Նյու-Յորքում Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հանդիպումից շատ բան չի ակնկալվում

ՄԱԿ-ը, ցավոք սրտի, այն տեղը չէ, որտեղ լուծվում են վեճերն ու հակամարտությունները, այլ այն տեղն է, որտեղ կարելի է հանդիպել եւ քննարկել այն, ինչ որ հնարավոր չէ անել այլ տարածքում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63 նստաշրջանում տարածաշրջանի երկրները հույս ունեն Հարավային Օսիայի եւ Վրաստանի հետ կապված որոշ խնդիրներ լուծել: Կտրուկ ակտիվացած թուրքական դիվանագիտության պայմաններում կարելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում տեղաշարժեր ակնկալել: Ավելին, սեպտեմբերի 25-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ենթադրվելիք եռակողմ հանդիպումը ակնհայտորեն անցնելու է ԱՄՆ-ի հովանավորության ներքո, եւ ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի հանդիպմանը կանխեն Ռուսաստանի ներկայացուցչի մուտքը:
PanARMENIAN.Net - Նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը` երեք երկրների միջեւ հարաբերությունների գլխավոր փորձաքարը: Շատ հնարավոր է, որ Ալի Բաբաջանն ու Էլմար Մամեդյարովը կփորձեն իրենց հայ գործընկեր ԷդվարդՆալբանդյանին հակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծառայություններից հրաժարվելու մտքին: Ճիշտ է, Հայաստանը այդ հարցում երբեք չի համաձայնվի Թուրքիայի միջնորդությանը. դա հավասարազոր կլինի ԼՂՀ-ն հենց այնպես Ադրբեջանին տալուն: Բայց չի բացառվում եւ Թուրքիայի կողմից ճնշումը Ադրբեջանի վրա` կապված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հետ (ԲԹՋ), որը վրացական պատերազմից հետո անապահով է դարձել: Փաստորեն, ԲԹՋ-ն ընդամենը հաստատեց, որ ոչ մի երկարաժամկետ նախագիծ չի կարող տնտեսապես շահավետ լինել, եթե այն իրականացվում է, ելնելով քաղաքական գործիչների շահերից եւ հարեւան երկիրը, տվյալ դեպքում` Հայաստանը, աշխարհից մեկուսացնելու անհագ ցանկությունից:

Այդ միջոցին, դատելով որոշ հայտանիշներից, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջերս փոփոխությունների է ենթարկվում: Թուրքիայի համար ԱՄՆ-ն այլեւս գլխավոր դաշնակիցը չէ, եւ կարող է պատահի` որոշ ժամանակով Թուրքիայի համար այդպիսի դաշնակից դառնա Ռուսաստանը, որից կախված է երկրի տնտեսությունը: «Անկարան քանի գնում, ավելի է սուզվում միտումների հակասական եւ խճճված կծիկի մեջ: Լինելով ԱՄՆ եւ Իսրայելի մարտավարական դաշնակիցը` նա միաժամանակ փորձում է բարեկամական հարաբերություններ պահպանել Սիրիայի եւ Իրանի հետ: Նա հավակնում է Եվրամիություն մտնել, բայց այդ կազմակերպության հետ Հյուսիսային Կիպրոսի հարցում հղի է տարաձայնություններով: Նա սահմանակից է Կովկասին եւ մշակութային կապեր ունի Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ, ինչը նրան բանալի է դարձնում Ռուսաստանից էներգետիկ անկախության մասին Եվրոպայի երազանքներն իրականցնելու գործում, այդուհանդերձ նա խիստ կախվածություն ունի ռուսական գազից եւ Ռուսաստանի հետ առեւտրից: Զարմանալի չէ, որ Թուրքիան չի ցանկանում անցնել ոչ մեկի, ոչ էլ մյուսի կողմը»,-գրում է Newsweek-ը: Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկու խոսքերով, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են եւ աճելու միտում ունեն:

Միանգամ չի, որ մենք ասել ենք, որ Թուրքիան շատ պրագմատիկ երկիր է եւ երբեք չի անի այն, ինչն իրեն ձեռնտու չի: Վրացական պատերազմը ցույց տվեց, թե Իրաքի պատերազմն ու ռուսական տնտեսությունը որքան հեռու կարող են մղել Թուրքիային իր` ԱՄՆ-ի հետ երբեմնի դաշնակցական պարտականություններից` սեփական ճանապարհով գնալու համար:

Այնուամենայնիվ, Նյու-Յորքի հանդիպումներից շատ բան չի ակնկալվում: Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների` լայնորեն գովազդված հանդիպումները կարող են միայն շղարշ ծառայել իրական իրադրությունը քողարկելու համար: Չէ՞ որ, վերջիվերջո, ՄԱԿ-ը , ցավոք սրտի, այն տեղը չէ, որտեղ լուծվում են վեճերն ու հակամարտությունները, այլ այն տեղն է, որտեղ կարելի է հանդիպել եւ քննարկել այն, ինչ որ հնարավոր չէ անել այլ տարածքում:

Իսկ հակամարտությունները լուծելու իր անընդունակությունը ՄԱԿ-ը ապացուցում է սկսած Բալկանյան պատերազմից, որի արդյունքը Հարավսլավիայի մասնատումն ու Կոսովոյի անկախության հայտարարումը եղան: Այնուհետեւ ՄԱԿ-ը չկարողացավ որոշում կայացնել վրացա-օսական հակամարտության հարցում: Արդյունքը` փոփոխություններ ոչ միայն Կովկասում, այլեւ ողջ աշխարհում: Էլ չենք ասում, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ի առաջադրած բազմաթիվ բանաձեւերը երբեք չեն իրագործվել: Մեր տեսակետից, նման իրադրությունը դասավորվել է այն բանից, որ Կազմակերպությունը վերածվել է միակողմանի երթեւեկությամբ փողոցի: Միակ բանը, որին նա դեռ ընդունակ է, քննադատելն է: Բայց չէ՞ որ ՄԱԿ-ի գաղափարի հեղինակ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն ապագա կազմակերպության մեջ հենց խաղաղարար էր տեսնում` բառիս բուն իմաստով: Բայց ամեն ինչ ստացվեց, ինչպես Ազգերի լիգայում, որը երկար տարիների անգործությունից հետո ստիպված եղավ ինքնալուծարվել: Արդյո՞ք ՄԱԿ-ին նման ճակատագիր չի սպասվում...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---