«Նոր աշխարհակառուցվածքի» սկիզբը դրվել է Լեռնային Ղարաբաղում, այլ ոչ թե ԿոսովոյումԼՂՀ-ն 20 տարի է, ինչ ապրում է որպես անկախ պետություն եւ հասել է բավական մեծ հաջողությունների ժողովրդավարական հասարակություն կառուցելու հարցում, ի տարբերություն Ադրբեջանի Ինչ-որ կերպ համընկավ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի 20-ամյակը համընկավ Կոսովոյի անկախության հռչակման հետ: Ճիշտ է, արժէ ընդունել, որ ոչ մի պատահականություն հենց այնպես չի կատարվում աշխարհում: Ամբողջ հարցը նրանում է` որքան հավասարազոր է միջազգային հանրության համար հակամարտությունների կարգավորումը մոլորակի տարբեր հատվածներում: Սակայն չի կարելի մի բան ընդունել, մի շատ կարեւոր պահ. առաջին անգամ ազգերի ինքնորոշման սկզբունքը գերակշռել է տարածքային ամբողջականության սկզբունքը: Եւ դա շատ լուրջ քայլ է, որին հետեւել է համաշխարհային կարգի փոփոխությունը, որը անփոփոխ էր 1945 թվականից ի վեր: 21 փետրվարի 2008 PanARMENIAN.Net - Այժմ աշխարհում գրեթե ոչ ոք չի հիշում, որ «նոր աշխարհակառուցվաքծի» սկիզբը դրվել է Լեռնային Ղարաբաղում, որի ժողովուրդը հոգնել էր ադրբեջանական իշխանությունների կամայականություններից եւ վայրագություններից: Երբ ընդգծում են, որ Կոսովոյի տարբերակը նախադեպ չէ Ղարաբաղի համար, ապա դա ինչ-որ չափով ճիշտ է: ԼՂՀ-ն 20 տարի ապրում է որպես անկախ պետություն եւ բավական բարձր հաջողությունների է հասել ժողովրդավարական հասարակություն կառուցելու հարցում, ի տարբերություն Ադրբեջանի: Դա բազմաթիվ արեւմտյան փոձրագետների կարծիքն է, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ: Սակայն բանն այնքան նրանց գնահատակնների մեջ չէ, որքան 1988 թվականի փետրվարին Ղարաբաղի ժողովրդի կողմից ճիշտ ընտրված ուղու գիտակցուման: Վերջին 20 տարիներին շատ բան կատարվեց: Եւ նորից, եթե զուգահեռներ անցկացնենք Կոսովոյի հետ, ապա բացարձակապես այլ պատկեր կստացվի. կոսովցիներին անկախությունը սկուտեղի վրա մատուցեց ԱՄՆ-ն, առանձնապես չմտածելով, ինչի դա կհանգեցնի, քանի որ Սերբիան ոչ գազ ունի, ոչ էլ նավթ: Բաքուն, ցավոք, ունի այդ հարստությունը, եւ Ադրբեջանի իշխանությունները շատ հաջող են շահարկում այդ հանգամանքը: Սակայն ամեն ինչ ուշ թե շուտ ավարտվում է, առավել եւս Բաքվի նավթը, որը, տարբեր հաշվարկներով կսպառվի 10-15 տարվա մեջ: Եւ ի՞նչ: Պարզ է, որ Բաքուն ժամանակ առ ժամանակ սպառնում է պատերազմել: Ջորջ Բուշի նախագահությունը ավարտվում է եւ, պետք է ակնկալել, որ նրան փոխարինելու կգա ավելի խելամիտ քաղաքական գործիչ, ով այդպես չի կենտրոնանա նավթի վրա: Այս համատեքստում բավական հետաքրքրական հնչեց ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային բանակցությունների ճանապարհով: ԱՄՆ-ն ճանաչել են Կոսովոյի անկախությունը, սակայն իրադրությունը տարածաշրջանում յուրահատուկ տարբերակ է եւ չի կարող նախադեպ լինել այլ տարածաշրջանների համար, այդ թվում Լեռնային Ղարաբաղի: ԱՄՆ-ն կոչ են անում միջազգային հանրությանը խուսափել որեւէ հանրային հայտարարություններից, որոնք կարող են բացասական ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա: Բացի բանակցություններից, այլ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու ցանկացած փորձերը սպառնալիք կստեղծեն Կովկասի կայունության եւ խաղաղության համար»,- ասվում է պետդեպարտամենտի մամլո հաղորդագրության մեջ: Պատմաբան եւ դիվանագետ, 2001-ից 2006 թվականներին Կանադայում ՀՀ դեսպան Արա Պապյանի կարծիքով, Կոսովոյի անկախության ճանաչումը, անկասկած, հանդիսանում է իրավական նախադեպ միջազգային իրավունքում: «Ինչումն է հարցը, որ ասելով «տարածքային ամբողջականություն», այդ սկզբունքում մերժում են Սերբիային, այլ ոչ թե Ադրբեջանին: Առավել եւս, որ Ադրբեջանը երկար ժամանակ իր հայազգի քաղաքացիների նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն էր վարում. էթնիկ մաքրումները Նախիջեւանում, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այլ վայրերում, եւ այսօր շարունակում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնավարության դեմ»,- ընդգծել է Պապյանը: Իր հերթին, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է ճանաչվելու, անկախ Կոսովոյի ապագա ճակատագրից: «Գիտական ապացույց կա, որից հետեւում է, որ ԼՂՀ նախադեպը անխոցելի է անկախության ճանաչման տեսանկյունից»,- ասել է Թորոսյանը: «Կոսովոյի անկախության հռչակումը չի հանդիսանում նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն միեւնույն ժամանակ, Կոսովոյից դրական ազդանշան է ստացվել ԼՂՀ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն: Լեռնային Ղարաբաղն անկախ է արդեն մոտ 17 տարի, չնայած ոչ ոք դա չի ճանաչել: ԽՍՀՄ օրենքները թույլ էին տալիս դուրս գալ Խորհրդային Միության կազմից, եւ երբ Ադբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ-ի կազից, Ղարաբաղը դրանից օգտվեց եւ անկախություն հռչակեց»,- ասել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի խոսքերով, Կոսովոյի անկախության ճանաչումը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում: Ինչ վերաբերում է «նախադեպին», ապա Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովի խոսքերով, եթե որեւէ մեկին անհրաժեշտ է «նախադեպ» գտնել, նա այն կգտնի, սակայն Կոսովոյի հարցի կցումը հետխորհրդային հակամարտություններին ձգված է: «Լեռնային Ղարաբաղն անկախացել է 1991 թվականին, Մերձդնեստրը` 1990-ին, երբ Կոսովոյի մասին ընդհանրապես ոչ ոք չէր խոսում: Ներկա դրությամբ գլխավոր խնդիրը տարածքների, այլ ոչ թե բնակչությունների մեջ է: Հարցը կայանում է հետեւյալում. արդյոք համաձայն են Սերբիան, Վրաստանը կամ Ադրբեջանը ապրել իրենց հարեւանների հետ: Կոպիտ ասած` կարո՞ղ է արդյոք ալբանացին դառնալ Սերբիայի վարչապետ, կամ հայը` Գյաջնայի քաղաքագլուխ: Իհարկե` ոչ: Այնպես որ, հարցը հենց դրանում է. մեկ պետության մեջ տարբեր էթնիկ խմբերի ապրելու ցանկության»,- ասել է Սերգեյ Մարկեդոնովը: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |