Առաջին աշխարհամարտի տխուր արդյունքները Հայաստանի համար

Առաջին համաշխարհային պատերազմը, ամենից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը

Նոյեմբերի 11-ին ողջ աշխարհը հիշում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: 1918թ. սկսվեց աշխարհի վերաձեւումը, որն էլ շարունակվում է մինչ օրս, չէ որ հենց այն ժամանակ նոր աշխարհակարգի հիմքը դրվեց, որը չի ավարտվել նույնիսկ 90 տարի անց: Առաջին աշխարհամարտի արդյունքում վերացան չորս կայսրություններ` Գերմանականը, Ռուսականը, Ավստրո-Հունգարիան եւ Օսմանյան կայսրությունը, ընդ որում վերջին երկուսը մասնատվեցին, իսկ Գերմանիան ու Ռուսաստանը, դադարելով լինել մենապետություններ, տարածքային կորուստներ ունեցան եւ թուլացան տնտեսապես: Սակայն նրանց հենց այդ թուլությունն էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դարձավ:
PanARMENIAN.Net - Առաջին աշխարհամարտը ամենից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը: 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի կողմից: Երիտթուրքերը հասկացան, որ ռազմական ժամանակի պայմաններում կարելի է արագ եւ առանց աղմուկի լուծել «հայկական, ասորական եւ հունական» հարցերը: Ինչն էլ արվեց աներեւակայելի դաժանությամբ: Սակայն առանց աղմուկի չստացվեց` Օսմանյան Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները հեռագրեր էին հղում իրենց կառավարություններին կոտորածների մասին, որոնք էլ իրենց հերթին վրդովմունքն էին հայտնում եւ բողոքի նոտաներ էին ուղարկում երիտթուրքերի կառավարությանը: Սակայն արդեն ուշ էր: Մինչ 1916 թվականը «ոչ թուրքական» բնակչության զտումը գրեթե ավարտված էր: Իսկ ով ողջ էր մնացել, զոհ գնաց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բանակին, որը հայերի ու հույների ոսկորների վրա հիմնեց ժամանակակից Թուրքիան:

Հայաստանը պատերազմի արդյունքում ստացավ 700 հազար փախստականներ, հայրենի հողերը վերադարձնելու մշուշոտ հույսեր եւ դատավարություններ երիտթուրքերի հանդեպ: Սակայն, ինչպես միշտ, հայերը հայտնվեց ծայրահեղ անհաջող իրավիճակում: Սկսենք նրանից, որ Փարիզյան կոնֆերանսում Հայաստանը չգիտես ինչու մեկ պատվիրակության փոխարեն ներկայացված էր երկու պատվիրակություններով, որոնք այդպես էլ չկարողացան միասնական տեսակետ մշակել: Հայկական պատվիրակությունների պահանջները, որոնք, ի դեպ, միանգամայն օրինական էին, ուղղակի անտեսվեցին Արեւելյան Հայաստանի իբր «ռուսամետ, իսկ այժմ էլ «սովետամետ» լիենլու պատճառով: Հաղթանակած երկրները այլ հարցերով էին զբաղված, նրանք լուծում էին փլուզված կայսրությունների տարածքներում իրենց պետությունների նոր սահմանների հարցը: Հայաստանի վրա ուշադրություն դարձրած միակ երկիրը ԱՄՆ-ն էր:

Փաստորեն վերջնականապես Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց 1923թ.Լոզանի խաղաղ պայմանագրի կնքումով, որը դե-յուրե դադարեցրեց 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագրի գործողությունը: Անտանտի երկրների, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կնքված հենց Սեւրի պայմանագրով է, որ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ եւ անկախ պետություն»: Թուրքիան եւ Հայաստանը համաձայնվել էին ենթարկվել ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին սահմանների որոշման հարցում` Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրաբզոնի վիլայեթներում եւ ընդունել նրա պայմանները Հայաստանի համար Բաթումով դեպի Սեւ ծով ելք ապահովելու հարցում: Վրաստանն ու Ադրբեջանը պետք է իրեցն սահմանները որոշեին ուղիղ բանակցությունների միջոցով, իսկ անհամաձայնության դեպքում` դիմեին դաշնակից տերությունների միջնորդությանը:

Ենթադրվում էր նաեւ անկախ Քրդստանի ստեղծում, որի սահմանները պետք է համատեղ որոշեին Անգլիան, Ֆրանսիան եւ Թուրքիան: Ըստ Սեւրի պայմանագրի, Թուրքիային էր պատկանում նրա այժմայն տարածքի ընդամենը 30-35 տոկոսը: Միակը, ինչ մնաց Հայաստանին, դա Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումն է, որը չունի վաղեմության ժամկետ եւ չի կարող վիճարկվել ոչ մի միջազգային դատական ատյանում:

Նախագահ Վիլսոնը հենց այն ժամանակ ձեւակերպեց իր նշանավոր «նոր աշխարհակարգի 14 կետերը», որոնցից մեկը հետեւյալն էր` յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի: Եվ ոչ մի խոսք տարածքային ամբողջականության մասին: Այս սկզբունքը հայտնվեց արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Հայաստանի համար եւս մեկ տխուր արդյունք եղավ 1918թ. մարտի 3-ին Բրեստ Լիտովսկի պայմանագրի կնքումը Խորհրդային Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ, որով վերջնականապես վերջ դրվեց Վուդրո Վիլսոնի գծած սահմաններում անկախ Հայաստանի գաղափարին:
 Ամենաընթերցվողը բաժնում
Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
 Ուշադրության կենտրոնում
Աղաջանյան․ Ադրբեջանը մի շարք դիրքեր է զբաղեցրել, ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը

Աղաջանյան․ Ադրբեջանը մի շարք դիրքեր է զբաղեցրել, ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
---