Բաքվում եւ Անկարայում հրաժարվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ընդգրկող համերգից

Հայաստանի մշակութային իրադարձությունների տեսությունը մարտի 29-ից ապրիլի 4-ը

Մինչ «Թատրոն-X» թատերական փառատոնը Հայաստանի մարզերում քննարկում էր այն ստեղծագործական ու վարչական խնդիրները, որոնք խոչընդոտում էին ոչ միայն երկրի մարզային թատրոնների զարգացմանը, այլ նույնիսկ գոյությանը, եւ ներկայացնում էր դրանք մարզային իշխանություններին, աշխատելով համագործակցության մասին պայմանավորվածության հասնել, երեւանյան թատրոններում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում “Մուսա լեռի” բեմականացմամբ վերսկսվեցին ցերեկային ներկայացումները: Մեկ օրվա ընթացքում “Մուսա լեռը” դիտեցին շուրջ 900 աշակերտներ:

PanARMENIAN.Net - Իսկ ընթացիկ տարվա միայն մարտ ամսում շուրջ 3 հազար երեւանաբնակ աշակերտներ այցելեցին թատրոն: Սակայն, աշակերտների շրջանում թատրոնի հանդեպ հետաքրքրությանն առաջացմանն աջակցելը առանց թատերական գործիչների տարաբնույթ խնդիրների լուծման, առնվազն, անհեռատես կլիներ:

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի հանրությունը հնարավորություն ունեցավ գնահատելու «2009 ՀՀ նախագահի երիտասարդական պարգեւներ» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների աշխատանքները, որոնք ներկայացված էին Հայաստանի նկարիչների միությունում: Արդեն երրորդ տարին է «Պողոսյան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվում է այս մրցույթը: 2010 թ. նախապես մասնակցում էին 53 անձ, որոնք ներկայացրել էին 250 աշխատանք: Դրանցից մրցութային հանձնաժողովն ընտրել էր 19-ին: Ավարտական փուլում նրանք ներկայացրեցին 63 աշխատանք: Ցուցահանդեսի ընթացքում հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները մայիսի 13-ին կմասնակցեն պարգեւատրման արարողությանը:

Իսկ Երեւանի Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում բացվեց “Հայաստան-Ռուսաստան` երկու մշակույթների երկխոսություն” ցուցահանդեսը, որը կազմված էր նկարիչ Գրիգորի Գեղամյանի 30 աշխատանքներից եւ Էդուրադ Շահիկյանի 10 բրոնզաձույլ քանդակներից: Հայաստանի ազգային արխիվում բացված պաստառների ցուցահանդեսով մեկնարկեցին Մեծ հայրենական պատերազմում հաղթնակի 65-ամյակին նվիրված միջոցառումները: Մեծ հայրենական պատերազմի ժամանակաշարջանի պաստառների ցուցահնդեսում ցուցադրվեց 42 պաստառ, որոնք պահպանվում են Հայաստանի ազգային արխիվի ու Պատմական թանգարանի պահոցներում: Ցուցադրության մեջ ընդգրկված են արժեքավոր պաստառներ, որոնց հեղինակներն են Աշոտ Մամաջանյանը, Շավարշ Հովհաննիսյանը, Սերգեյ Արուտչյանը, Սեդրակ Ռաշմաջյանը: Ցուցադրությունը կգործի մինչեւ մայիսի վերջը:

Իսկ 4 երկրների` Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների “Անտոն Չեխով” ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի երկու տարի անց եւ, ըստ ռեժիսոր Արմեն Ռոնովի, այս կինոժապավենը պետք է ներկայացնի Հայաստանն արտերկրում: “Մենք արդեն 1,5 տարի է, ինչ աշխատում ենք նախագծի վրա, եւ մենք դժվարին ուղու դեռեւս սկզբում ենք: Մենք հաճախ ենք նկարահանում ֆիլմեր զուտ մեր երկրի համար, սակայն այս թեման հետաքրքիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի,Եվրոպայի, ողջ աշխարհի համար”,-ասել է Չեխովի դերակատար, ՀՀ ժողովրդական դերասան Վլադիմիր Մսրյանը: Ֆիլմի օրիգինալ սցենարը պատմում է ռուս դասականի կյանքի մասին, եւ, ըստ Ռոնովի, մշակութային արժեքից բացի, ֆիլմը կարող է նաեւ շահութաբեր դառնալ Հայաստանի համար, քանի որ այդ ուղղությամբ աշխատելու են չորս երկրների պրոդյուսերներ: Եվ եթե 2 տարուց այս համագործակցությունն իր արդյունքը կտա, ապա շվեյցարական Pre-art ընկերության ցանկությունը երաժշտական “Մերձեցում” նախագիծ իրականացնել հարավկովկասյան երկրներում ի սկզբանե անհաջողության էր դատապարտված` Ադրբեջանում եւ Թուրքիայում չհամաձայնվեցինի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ընդգրկող համերգ կազմակերպել: Սակայն այդ նախագծի շրջանակում ապրիլի 2-ին համերգային ծրագիրը կատարվեց «XXI-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Aquatuor, եւ pre-art խմբերի կատարմամբ` բացառությամբ ադրբեջանցի հեղինակների ստեծագործությունների: «Հայաստանում ադրբեջանցի կոմպոզիտորի ստեղծագործության կատարումը վիրավորանք կլիներ հայ ժողովրդի ազգային արժանապատվության համար, քանի որ ողջ Ադրբեջանում չգտնվեց գեթ մեկ ընկերություն, որը կհամաձայնվեր նման մի համերգ կազմակերպել Բաքվում: Եվ Aquatuor, եւ pre-art խմբերի երաժիշտները համաձայնվել են ներկայացնել ծրագիրն առանց այդ ստեղծագործության: Չէ որ մերձեցումն ենթադրում է ոչ թե մեկ, այլ բոլոր կողմերի պատրաստակամությունը»,- նշում է «XXI-ի հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նախագծի ստեղծագործական մասը հաջողվեց` 4 արդի հայ կոմպոզիտորների ստեղծոգործությունները ոչ միայն կկատարվեն եվրոպական համերգներում, այլ նաեւ կձայնագրվեն Շվեյցարիաույմ:

Իսկ ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Սթիվեն Սփիլբերգի “The Pacific” ֆիլմը կարող է բացական արձանգ ունենալ Թուրքիայում եւ արդեն հասցրել է սկանդալի առիթ հանդիսանալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ֆիլմը, որը բարձր գնահատակն է ստացել Բարաք Օբամայի կողմից, նվիրված է երեք ամերիկացի ծովային հետեւակայինների, որոնք մասնակցել են ճապոնացիների դեմ մարտերին Խաղաղ օվկիանոսում Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ֆիլմի առաջին մասում պատմվում է այն մասին, թե ինչպես 1922 թվականին, մտնելով Իզմիր, թուրքերը ավիրեցին քաղաքը, թալանեցին եւ ոչնչացրեցին տեղացի հույներին, որոնցից մի քանիսին հաջողվեց փրկվել: Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո, ֆիլմը կարող է ստանալ թուրք բնակչության բացասական արձագանքը, գրել է թուրքական “Միլիեթը”, սակայն թուրք հանրության իրական արձագանքը հայտնի կդառնա ապրիլի 18-ին, երբ տեղի կունենա ֆիլմի պրեմիերան Թուրքիայում:

Վիրտուոզ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հայտարարել է Եվա Ռիվասին սատարելու իր պատրաստակամության մասին: Սակայն պարզվել է, որ Ջիվան Գասպարյանի գրաֆիկը համադրելի չէ «Եվրատեսիլ-2010» մրցույթի մասնակիցների գրաֆիկի հետ, քանի որ պատվիրակներից որեւէ մեկը մրցույթի ընթացքում իրավունք չունի բացակայելու: Եվ այժմ Ջիվան Գասպարյանը մայիսի 22-ին հանգիստ կարող է ելույթ ունենալ Իտալիայում` սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ Եվա Ռիվասը կներկայացնի Հայաստանը “Եվրատեսիլում”:

Եվ քանի դեռ շոու-բիզնեսի երիտասարդ ներկայացուցիչները ջանում են Հայաստանը ներկայացնել եվրոպական լսարանին մատչելի ձեւով, հայերը, առանց որեւէ հիշեցման նշում են այն մարդկանց հոբելյանները, որոնք իրենց գործունեությամբ եւ գոյությամբ ձեւավորում են հանրության մտածելակերպը եւ ապրում են իրենց ժամանակից երկար: Հայ ժողովրդհ համար նման մարդկանցից է Խորեն Աբրահամյանը, որին դեռ երկար են մեծարելու եւ որից դեռ երկար են սովորելու ոչ միայն դերասանական եւ ռեժիսորի վարպետություն, այլ նաեւ երեւանցի լինել: Հայտնի դերասանի ծննդյան 80-ամյակը ապրիլի 1-ին նշեցին նրա ընտանիքը, գործընկերները, ընկերները եւ նրա տաղանդի երկրպագուները:

Անուշ Պետրոսյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---