Միաբեւեռ աշխարհի ավա՞րտ

ԱՄՆ շահերը` բազմապատկված Ռուսաստանի թուլությամբ եւ «գունավոր հեղափոխություններով», հանգեցրել են սեփական բացառիկության` Ամերիկայի համար կործանարար գիտակցմանը

Ջորջ Բուշին մերժելով ֆինանսական շուկայի փրկության համար $700 մլրդ. տրամադրել` ԱՄՆ Կոնգրեսը հերթական քարը նետեց միաբեւեռ աշխարհի աղբյուրի մեջ: Դատելով իրադարձությունների դրամատիկ զարգացումից` ԱՄՆ-ն կորցնում է աշխարհի գերտերության կարգավիճակը եւ, որպես հետեւանք, նվազում է քաղաքական ազդեցությունը: Ներկայիս դրությունն արդեն համեմատվում է 1929թ. դեպրեսիայի հետ, երբ հսկայական կարողություններ էին փլուզվում, եւ սնանկացած բանկիրները պարզապես իրենց դուրս էին նետում երկնաքերների պատուհաններից` ինչպես ասում էր դոն Կոռլեոնեն` «երեւակայության պակասի հետեւից»:
PanARMENIAN.Net - «2008 թվականի արտակարգ տնտեսական կայունացման մասին ակտին» կողմ են քվեարկել Կոնգրեսի պալատի անդամներից 207-ը, դեմ` 226-ը: Օրինագծին դեմ են քվեարկել հիմնականում հարապետականները, կողմ` դեմոկրատները: Սպիտակ տան մամլո քարտուղար Տոնի Ֆրատտոյի խոսքերով, քվեարկության նախօրեին Ջորջ Բուշն անձամբ զանգահարել է Ներկայացուցիչների պալատի անդամներին եւ փորձել համողել նրանց` օժանդակելու իր օրինագիծը: Բայց օրինապահների մեծ մասը հաշվի են առել այն փաստը, որ շատ ամերիկացիեր Ուոլ-Սթրիթի օգնության ծրագիրը համարում են հասարակ քաղաքացիների հաշվին բանկիրներին փրկելու փորձ: Քանի որ նոյեմբերին ընտրությունները կանցնեն ոչ միայն Սպիտակ տուն, այլեւ օրինապահ մարմիններ, կոնգրեսմենները ստիպված են այնպես գործել, որ ընտրողների շրջանում իրենց ժողովրդականությանը վնաս չհասցնեն:

ԵՄ առեւտրի գծով կոմիսար Փիթեր Մանդելսոնը հայտնել է, որ կոնգրեսմեններին պարզապես լքել է բանական միտքը: «Հուսով եմ, որ այստեղ` Եվրոպայում, մենք չենք առնչվի քաղաքական գործիչների եւ պառլամենտարիումների նման անպատասխանատվության»,- ՌՕՈւ-ին հայտնել է Մանդելսոնը: Նրա կարծիքով, որպեսզի կանխվի համաշխարհային ճգմնաժամը, միջազգային հանրությունը հարկ է, որ անհապաղ միավորի իր ուժերը: Մոտ ապագայում Եվրոպական կոմիտեն կներկայացնի իր առաջարկները` ուղղված բանկերի, կառավարությունների եւ հսկվող ֆինանսական մարմինների միջեւ համագործակցության խորացմանը: Նշենք, որ տեղեկացումը հանգեցրեց բորսայական ինդեքսների կտրուկ իջեցմանը` սկզբում ԱՄՆ-ում, ապա` աշխարհի մյուս առեւտրային հրապարակներում:

Այդ միջոցին, գլոբալ ֆինանսական ճգնաժամը հանգեցնում է համաշխարհային բանկային համակարգում նոր կառույցային փոփոխությունների: Ամերիկյան խոշորագույն Citigroup բանկը հայտարարել է մեծությամբ ԱՄՆ-ում վեցերորդը համարվող Wachovia բանկը գնելու մասին: Եվրոպայում Բելգիան, Հոլանդիան եւ Լյուքսեմբուրգը Fortis բանկին ֆինանսական օգնություն են հատկարել նրա բաժնետոմսերի գլխիվայր անկումից հետո: Ավելի վաղ Բրիտանիան հայտարարել էր Bradford & Bingley հիփոթեքային բանկի ազգայնացման մասին:

Մեծ ճգանաժամը, որը ԱՄՆ-ում սկսվեց 1929թ. եւ ավարտվեց միայն 1930-ականների երկրորդ կեսին, անդարադարձավ ոչ միայն Արեւմուտքի առավել զարգացած, այլեւ բոլոր մյուս երկրների վրա; Գերազանցապես տուժել էին արդյունաբերական քաղաքները, մի շարք երկրներում գործնականորեն դադարեցվեց շինարարությունը: Վճարունակ պահանջարկի կրճատման պատճառով գյուղատնտեսական մթերքի գներն ընկան 40-60%-ով: Եւ այդ ժամանակ աշխարհը միաբեւեռ էր. ԽՍՀՄ-ը դեռ նոր էր սկսել զարգանալ, իսկ Եվրոպայի երկրները դեռ չէին սթափվել Առաջին աշխարհամարտից: Հետո Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի «նոր ուղղությունը», Երկրորդ աշխարհամարտը եւ ԽՍՀՄ ուժեղացումը աշխարհը երկբեւեռ դարձրին: Բայց ԱՄՆ շահերը` բազմապատկված Ռուսաստանի թուլությամբ եւ «ծաղկային հեղափոխություններով», հանգեցրել են սեփական բացառիկության` Ամերիկայի համար կործանարար գիտակցմանը:

Ճգնաժամը հիմա չի բռնկվել. դրա սկիզբը դրել է դեռեւս Ջորջ Բուշ-ավագ նախագահը` «ազատագրելով» Քուվեյթը Սադդամ Հուսեյնի բանակից: Այնուհետեւ եկավ ամենաիրաքյան դիկտատորի ժամանակը, էլ չենք ասում Հարավսլավիայի դրվագի եւ Աֆղանստանի պատերազմի մասին: Փաստորեն, Վաշինգտոնը կտրում էր այն բունը, որի վրա հենված էր տնտեսությունը. Մերձավոր Արեւելքի էներգոռեսուրսները եւ Աֆղանստանի թմրանյութերը: Այն, որ օպիումի հսկայական հոսք է շարժվում դեպի ԱՄՆ, վաղուց արդեն բոլորին հայտնի գաղնտիք է: Ներկայիս վարչության գործունեությունն ուղղված է էներգոռեսուրսների եւ թմրանյութերի հսկողությանը, իսկ ավելի ճիշտ` ի բարօրություն նավթի եւ դեղագործական ընկերությունների: Եւ թվում է, թե ամեն ինչ ընթանում էր, ինչպես հարկն է, բայց 2008թ. սկզբից անկում սկսվեց եւ հենց այնտեղից, որտեղից ամենաքիչն էին ակնկալում: Հիփոթեքային ճգնաժամը խոցեց երկիրը, եւ բանկերը սկսեցին մեկը մյուսի հետեւից փակվել: Միխայիլ Սահակաշվիլիի ներխուժումը Հարավային Օսիա եւ անփառունակ պարտությունը արագացրին գործընթացը: Փաստորեն, Վրաստանի նախագահը աշխարհը բերեց այն գիտակցությանը, որ նեոպահպանողականների քաղաքականությունը հետխորհրդային հանրապետությունների, ինչպես եւ մնացած ողջ աշխարհի հանդեպ սխալական է:

Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը, որը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում, գտնում է, որ ոչ մի երկիր չի կարող իրեն շրջափակել եւ զերծ պահել ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներից: «Ճգնաժամը կազդի ողջ աշխարհի վրա: Իրադրությունն այնքան բարդ է եւ լուրջ, որ այն կանդրադառնա բոլոր երկրների տնտեսության վրա»,- հայտնել է Սլիմը, որի կապիտալը կազմում է $60 մլրդ.:

Մեքսիկացի մագնատին ամենից շատ անհանգստացնում է այն, որ բանկային ոլորտից եւ հիփոթեքային վարկավորումից ֆինանսական ճգնաժամը կարող է մոտ ժամանակներում անցում կատարել իրական տնտեսության հարթություն: Սլիմը գտնում է, որ ամերիկյան իշխանություններն արդեն ուշացել են ֆինանսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար միջոցներ ձեռնարկելուց:

Պետք է ենթադրել, որ ԱՄՆ նոր նախագահը նույնպես «նոր ուղղություն» կհռչակի, բայց արդյո?ք այն նույնքան ուժեղ կլինի, որքան Ռուզվելտինը, որպեսզի այն կարողանա կյանքի կոչվել:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---