Կառույց չէ, ապրվող ու ապրեցնող միջավայրն ավերելու որոշում է կայացվել

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի եւ Պողոս-Պետրոս եկեղեցու շուրջ

Հայրենյաց կառավարությունն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշել են Հայաստանի մայրաքաղաքում եկեղեցի կառուցյլ։ Տեղն էլ են գտել՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տարածքը։ Ու հենց սա էլ եկեղեցի կառուցելու որոշումը դրականապես չգնահատելու հիմք է տվել հասարակության ոչ աննշան մասին։ Խնդիրն աստվածհաճության դեմ գնալը չէ։ Հասարակությունն ընտրված տեղին է դեմ։ Չէ որ, նույն տեղում միաժամանակ երկու կառույցի գոյությունն ուղղակի անհնար է՝ հետեւաբար եկեղեցին պետք է կառուցվի կինոդահլիճի տեղում, այսինքն թե դրա չգոյության հաշվին։

PanARMENIAN.Net - - Եթե մի կողմ դնելու լինենք այդ կառույցի ճարտարապետական արժեքը, որ 1960-ականների Երեւանի ու ողջ Խորհրդային միության համար նշանակալի էր, ապա միեւնույն է տարածքը եկեղեցի կառուցելու համար կմնա անպիտան։ Քաղաքաշինական նորմերն էլ եթե անտասենք, որոնք տվյալ տեղում եկեղեցի կառուցելուն ի նպաստ չեն, ապա հայոց եկեղեցեշինության նորմերն անտասելը անհնար կլինի։ Իսկ վերջինները նույնպես ի նպաստ չեն՝ եկեղեցին ոչ միայն կառույց է, այլեւ միջավայր, որի ստեղծման համար ուղղակիորեն տարածք չկա տվյալ տեղում, - սա փաստումն է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի։ Ճիշտ հակառակ հիմնավորումներ է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության բաժնի ղեկավար Տեր Վահրամ քհն Միքայելյանը.«Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին նշված տեղում կանգուն է եղել V-VI դարերից եւ ոչնչացվել է խորհրդային աստվածամերժության տրիներին։ Իսկ այսօր, բացի պատմական արդարության վերականգնումից, կարեւորվում է նաեւ եկեղեցու գոյությունը, որ պիտի նպաստի մեր հավատի այն չափի վերակնգնմանը, որ կար նախքան ավերակիչ աստվածամերժության տարիները, երբ յուրաքանչյուր ծուխ իր քահանան ուներ եւ նրա հետ անմիջականորեն էր հարաբերվում ։ Եւ որքան շատ գմբեթներ լինեն մեր քաղաքում, երկրում, այնքան հաճախ մենք մեր հայացքն ու միտքը կուղղենք առ Աստված»։

Որեւէ բան չբացառելու սկզբունքով առաջնորդվելու դեպքում, գուցե եւ հավանական թվա վերջին գաղափարը։ Սակայն ամենավառ օրինակը շնորհել է մեզ հարեւան Վրաստանը, որն անկախություն ձեռք բերելուց հետո, առաջին հերթին երկրի վարչական տարածքը խաչածածկ անրեց, փայց դա չխանգարեց սրբապղծության դեպքերի խրախուսմանը։ Ինչեւէ, այլեւս փաստ է, որ մի տեղ հազարն անցնելու դեպքում եկեղեցի կառուցող հայությունը (իհարկե ոչ բոլորը) դեմ է վերոնշյալ տեղում եկեղեցու կառուցմանը։

Եւ այսպես, Պողոս Պետրոս եկեղեցու կառուցմանը կողմ արտահայտվողները, որ մինչեւ օրս եղել են Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետերը ընդգծում են կառույցի հոգեւոր եւ ճարտարապտական արժեքը։ Դեմ արտահայտվողները հակադարձում են՝ հոգեւոր տեսանկյունից պակասը (եթե իհարկե այն կա Ն.Պ.) լավագույնս կարող է լրացնել նշյալ տեղից մի փողոց այն կողմ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին մոտ գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցին, որտեղ կառուցվելու է նաեւ երեւանյան կաթողիկոսանիստը, իսկ ճարտարապետական արժեքն համարում են զրոյական՝ այսինքն թե բացակա. V-VI դարերի եկեղեցին անցել է երկու վերականգնում, երկրաշարժ ու վերակառուցում, հետեւաբար կառուցվելիքը լինելու է մերօրյա ճարտարապտետական ու շինարարկան վարպետության, ցանկալի է՝ տաղանդի արգասիք։

Կինոդահլիճը եկեղեցով փոխարինելու կողմնակիցները որպես կառույցի անարժեքություն մատնանշում են երկարմյա պարապուրդն ու որոշակի ժամանակ ոչ բարեպաշտ նպատակներով ապօրինի օգտագործումը, աղբանոցի վերածվելը։ Մյուս կողմն, ընդունելով հանդերձ արդարացի փաստումը, հակադարձում է՝ վիճակն այնպիսին էր, ինչպիսին երկրի շնորհած հնարավորությունը, բայց այլեւս շտկված է։

Մի կողմ թողնելով եկեղեցու եւ կինոդահլիճի ճարտարապետական արժեքը՝ հարկ է նկատի առնել, որ անգամ մեծագույն պատմական անարդարությունը ոչ համարժեք, բայց միեւնույն է անարդարությամբ, որ գործելիք պահից պատմական կդառնա, շտկելը այլ անուն ունենալ չի կարող, քան ավեր ասվածն է։ Իսկ ավերելիքը ոչ միայն ուղղակի մի կառույց է, այլեւ այդ կառույցի միջոցով տասնամյակներով ստեղծված ու ապրվող-ապրեցնող միջավայրը, որը Երեւանը հարազտ է դարձնում մի քանի սերունդների համար։

Նանա Պետրոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---