Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է Բաքվին Լեռնային Ղարաբաղի բռնազավթված տարածքների մասին

Շաբաթվա ներքաղաքական տեսությունը` փետրվարի 15-22

Նախորդ շաբաթը սկսվել էր Հայաստանի ամենատարբեր քաղաքային ուժերի մամլո ասուլիսներից: Ինչպես միշտ առավել ակտիվ էին ՀՀԿ-ն, «Ժառանգության», Դաշնակցության ներկայացուցիչները: Հայաստանի քաղաքական կյանքին միացավ նաեւ Հայ ազգային կոնգրեսը, որը մինչ օրս նախընտրում էր աշխատել գրասենյակներում:

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը գրավոր դիմել էր ՀՀ ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Դիմումի մեջ առաջարկվել էր, որ Հայաստանի խորհրդարան ներկայացված Արձանագրությունները քննարկվեն ոչ միայն պրոֆիլային հանձնաժողովում, այլ խորհրդարանի բոլոր 12 մշտական հանձնաժողովներում: «Արձանագրությունների վավերացման հավանականությունը կազդի Հայաստանի բոլոր ոլորտների վրա (քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ եւ այլն), դրա համար պետք է հնարավորություն տալ, որպեսզի ՀՀ ԱԺ-ի նիստի ընթացքում բոլոր հանձնաժողովերի ներկայացուցիչները հանդես գան Արձանագրությունների հնարավոր ազդեցությունների մասին զեկույցներով», - ընդգծվել է նամակում:

Առաջ անցնելով պետք է ասել, որ տվյալ նախաձեռնությունը աջակցություն չի ստացել խորհրդարանականների կողմից, բացառությամբ Դաշնակցության խմբակցության, որը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի տվյալ ուղղությամբ: Սակայն շաբաթվա ընթացքում ոչինչ չփոխվեց, եւ ավելին, փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ-ի պետա-իրավական հարցերի հանձնաժողովը մերժել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի Արձանագրությունները քննարկելու եւ դրանց վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին առաջարկությունը:

Երկուշաբթի օրը մամլո ասուլիս հրավիրեց ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, ՀՀԿ-ն անդամ, պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Նա քննադատորեն է գնահատել իշխանական կոալիցիան ներկայացնող պատգամավորների Արձանագրությունները վավերացնելու քվեարկության ժամանակ նրանց անկախ լինելու փաստը: «Երբ գործը հասնի ԱԺ-ում Արձանագրությունների վավերացմանը, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք գիտենք: Այսինքն, կոալիցիան ներկայացնող պատգամավորները քվեարկելու են ճնշման տակ», - ընդգծել է նա: Թորոսյանը թերահավատորեն է վերաբերվում նաեւ ընդդիմության ներուժին, որը փորձում է թույլ չտալ Արձանագրությունների վավերացումը: Նա նկատել է, որ ընդդիմության պայքարն Արձանագրությունների դեմ, համազգային դաշտից տեղափոխվել է միջկուսակցական պայքարի ոլորտ, ինչը եւ դարձավ ընդդիմության պառակտման պատճառը:

Մեկ այլ մամլո ասուլիսում, որը տեղի ունեցավ երկուշաբթի օրը, ելույթ ունեցան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը: Արձանագրությունների վերաբերյալ նրանք հայտնեցին տարբեր կարծիքներ: Եթե ՀՀԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը հերթական անգամ սատարել է նախագահի քաղաքական կուրսին, կարծելով, որ Արձանագրություններում չկան նախապայմաններ, ապա ՀԱԿ-ի ներկայացուցիչը դրանք ուղղակի անվանել է «դավաճանական պայմանագիր», քանի որ Արձանագրությունները բխում են միայն Թուրքիայի շահերից: Իր դիրքորոշումը Ռուբինյանը հիմնավորել է նրանով, որ «արդեն եղել է ՀՀ-ի իշխանությունների Թուրքիայի հետ պատմական հարցերով միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը համաձայնվելու նախադեպը»:

Դրա հետ կտրականապես չհամաձայնվեց Գագիկ Մինասյանը, նշելով, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող քննարկման առարկա լինել, եւ որ դրա վերաբերյալ կա ՀՀ ՍԴ-ի համապատասխան որոշումը: «Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ստանա միջազգային ճանաչում», - ավելացրել է նա:

Երեքշաբթի օրը սկսվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությամբ, որը բանավիճելով իր ադրբեջանական պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ «բռնազավթված տարածքների եւ ադրբեջանական փախստականներին տները վերադարձնելու» հարցի վերաբերյալ, ասել է. «կարեւոր չէ, թե ով եւ ինչ է խոսում, կարեւորնն այն է, թե ով է որոշում: Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը որոշում է Ղարաբաղի ժողովուրդը»: Նա ընդգծել է, որ այդպիսի մոտեցում նշված է Մադրիդյան սկզբունքների որոշ դրույթներում: Նալբանդյանը մեղադրել է Բաքվին հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու մեջ, եւ ավելացրել, որ «առանց ԼՂՀ-ի մասնակցության բանակցային գործընթացում չի գրանցվի առաջխաղացում»: ԱԳ նախարարը նաեւ անդրադարձավ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի տարածքների հարցին, որոնք Ադրբեջանի օկուպացիայի տակ են գտնվում եւ պետք է վերադարձվեն Արցախին, որպես հակամարտության հետեւանքների վերացման պայման:

Փետրվարի 16-ն Երեւանում սկսվել էր «Երկրապահ» կամավորների միության 8-րդ համագումարը: Համագումարի ընթացքում ընտրվել էր կազմակերպության վարչության կազմը եւ վերստուգիչ հանձնաժողովը: «Երկրապահի» վարչության անդամները կազմակերպության վարչության նախագահ վերընտրեցին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Համագումարը հայտարարություն ընդունեց, որտեղ մասնավորապես նշված է, որ «Երկրապահ» կամավորականների միությունը կար եւ մնում է Արցախի անվտանգության եւ խաղաղության պաշտպանը: Հայտարարության մեջ կազմակերպությունը կարեւորեց Հայաստանի ժողովրդի ներքին միասնությանը, ինչը թույլ կտա բացառել այնպիսի ողբերգություններ, ինչպիսիք են «հոկտեմբերի 27-ը» եւ «մարտի 1-ը»:

Փետրվարի 16-ին խորհրդարանի փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանը եւ Հայաստանի խորհրդարանական կուսակցությունները հանդիպել են Ղազախստանի պատվիրակության հետ, որը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը: Հանդիպման ընթացքում Պետրոսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանը, որի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ շատ նշանակալի է: Տվյալ հարցի շուրջ կուսակցությունները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային սկզբունքների հիման վրա, կարեւորելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Իր հերթին Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԵԱՀԿ նախագահին առաջարկել է մոնիթորինգ անցկացրել, որպեսզի վերահսկվեն Ղարաբաղի ժողովրդավարական ինստիտուտները, ինչը լավ քայլ կլինի հակամարտության լուծման համար: Իր կարծիքը հայտնեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որը հայտարարել է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը անխուսափելի է: Ընդ որում նա նշել է, որ Ղարաբաղը անհրաժեշտ է ընդգրկել բանակցային գործընթացում, առանց որի հնարավոր չի լինի հասնել վերջնական լուծմանը:

Չորեքշաբթի օրը, ադրբեջանական ԱԳՆ-ի հետ բանավեճի մեջ մտավ նաեւ ՀՀ ԱԳՆ-ն մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նա մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը: «Տարօրինակ կլիներ, եթե ադրբեջանական կողմը կարողանար ներկայացնել գոնե մեկ միջազգային փաստաթուղթ, որը թույլ կտար բնակչության էթնիկ զտումները, արդարացնելով այն, որ դրանք կատարվել են «սեփական տարածքներում»», - ասել է Տիգրան Բալայանը:

Նույն օրը, մամլո ասուլիսում, որը հրավիրել էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, հնչեց եւս մեկ քննադատություն Ադրբեջանի ուղղությամբ: «Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանը լիներ իրավական, ժողովրդավարական եւ հաջողակ երկիր, քանի որ նմանատիպ պետության հետ ավելի հեշտ է խնդիրներ լուծել», - հայտարարել է նա, նշելով, որ տվյալ պահին գտնել Արցախի խնդրի լուծումը այդպիսի պետության հետ շատ բարդ է, քանի որ այն «բռնատիրական եւ սոված երկիր է»:

Իր հերթին ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը չի բացառել այն հավանականությունը, որ ՀՀ-ի խորհրդարանը Թուրքիայից շուտ կսկսի քննարկել Արձանագրությունները: Արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետը նա նշել է մարտի 4-ը, օր, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Թուրքիայի խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացման ծայրահեղ ժամկետը նա համարում է ապրիլի 24-ը:

ՀՀԿ-ն դիրքորոշման մեջ այդ փոփոխված միտումները մյուս օրը մեկնաբանել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա կարծիքով, Հայաստանը առաջինը կարող է վավերացնել Արձանագրությունները, որպեսզի խուսափի միջազգային հանրության ճնշումից ղարաբաղյան հակամարտությունը կարգավորման հարցում:

Այդ բանավեճին միացավ նաեւ Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: «Որոշ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը կարող է առաջինը վավերացնել Արձանագրությունները վկայում է այն բանի մասին, որ պաշտոնական Երեւանը դիմում է իրավիճակային քայլերի», - ընդգծել է նա Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա երաշխավորում է, որ Արձանագրությունները կվավերացվեն ՀՀ ԱԺ-ում այն բանից հետո, երբ կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում, Ռուստամյանը ասել է, որ նմանատիպ հայտարարությունները չեն նպաստում Հայաստանի հեղինակության բարձրացմանը, որպես ժողովրդավարական երկրի:

Այդ օրը հերթական անգամ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց այն մասին, որ մոտ ապագայում չի սպասվում ղարաբաղյան հակամարտության ապասառեցում: Գնահատելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, նա ընդգծել է, որ եթե Ադրբեջանը նույնիսկ պատերազմ սկսի, ապա երկար պատերազմել նրան ոչ ոք թույլ չի տա: «Պատերազմն առավելագույնը մեկ շաբաթ կտեւի: Դրանից հետո Ադրբեջանը այլեւս հնարավորություն չի ունենա համալրել իր ֆինանսները արտասահմանյան ներդրումների հաշվին: Դիրքային պատերազմը կհանգեցնի տնտեսական կոլապսի, փախստականների հոսքի: Ես չեմ կարծում, որ երկիրը կդիմի նման ռիսկի», - ասել է Իսկանդարյանը:

Շաբաթվա վերջին իր մասին հերթական անգամ հիշեցրեց Հայ ազգային կոնգրեսը: Հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հասարակության ուշադրությունը գրավեց 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերին: Նա հայտարարել է, որ տվյալ հարցի վերաբերյալ միջազգային կառույցների դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչն է դարձել այդ փոփոխությունների պատճառը, Շահնազարյանը նշել է, որ մասնավորապես ԵԽԽՎ-ն ի սկզբանե լավ գիտեր այն, թե ինչ է տեղի ունեցել իրականում: «Սակայն նրանք հիմա են խոսում այդ մասին, քանի որ փոխվել է եւ իրավիճակը, եւ նրանց քաղաքական դրդապատճառները», - նշել է նա:

Փետրվարի 19-ին Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Արձանագրությունները: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով, անկախ հանձնաժողովի եզրակացության, Արձանագրությունները կընդգրկվեն ԱԺ-ի օրակարգում: «Սակայն, հանձնաժողովի անունից ես կառաջարկեմ ՀՀ ԱԺ-ի խոսնակին, որ Արձանագրությունները քննարկվեն բոլոր խմբակցություններում մինչեւ հանձնաժողովի եզրակացության հրապարակումը: Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից մենք որոշել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը մինչեւ փետրվարի 22-ը կներկայացնի Արձանագրությունների քննարկման հստակ ընթացակարգը հանձնաժողովում եւ խորհրդարանում», - ասել է նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հանձնաժողովի անդամ Էռնեստ Սողոմոնյանի խոսքերով, պետք չէ սկսել Արձանագրությունների քննարկումը խորհրդարանում, մինչ թուրքական կողմն այդ ուղղությամբ չի արել ոչ մի քայլ: «Դա ազգային արժանապատվության հարց է: Թող նրանք սկսեն քննարկումը, իսկ մենք կտեսնեն, թե ինչ պետք է անենք», - ասել է Սողոմոնյանը:

Նիստում ներկայացվել էր նաեւ Ղարաբաղում պատերազմ սկսելու վերաբերյալ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու նախագիծը: Այն ընդունվեց միաձայն: Օրինագծի հեղինակը Դաշնակցություն խմբակցությունն է:

Հանձնաժողովը հավանություն տվեց նաեւ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդգրկմանը օրակարգում: Մասնավորապես այն մասը, որտեղ Հայաստանը կարող է ետ կանչել իր ստորագրությունը, եթե միջազգային պայմանագիրը հակասում է պետության ազգային շահերին: Այդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ ստորագրություն ետ կանչելը սովորական միջազգային պրակտիկա է, որն ամրագրված է Վիեննայի պայմանագրով: «Մենք պետք է հստակեցնենք Հայաստանի օրենսդրական դաշտը եւ պարզել, թե որ կազմակերպություններն իրավունք ունեն միջազգային պայմանագրեր կնքել», - ասել է նա:

Փետրվարի 19-ին, ՀԱԿ-ի երիտասարդական թեւը կազմակերպել էր չարտոնված երթ: Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում ցուցարարները մերժեցին ոստիկանության պահանջը չխախտել հասարակական տրանսպորտի աշխատանքը, եւ փորձեցին ճեղքել ոստիկանների շարքը: Կարճատեւ բախումից հետո ցուցարարները նստեցին գետնին: Իրավիճակը շտկվեց բանակցությունների միջոցով: Բողոքի ակցիան ավարտվեց ՀՀ ԿԸՀ-ի շենքի մոտ, եւ 5 ակտիվիստների ձերբակալությամբ: Ակտիվիստները ձերբակալվել էին անվայել արտահայտությունների եւ ոստիկանության հասցեին հնչած վիրավորանքների համար:

Միքայել Բալայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---