Էրդողանը ստիպված կլինի վճարել այն քաղաքականության համար, որը վերադարձնում է Թուրքիան Օսմանյան կայսրության ժամանակները

Միանգամայն հավանական է, որ ԱԶԿ-ն կրկին կանգնի դատարանի առջեւ, սակայն պետք չէ մոռանալ, որ նրա օգտին է քվեարկել բնակչության շուրջ 60 տոկոսը եւ դա պարտադրված քվեարկություն չէր

Թուրքիայի Գերագույն դատարանը մեղադրել է վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին երկրի աշխարհիկ հիմքերը խարխլելու մեջ: Այդ մասին դատարանի ներկայացուցիչները հայտարարեցին, մեկնաբանելով Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) տուգանելու որոշումը: Ըստ դատարանի, վարաչապետը խախտել է երկրի սահմանադրության 68 հոդվածը, ըստ որի Թուրքիան աշխարհիկ պետություն է, իր գործողություններով եւ հայտարարություններով: Էրդողանին հիշեցրել են համալսարաններում մահմեդական կրոնական գլխաշորեր կրելու արգելքը խախտելու նրա փորձերը եւ իսլամի պարապմունքների այցելության համար սահմանված տարիքային սահմանափակումը նվազեցնելու մտադրությունը:
PanARMENIAN.Net - Գերագույն դատարանը նաեւ հաշվի է առել վարչապետի այն արտահայտությունը, թե կրոնը թուրքական հասարակության հիմքն է: Պատմությունը սկսվեց դեռեւս 2008թ. գարնանը, երբ Թուրքիայի գլխավոր դատախազը հայցով դիմեց ՍԴ` կուսակցությունը արգելելու նպատակով: Հուլիսին ավարտվեց տեւական դատավարությունը, որի ժամանակ որոշվում էր ԱԶԿ-ի ճակատագիրը: Այն ժամանակ ընդամենը երկու ձայն պակասեց Թուրքիայի իշխող կուսակցությունն արգելելու համար: Դատավորները որոշեցին չարգելել կուսակցությունը, սակայն հանձնարարեցին կրճատել երկու անգամ ԱԶԿ-ի բյուջեն:

Էրդողանի դեմ մեղադրանքը կապված է «Էրգենեկոն» կազմակերպության դատավարության հետ, որի անդամները, ըստ մեղադրող կողմի վարկածի, պետական հեղաշրջում էին պատրաստում: Այստեղ պետք է նշել, որ քեմալիստների ու ԱԶԿ-ի միջեւ լուռ պայմանավորվածություն կար` միմյանց ձեռք չտալ: Սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով պայմանավորվածությունը խախտվեց: Կազմակերպության շարքերում են բարձրաստիճան զինվորականներ, հայտնի լրագրողներ, քաղաքական գործիչներ: Հավանաբար, «Էրգենեկոնն» իրոք մտադիր էր տապալել իսլամիստական կառավարությունը, հիանալի գիտակցելով, որ այն Թուրքիան տանում է Իրանի ճանապարհով: Եվ բոլոր խոսակցությունները ԵՄ-ին անդամակցելու համար բոլոր բարեփոխումները շարոնակելու պատրաստակամության մասին ընդամենը խոսակցություններ են: Իրականում Թուրքիայի բնակչության 80 տոկոսը հավատացյալ մահմեդականներ են եւ բոլորովին չեն կիսում այդ սիրախաղը Եվրոպայի եւ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այդ ֆոնի վրա ծավալվում է նոր պատերազմ քուրդ ապստամբների դեմ, որոնք արդեն շուրջ 30 տարի է ինչ պայքարում են Անկարայի դեմ եւ մտադիր չեն հանձնվել: Կանոնավոր թուրքական զորքերի անհաջողությունները, անկարողոությունը մեկընդմիշտ լուծելու քրդական հարցը, Կիպրոսի խնդիրը, էլ չեքն խոսում Հայաստանի հետ հարաբերությունների մասին, լրջորեն խարխլեցին Էրդողանի կառավարության իմիջը: Փաստորեն, թուրք վարչապետը պետք է հատուցի այն քաղաքականության համար, որը տանում է ոչ թե դեպի բարգավաճում, այլ վերադարձ է դեպի Օսմանյան կայսրություն: Խոսք չկա, Աթաթուրքի հիմնադրած հանրապետության հիմքերը միանգամայն հեռու են թուրքական մտածելակերպից: Սակայն նա կարողացավ ստիպել թուրքերին փոխվել թեկուզ արտաքուստ: Սակայն վերջնական փոփոխություն չստացվեց` իսլամը թույլ չի տալիս հեռանալ դոգմաներից: Միակ ուժը, որը մարմնավորում է քեմալիզմը, Թուրքիայի գլխավոր շտաբն է, բայց նա, էլ, դատելով թուրքական մամուլից, սկսում է հանձնել իր դիրքերը` գնալով ավելի շատ սպաներ են հակվում դեպի ԱԶԿ-ն, որպես միակ ուժի, որ կարող է հետ պահել թուրքական պետությունը փլուզումից: Իսկ այն, որ դա տեղի կունենա, կասկած չկա` չափազանց բարդ է սեփական ինքնության որոնումների ուղին:

Դրա հետ մեկտեղ կրկին օրակարգում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իր դերն այստեղ կատարեցին նաեւ առաջիկա նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում եւ Թուրքիայի Կովկասում կայունացման գործում առաջին ջութակի դերը ստանձնելու ցանկությունը: Սակայն Անկրարան չի պատրաստվում նահանջել իր դիրքերից: Նախագահ Գյուլը հերթական անգամ հայտարարեց, որ «այն ժամանակ` 1915թ. բոլորը պատերազմի մեջ էին: Օսմանյան Թուրքիայի հայազգի քաղաքացիները հակառակորդի կողմը բռնեցին, այն դեպքում երբ զորքերը երեք ճակատով էին կռվում»: Ոչ մի նոր բան, նույն փորձերը մեղքը բարդել զոհի վրա: Եվ հաջորդիվ. «Մենք բացեցինք մեր արխիվները, նույնիսկ ամենագաղտնի: Յուրաքանչյուրը կարող է աշխատել այնտեղ: Եկեք պատմաբաններին հնարավորություն տանք հետազոտելու այդ հարցը»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Միեւնույն ժամանանկ Թուրքիայի նախագահը պնդում է, թե երջանիկ է այցելել Հայաստան: «Այսպես այլեւս չի կարելի շարունակել, չի կարելի հավերժ թշնամիներ մնալ: Հայկական սփյուռքը խոչընդոտում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությութնների կարգավորմանը: Սակայն, չնայած առկա դժվարություններին, ես լավատեսորեն են նայում ապագային: Ես հրավիրում եմ բոլորին օգնել առկա խնդիրների լուծմանը` մամուլին, փոքրամասնություններին, սփյուռքին: Ես կոչ եմ անում բոլորին սթափ մտածել եւ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը»,-ասել է Գյուլը:

Այս ամենը լավ է, եթե ուշադրություն չդարձնենք արդեն ավանդական դարձած մեղադրանքներին հայկական սփյուռքի հասցեին, ողջ հայ ժողովրդի հասցեին, որը լոկ ցանկանում է, որ ճանաչվի եղեռնը: Ի դեպ, Ցեղասպանությունը ճանաչելով, Թուրքիային ավելի դյուրին կլինի անդամակցել ԵՄ-ին, ուր նա իբր այդքան ձգտում է: Եվ ի վերջո, ավելի դյուրին կլինի դառնալ քաղաքակիրթ պետություն, որը ճանաչում է իր պատմությունը: Սակայն այս վերջինը հազիվ թե տեղի ունենա:

Միանգամայն հավանական է, որ ԱԶԿ-ն կրկին կանգնի դատարանի առջեւ, սակայն պետք չէ մոռանալ, որ նրա օգտին է քվեարկել բնակչության շուրջ 60 տոկոսը եւ դա պարտադրված քվեարկություն չէր:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---