Հայաստանի կապի ոլորտում կայուն աճ է նկատվում

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական իրադարձությունների ամփոփում

2010 թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի կապի բնագավառում ծառայություններից ստացած շահույթը կազմել է մոտավորապես 95,4 մլրդ դրամ: Այդպիսով, 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ շահույթն աճել է 3,2 տոկոսով: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010-ի հունվար-հուլիս ասմիներին Հայաստանում արտադրվել է 923 համակարգիչ: Համակարգչային տեխնիկայի արտադրության աճը 2009-ի նույն շրջանի համեմատ կազմել է 17 տոկոս, ընդ որում` միայն 2010թ. հուլիսին արտադրվել է 198 համակարգիչ:

PanARMENIAN.Net - Դրա հետ մեկտեղ, վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2010թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալի 47.05 %-ն իրականացվել է հեռահաղորդակցության, իսկ 7.78%-ը`օդային տրանսպորտի գործունեության ոլորտներում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 327.5 մլն. դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4.9%-ով:

ՀՀ տարածքային կառավարման մարմիններում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգի կիրառումը հասանելի դարձնելու և մարզպետարանները տեխնիկական միջոցներով զինելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը (ՏԿՆ) հատկացվել է 26,566 մլն դրամ։

«ԱրմենՏել» ընկերության զուտ օպերացիոնալ հասույթը 2010-ի երկրորդ եռամսյակում նվազել է 6.5 տոկոսով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 17 մլրդ դրամ: Ինչպես հաղորդել էPanARMENIAN.Net ին «ԱրմենՏելի» մամլո ծառայությունը, մեջբերելով «Վիմպելկոմ» ընկերության հաշվետվությունը 2010-ի երկու եռամսյակի համար, բջջային կապի ծառայության հասույթը կազմել է 6.7 մլրդ դրամ, իսկ ֆիքսված կապի ոլորտի հասույթը` 10.3 մլրդ դրամ: Ընկերության լայնաշերտ ինտերնետից օտգվողների քանակը մեծացել է 158.9 տոկոսով` կազմելով 49.7 հազար բաժանորդ: Դրա հետ մեկտեղ «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը նշված ժամանակահատվածում աճել է 16.7 տոկոսով` համեմատած 2009թ. երկրորդ եռամսյակի հետ` կազմելով 567 հազար: Ընդ որում, 2009 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 13.3 տոկոսով աճել է ամսական մեկ բաժանորդի կողմից օգտագործվող րոպեների քանակը (270.1 րոպե):

Ավարտվել է Երևան-Մասիս-Արարատ հատվածում 50,5 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային ճանապարհի անցկացումը: Ճանապարհը թույլ է տալիս վայրկյանում 10 ԳԲիտ ինֆորմացիա փոխանցել: Սա առաջին հատվածն է, որն իրագործվել է ՀԿԵՈՒ և GNC-Alfa-ի համագործակցության շրջանակներում, այն ներառում է Մասիս, Արարատ, Արտաշատ և Վեդի քաղաքները: Նախագծի համաձայն, կիրականացվի նաև ցանցի կառուցումը Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, ինչպես նաև Էջմիածնի ու Արմավիրի ուղղությամբ:

Ինչպես ճանապարհի այդ հատվածի բացման ժամանակ լրագրողներին է հաղորդել GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, GNC-Alfa ներդրումների ծավալը կազմել է մոտ $2 մլն: ՀԿԵՈՒ-ն իր կողմից տրամադրել է ենթակառույցն ու ապահովել աշխատանքների իրականացումը: Ընդհանուր առմամբ, մինչև այս տարվա ավարտը ծրագրվում է 270 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային ճանապարհ անցկացնել, ու ևս 200-250 կմ ենթադրվում է անցկացնել 2011 թվականին: Աշխատանքներն իրականացվում են 2010 թվականի մարտին ՀԿԵՈՒ ՓԲԸ և GNC-Alfa-ի միջև համագործակցության մասին կնքված համաձայնագրի շրջանակներում: Ինչպես նշել է ՀԿԵՈՒ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, բարձր անցանելիության ճանապարհը մեծ նշանակություն ունի նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության համար, քանի որ թույլ կտա այդ ուղղությամբ տոմսերի էլեկտրոնային ձևակերպման համակարգ ներդնել ապագայում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանդիպել է «Oրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի և «Ֆրանս Տելեկոմ – Օրանժ» խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հարցերով ղեկավար Մարկ Ֆոսիեիհետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հետ կապված հարցեր, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի զարգացման հեռանկարները: Նախարար Երիցյանը և Ֆոսիեն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններին:

Այդ միջոցին օգոստոսի 31-ին Orange-ը հայտարարեց Գիտելիքների օրվան նվիրված նոր ակցիայի մասին` «Հեռախոսազանգեր և հեռախոսներ ընդամենը 1 դրամով»: Մինչև հոկտեմբերի 31-ը Orange-ի հաճախորդները կարող են ձեռք բերել հատուկ Orange-ի համար արտադրված և բրենդավորված Nokia, Samsung և Alcatel նոր հեռախոսներ ընդամենը 1 դրամով` պարզապես որևէ Orange խանութում լիցքավորելով հաշիվը 8000 կամ 12000 դրամով: Լիցքավորված ողջ գումարը բաժանորդները կարող են օգտագործել Orange-ի ցանկացած ծառայությունից օգտվելու համար մինչև 2011թ. մարտի 1-ը: Բացի դրանից, «Խոսենք» և «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են մինչև հոկտեմբերի 31-ը զանգեր կատարել դեպի շարժական կամ ֆիքսված հեռախոսակապի բոլոր տեղական ցանցեր ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով:

«ԱրմենՏել» ընկերությունն իր հերթին հայտարարում է USB մոդեմների տրամադրման մասին 0 դրամ սակագնով ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր այն բաժանորդների համար, ովքեր կկնքեն շարժական ինտերնետի «Գիշերային» և «Անսահմանափակ» սակագնային փաթեթների օգտագործման համապատասխան պայմանագիր:

ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորն այս շաբաթ դարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ: Կազմակերպության մեջ մտել են նաև Publicus Hepta (HP ներկայացուցիչ), Essential Solutions, AcTrade-Soft, Sabio Strategc Solutions, Intracall ընկերությունները:

Այդպիսով, ոլորտի 240 ընկերություններից 47-ը ԻՏՁՄ անդամ են հանդիսանում: Նման որոշում է կայացվել ԻՏՁՄ վարչության նիստի ընթացքում: Միության վարչության նիստում որոշվել է նաև դիտարկել ԼՂՀ ՏՀՏ զարգացումը որպես պիլոտային փուլ` հաջողակ փորձը Հայաստանի այլ մարզերում կիրառելու նպատակով: Մասնավորապես, ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատարիության հարցերին նվիրված համաժողով: Միջոցառումը տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակում: ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտում «DigiTec Expo 2010» ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել 30 ընկերություններ:

Ներկա դրությամբ ցուցահանդեսի 72 տոկոս տարածքն արդեն զբաղեցված է: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին UITE-ի մամլո ծառայությունը, ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VivaCell-MTS ընկերությունը, իսկ D-Link ընկերությունը DigiTec-ի գլխավոր հովանավորն է: Վեցերորդ «DigiTec Expo 2010»-ը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Երևանում: Սպասվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 60 ընկերություններ, մասնակիցների թիվը կհասնի 15 հազարի:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---