Հայաստանում Ինտերնետի բաժանորդների թիվն աճում է, ապահովողները դիվերսիֆիկացնում են կապի ուղիները

Մարտի 15-21-ի հեռահաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում

Հայաստանում 1998-2008 թթ. ժամանակաընթացքում ինտերնետային կապից օգտվողների թիվն աճել է 47.75 անգամ: Այսպիսի տվյալներ են նշված նոր bbcrussian.com «Սուպերցանց» նախագծում: Այդ տվյալներն են` 1998 թ. Հայաստանում գրանցվել է ինտերնետից օգտվող 4000 մարդ, իսկ արդեն մյուս տարի դրանց թիվն ավելացել է, հասնելով մինչեւ 30000 մարդ: 2008 թ. Հայաստանում համաշխարհային կապից օգտվողների թիվը կազմում էր արդեն 191 հազ. մարդ: Ըստ երեւույթին, այս հաշվարկների ժամանակ Բի-Բի-Սի Ռուսական տեղեկատվական ծառայությունն օգտվել է Էլեկտրակապի միջազգային միության վիճակագրությունից: Այդ միջոցին, Հայաստանում փորձագետները բազմիցս նշել են, որ այդ վիճակագրությունը լիարժեք չէ, առնվազն, վերջին տարիներին, քանի որ այն կազմելիս հաշվի չեն առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:

PanARMENIAN.Net - Այդպես, «ԱրմենՏել» ՓԲԸ ընկերության լայնաշերտ Ինտերնետի ծառայությունների բաժանորդների թիվը 2009թ. աճել է 184,8%-ով` համեմատած նախորդ տարվա հետ եւ կազմել 26,2 հազար բաժանորդ: 2010թ. փետրվարի «Ինտերնետը Հայաստանում» զեկույցի տվյալներով, «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Հայաստանում մանրածախ Ինտերնետի առաջատար սպասարկողն է: Հայաստանի տաս առաջատար սպասարկողների ցուցանիշները որոշվում էին Հայկական ինտերնետի Circle.am վարկանիշային համակարգում արձանագրված այցելությունների հիման վրա հայկական սպասարկողների եւ այլ ընկերությունների IP-հասցեների հիման վրա, որոնք միացված են AM Net-ին: Ինչպես նշվում է հետազոտության մեջ, «ԱրմենՏել»-ի բաժանորդների բաժինն այցելուների 38.48% է կազմում: Նման ցուցանիշը ձեռք է բերվել ֆիքսված Ինտերնետ-կապի (Dial-up եւ ADSL) ծառայությունների տրամադրման հաշվին, գտնում են փորձագետները: Այդ միջոցին, բջջային Ինտերնետ այցելողների տոկոսը տատանվում է «ԱրմենՏել»-ի գլխավոր մրցակից օպերատորների` ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Orange Armenia-ի միջեւ (11-12%): Իր գործունեության երեք մասվա ընթացքում Orange Armenia բջջային օպերատորին հաջողվել է բարձրանալ վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականը` ապահովելով այցելուների` բջջային Ինտերնետից օգտվողների 12.27%: Հենց Orange Armenia-ի հայտնվելով եւ նրա մրցակիցների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկված գործողություններով են հետազոտողները բացատրում Հայաստանում բջջային Ինտերնետի ներթափանցման կտրուկ աճը: Առաջատարների եռյակն եզրափակում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի բաժանորդների բաժինը կազմում է 11.69%:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի երեք օպերատորներին բաժին է ընկնում այցելուների 62.44%, իսկ բջջային Ինտերնետից օգտվողների տոկոսը կազմում է 33-35: Այնուհետեւ ADC (7,76%), Arminco (6.83%), Cornet (4.99%), iCON (4.29%), Ucom (2.38%), Web (1.57%) eu Bionet (1.36%) ընկերություններն են: Այդպիսով, տասնյակում նշված ընկերություններին բաժին է ընկնում մանրածախ ինտերնետ-ծառայությունների ողջ շուկայի 91.62%:

Մեծածախ Ինտերնետն ապահովողները շարունակում են կապի ուղիների դիվերսիֆիկացումը: Այդպես, Հայաստանում մեծածախ Ինտերնետի երրորդ օպերատոր GNC Alfa-ն ավարտել է շինարարությունը եւ ձեռնամուխ եղել իր Ազգային օպտիկամանրաթելային ցանցի Հյուսիսային Սեգմենտի շահագործմանը: Հյուսիսային սեգմենտը Երեւանի ու հայ-վրացական սահմանի միջեւ է, եւ այն հատում է երկու կետերում` Բագրատաշեն գյուղի եւ Տաշիր քաղաքի մոտ: Ցանցի Հարավային Սեգմենտը Երեւանի եւ հայ-իրանական սահմանի միջեւ է եւ շահագործման է հանձնվել 2009թ. սեպտեմբերից: Ցանցը միացված է Իրանում կապի օպտիկամանրաթելային գծին` ապահովելով ելքը համաշխարհային հաղորդակցական ցանցեր:

«ԱրմենՏել»�ԲԸ ընկերությունը եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին է միացել (backbone) «Caucasus Cable System»-ի միջոցով:� Դա ընկերության ենթակառուցվածքի միացումը նոր` չորրորդ ուղղությանը կապի արտաքին ուղիների դիվերսիֆիկացմանն ուղղված ռազմավարության մի մասն է կազմում: Նոր մայրուղին անցնում է Սեւ ծովի հատակով, իսկ եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին միանում է Բուլղարիայի տարածքում:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը դեռեւս չի ծրագրել մոտ ապագայում մեծացնել բջջային ինտերնետի արագությունը; Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար�րունո Դյութուան` պատասխանելով իր Itel.am այցելուների հարցերին: «128 Մբ/վրկ` սա այն արագությունն է, որն այս պահին մեզ թույլ է տալիս միաժամանակ ապահովել ինտերնետային կապ` առանց լիմիտի, եւ բարձր որակ», - գրում է Բրունո Դյուտուան: Նա նաեւ նշել է, որ ինտերնետի տարիֆները եւ կապի այլ ծառայությունները փոփոխության ենթական չեն:�

Պատասխանելով 4-րդ սերնդի (4G) բջջային կապի տրամադրման հեռանկարների մասին հարցին` Բ. Դյութուան նշել է նաեւ, որ Օրանժը Հայաստան է ներմուծել 3G+ (3.5G) տեխնոլոգիաներ, որոնք այսօր ամենաառաջադեմ եւ լայնորեն կիրառվող են: «Այս փուլում մենք մեր ծրագրերը փոխելու մտադրություն չունենք», - ասել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրենը:

Անցյալ տարվա վերջին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց այն մասին, որ 2010 թվականին պատրաստվում է չորրորդ սերնդի (4G) ցանց թողարկել: Հայաստանը ծրագրում է ՏՏ հետազոտությունների, ինչպես նաեւ Ինտերնետի ներթափանցման ոլորտներում համագործակցել Intel ընկերակցության հետ: Ընկերակցության հետ համագործակցության հնարավորությունները քննարկվել են Intel կրթական ծրագրերի տնօրեն Ռոբերտ Ֆոգելի` այս շաբաթ Երեւան կատարած այցի ընթացքում: Նա կրթության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին տրամադրեց նաեւ Intel World Ahead համալիր ծրագիրը, որը ներդրվում է աշխարհի շատ երկրներում: Մոտակա հինգ տարիներին World Ahead ծրագրի հիմնական խնդիրներն են անլար լայնաշերտ հասանելի Ինտերնետի ապահովում մեկ միլիարդ օգտվողների համար եւ 10 միլիոն դասախոսների ուսուցանում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը, որպեսզի տեխնոլոգիաները հասանելի դառնան եւս մեկ միլիարդ սովորողների համար:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---