Թվային հեռարձակումը պետք է հանգեցնի ոչ թե հեռուստահաղորդումների քանակի ավելացմանն, այլ դրանց բազմազանությանըՀՀ Ազգային ժողովը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի վերաբերյալ Տալլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության և տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ դոկտոր Քեթրին Նայման-Մետկալֆի և Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր դոկտոր Անդրեյ Ռիխտերի վերլուծության մեջ ասվում է, որ Հայաստանում թվայնացման մասին հատուկ օրենք ունենալու կարիք չկա, սակայն ռազմավարությունը պետք է հիմնված լինի համապատասխան օրենսդրական դաշտի վրա: Անցումային դրույթները պետք է այնպես ձևակերպվեն, որ հնարավոր լինի փոփոխություններ մտցնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000թ.-ի օրենքի և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» 2001 թ.-ի օրենքի մեջ` չվտանգելով իրավական որոշակիությունը: 27 մայիսի 2010 PanARMENIAN.Net - Օրենքով պետք է կարգավորվեն հետևյալ խնդիրները` լիցենզավորման գործընթացը և լիցենզիայի տարբեր մասերը, լիցենզավորման խնդիրներով զբաղվող մարմնի կարգավիճակը և դերը (անկախությունը), ծրագրերի ընտրության չափանիշները, որպեսզի բազմազանություն և բազմակարծություն ապահովվի, ենթակառուցվածքային խնդիրները (հասանելիություն և փոխկապակցվածություն), շուկայի վրա էական ազդեցություն ունեցող միջոցառումների հատուկ դերը` գերիշխող դիրքի չարաշահումից խուսափելու համար: «Թվային հեռարձակումը պետք է բերի ոչ թե ծրագրերի թվի աճի, այլ բազմազանության ընդլայնման»,-ասվում է զեկույցում: Թվային հեռարձակումն ուղղված կլինի լայն մատչելիության ապահովմանը, ծածկույթի գոտու օգտագործմանը, տեղեկատվական ցանցերի միավորմանը, տեխնիկական միջոցների համատեղելիությանը: Այնուամենայնիվ, ըստ անկախ փորձագետների, Հայաստանում կա մարզային փոքր հեռուստաընկերությունների սնանկացման վտանգ: Բացի այդ, որոշ հեռուստաընկերություններ կարող են վճարովի դարձնել իրենց ծառայությունները: Թվայնացման նախագծի իրականացման արժեքը համատեղելի է համաշխարհային գների հետ և կազմում է 12 մլրդ դրամ, որոնցից 8 մլրդ-ն կհատկացվի տեխնիկական ապահովմանը, և 4 մլրդ-ն թվային ազդանշանի ընդունման սարքերի սուբսիդավորման համար: Յուրաքանչյուր հեռուստաընկերության թվային հեռարձակումը կարժենա 300-400 հազար դոլար: Այդ միջոցները ընկերությունները կվճարեն պետությանը 10 տարվա ընթացքում: Անցած շաբաթ տեղի ունեցավ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում» ուղղումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկումը, որը նախաձեռնել էր օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: ՈԿԿ-ների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց մտավախությունները օմբուդսմենին, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին: Հնչեցված խնդիրները քննարկվել են մայիսի 26-ին ԱԺ-ում օրենքի քննարկման շրջանակներում: Շատ վեճեր հարուցեց նաև լիցենզիաների տրամադրման կասեցումը, ինչում որոշ հասարակական կազմակերպություններ խոսքի ազատության սահմանափակում տեսան: Այս առնչությամբ, խորհրդարանի այսօրվա նիստում որոշվեց երկարացնել բոլոր մարզային հեռուստաընկերությունների լիցենզիաները մինչև 2015 թվականը, երբ երկիրը վերջնականապես կհրաժարվի անալոգային հեռարձակումից: Երևանյան հեռուստաընկերությունների համար սահմանվեց լիցենզավորման 2 տեսակ` մրցութային հիմքով և հայտերի հիման վրա` կաբելային և մալուխային հեռարձակման դեպքում: Առաջին մրցույթը տեղի կունենա 2010թ. հուլիսի 20-ին, որից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կտևի մինչև 2013թ. հուլիսի 20-ը: Մրցույթի արդյունքում, երևանյան հեռուստաալիքների թիվը 22-ից կնվազի մինչև 18: Լիցենզիաները կսկսեն գործել 2011թ. հունվարի 20-ից, իսկ հաջորդ մրցույթը տեղի կունենա միայն 10 տարի անց: Կթվայնացվի նաև 4 ռադիոկայան: Զուգահեռաբար իրականացվում է նաև հաճախային հատվածի գույքագրումը, որի կարևոր նպատակներից մեկը «թվային դիվիդենդի» հայտանաբերումն է: Նախատեսվում է, որ գույքագրումը կավարտվի մեկ ամսից: 2015թ. թվային հեռարձակման անցնելուն պես հաճախային հատվածի զգալի մասը կարող է այլընտրանքային կիրառություն ստանալ, մասնավորապես, կարող է օգտագործվել WiMax Ինտերնետ-կապը օգտվողին հասցնելու համար: Ներդրումների իրական ծավալը կհստակեցվի միայն անցումային շրջանի ավարտին` 2013 թվականի վերջում: Պետությունը նախատեսում է անտոկոս վարկային միջոցներ ներգրավել միջազգային աղբյուրներից ու դոնոր երկրներից: Գայանե Միրզոյան Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |