Թուրք դիվանագիտության վատագույն ժամանակները

Թուրքիայի ներկա կառավարությունը որոշակի նախանձով է հիշում երիտթուրքերին, որոնք բացարձակ անտարբեր էին` ինչպես միջազգային հանրությունը կվերաբերվի հայերի ջարդերին

Թուրքական դիվանագիտությունը, դատելով ամեն ինչից, վատագույն ժամանակներն է ապրում: Այն ժամանակ, երբ ողջ համաշխարհային մամուլը երկրորդ շաբաթն անընդմեջ գրում է Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թվականանների ծավալվող իրադարձությունների մասին, անվանելով դրանք ցեղասպանություն, Անկարան գործի է դնում արդեն բոլորին հոգնեցրած սպառնալիքները ՌՕՈՒ «Ինջիրլիկ» կայանի եւ Խաբուր պահակակետի փակման մասին, որով անցնում են դեպի Իրաք ամերիկյան ռազմական բառները: Այժմ արդեն հակահայկական եւ հակաամերիկյան քարոզչության գործի մեջ են ներգրավել նաեւ Իրաքի քրդերին:
PanARMENIAN.Net - Այսպես, The Washington Post թերթում Իրաքի Քրդական շրջանի արտաքին գործերի բաժանմունքի ղեկավար Ֆալախ Մուստաֆա Բակիրը գրում է. «Հայերը հաղթում են, մենք վճարում ենք: Իրաքի Քրդական շրջանը ամենաանվտանգն ու կայունն է, սակայն նա կարող է շատ վճարել Թուրքիայում PPK գործողությունների, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման համար: «Այդ հարցերից ոչ մեկը չի վերաբերում Իրաքի քրդերին կամ շրջանի կառավարությանը: Մենք Թուրքիայի հետ հակամարտություն չենք փնտրում, ընդհակառակը, մենք Անկարայի հետ բարեկամական հարաբերությունները գլխավորն ենք համարում»: Ճիշտ է, կան նաեւ «այլ» քրդեր, ինչպես Քուրդ ժողովրդի ցեղասպանության եւ անֆալիզացիայի (զանգվածային տեղահանումների դեմ)Հալաբիայի կենտրոնը (CHAK), որը ողջոնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Նշենք, որ 1974 թվականին, երբ թուրքական զորքերը բռնազավթեցին Կիպրոսի հյուսիսային հատվածը, միջազգային հանրության ռեակցիան այդքան սուր չէր:

Երեւի, Թուրքիայի ներկա կառավարությունը որոշակի նախանձով է հիշում երիտթուրքերին, որոնք բացարձակ անտարբեր էին` ինչպես միջազգային հանրությունը կվերաբերվի հայերի ջարդերին: Ճիշտ է, այն ժամանակ եւս թերթերը գրում էին ջարդի ահավոր իրադարձությունների մասին: The Times թերթը 1915 թվականի հոկտեմբերի 8-ի համարի «Հայերի ջարդ: Ռասայի ոչնչացում: Սարսափելի պատմություն» հոդվածում պատմել է Հայոց ցեղասպանության մասին: Հոդվածում մանրամասնորեն պատմվում է Օսմանյան կայսրությունում հայերի համակարգված ոչնչացման մասին, թուրք զինվորականների վայրագությունների մասին, ովքեր տեղահանում էին կամ անողոք ձեւով սպանում էին հայերին, քրդերի մասին, ովքեր գրավում էին հայկական գյուղերը, այն մասին, թե ինչպես ծարավ եւ սովամահ հայերի զանգվածներին տեղահանում էին Դեր-Զոր անապատով, որտեղ նրանց ողջ ճանապարհին եղել են կանանց, երեխաների եւ ծերերի դիակներ: The Times-ը նաեւ գրում է եվրոպացի դիվանագետների անիմաստ փորձերի մասին, ովքեր վկա են եղել այս ահավոր իրադարձություններին, եւ չեն կարողացել ոչինչ անել կամ կանխել օսմանցի թուրքերի վայրենությունները եւ մեջբերում է Թալեաթ-փաշայի խոսքերը, ով 20-րդ դարասկզբին հայտարարել է. «Հայը ռասայ է, որի ոչնչացումը ոչ մեկի համար մեծ կորուստ չի ներկայացնի»: Օրերս թերթը վերատպել է նույն հոդվածը: Իսկ The New York Sun-ը ուղղակի տեքստով գրում է. «Դա ցեղասպանություն էր, եւ դրա հերքումը պարզապես անհարիր է: Մեր օրերում Հայոց ցեղասպանության հերքումն անդաստիարակության նշան է»:

Ողջ այս պատմությունում կան նաեւ աբսուրդի տարրեր: Ուրիշ կերպ չես կարող անվանել Թուրքիայի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցով խորհրդական Էգեմեն Բագիշի հայտարարությունն այն մասին, որ «Թուրքիան պետք է պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, քանի որ վերջինս պաշտպանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին»: Թե՞ խորհրդականը մոռացել է, որ սահմանը փակ է դեռ 1993 թվականից, կամ նա ցանկանում է փակել Վրաստանի տարածով Թուրքիան եւ Հայաստանը կապող ուղին: Գուցե Վրաստանը եւ համաձայնի նման քայլի, բայց այդ դեպքում նա ստիպված կլինի գործ ունենալ եվրոպացիների հետ, որոնք առանց այդ էլ շատ են շտապում հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Հետո, ի՞նչ կարող է տալ այդ խորհրդանշական ժեստը: Վտանգավորն այլ բան է. Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ովքեր անօրինական են գտնվում Թուրքիայում: Թուրքական գնահատականներով, այդ թիվը հասնում է 70 հազարի, ավելի ճգրիտ` 10-15 հազարի: Սակայն դա էլ է բավարար, որպեսզի բարդանա ՀՀ արտաքին հարաբերությունների նախարարության գործունեությունը: Այդ հայտարարությունների նպատակը պարզ է. հանել Հայաստանին հունից, հույս ունենալով (ընդ որում դրանք շատ անիրական հույսեր են), որ նա կհամաձայնի թուրքական առաջարկությանը` պատմաբանների հանձնաժողով ստեղծել եւ այն ամենին, ինչ դրան կհետեւի:

Ըստ նախկին դեսպան Գյունդուզ Ակտանի, ով հանդիսանում է Հայոց ցեղասպանության ճանաչման ամենավառ հակառակորդներից մեկը, Թուրքիան պետք է ամենախիստ պատժամիջոցները կիրառի ԱՄՆ-ի նկատմամբ: «Այն, ինչ պատահել է, պատահել է: Թուրքիան պետք է պատասխան քայլեր ձեռնարկի»,- հայտարարել է Ակտանը Trukish Daily News-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, երկիրը կարող էր ավելի ծանր վճարել, եւ վերջին հաշվով, կորցնել արտաքին քաղաքականության հիմքերը: Այլ կողմից, պաշտոնաթող դեսպան Նուզեթ Կանդեմիրը դիմել է կառավարությանը խնդրելով կշռել բոլոր ռիսկերն ու հաշվարկել պոտենցիալ պատասխան քայլերը Միացյալ Նահանգների դեմ: «Այդ քայլերը չպետք է քննարկվեն հասարակայնորեն, դրանք պետք է քննարկվեն գաղտնի եւ լրջորեն»,- ասել է նա:

«Խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները սխալ են գնահատվում: Ռազմավարական գործընկերները գործում են ինչպես մեկ պետություն եւ երկու ազգություն, իսկ թուրք-ամերիկյան հարաբերություններում այդպես չէ: Սակայն 106-րդ բանաձեւի չնդունումը, ծայրահեղական ՀԱՄԱՍ խմբավորման հետ հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի եւ Իրանի համագործակցության համաձայնությունը էներգետիկայի բնագավառում ցույց են տվել, որ այդ երկու երկրները չեն եղել ռազմավարական գործընկերներ, այլ պարզապես դաշնակիցներ: Եթե մենք այդ տեսանկյունից նայենք հարցին, ապա մոլորության մեջ չենք ընկնի»,- գտնում է թուրք դիվանագետ Ինալ Բատուն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը» «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---