Պետրոսյանը չգիտի, որ սահմանը հենց Թուրքիան է բացել...Ահա ինչ է գրում է նախկին նախագահի մասին կայքը «Ով ով է Հայաստանում» խորագրի տակ` «Լ.Տեր-Պետրոսյանը բավականաչափ սկզբունքային է: Միեւնույն ժամանակ, հաճախ է հայտնվում իր շրջապատի ազդեցության տակ: Մի փոքր անվճռական է, հաճախ է զերծ մնում կոշտ միջոցներ կիրառելուց իր հակառակորդների հանդեպ, ինչը նրա կողմնակիցները կապում են «ճշմարիտ մտավորականի» նրա կերպարի հետ: Որոշ չափով մեկուսացած է իրական հայկական իրողությունից: Մինչ այժմ չի հասկացվել հասարակ բնակչության կողմից: Չնայած իր ժողովրդականությանը քաղաքի մտավորականության շրջանում, Լ.Տեր-Պետրոսյանը չկարողացավ հարաբերություններ հաստատել բնակչության ստորին շերտերի հետ, կարծիք է ստեղծվել, որ նա ցանկանում է զերծ մնալ գավառների ներկայացուցիչների հետ շփումներից»: Արդեն հրապարակվել է 16 կենսագրություն, որոնք կարող էին գրվել միայն Հայաստանում: Չի նշանակում դա արդյո՞ք որ կայքն իր աշխատակիցներն ունի Երեւանում: Եւս երկու օրինակ, պատկերացումն ամբողջացնելու համար: «Վանո Սիրադեղյանը (Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, Հայոց համազգային շարժման վարչության նախկին նախագահ) ուժեղ կամքի տեր է, բավականին սկզբունքային, պատրաստ է պաշտպանել իր տեսակետը: Անհանդուրժող է, չի զլանում բացահայտ դիմակայության գնալ իր ընդդիմադիրների հետ: Ունի առատաձեռն մարդու համբավ, Հայաստանում օգնել է բնակչության աղքատ խավերին եւ մասնակցել է բարեգործությանը: Միեւնույն ժամանակ, որոշ չափով հակասական է, տաքարյուն, հաճախ չափազանց զգացմունքային: Շատերը բնութագրում են նրան որպես արկածախնդրի»: Եվս մեկ օրինակ. «Հրանտ Մարգարյանը (ՀՅԴ բյուրոյի անդամ) սկզբունքային է, միեւնույն ժամանակ, չափազանց տաքարյուն եւ զգացմունքային, ի վիճակի չէ թաքցնել իր բացասական վերաբերմունքը այս կամ այն անձի հանդեպ: Լավ շարժուձեւ չունի, շփման մեջ հաճախ բավականին կոպիտ է: Բոլորին, ով չի կիսում դաշնակների գաղափարները, դավաճան է համարում»: Այս ամենն ծիծաղելու աստիճանի հիշեցնում է Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամների բնութագիրները անմահ «Գարնան տասնյոթ ակնթարթից»... Ճիշտ է, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Աշխարհում, եւ նույնիսկ բուն Ադրբեջանում, էլ չասած Հայաստանի մասին, այնքան են ընտելացել Բաքվի ստերին, որ եւս մեկ նոր պորտալը ոչինչ չի կարող փոխել: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |