Ի՞նչն է առաջնահերթ այսօրվա ՆԱՏՕ-ի համար` Աֆղանստանը, թե Իրանը

Եթե աֆղանական խնդիրն արդեն դարձել է տնային առաջադրանքի նման մի բան, որն անհնար է լուծել, ապա ՆԱՏՕ-ի նոր գլխացավի` Իրանի հետ, ամեն ինչ ավելի բարդ է

ՆԱՏՕ-ի ահա թե որ գագաթնաժողովում կքննարկվի Աֆղանստանի հարցը, այսինքն, թե ինչ անել նրա հետ տեսանելի ապագայում: Հասկանալի է, որ ոչ մի գագաթնաժողով այդ հարցը չի լուծի` ամեն չափազանց բարդ է ու խճճված: Աֆղանստանը սև անցք է երկրների համար, որոնք փորձում են այն կամ նվաճել կամ հավաքել ձեռքերի մեջ:

PanARMENIAN.Net - Եվ ինչո՞ւ ոչ ոք չի հիշում անգլիացիներին, որոնք անցյալ դարի սկզբին երկար ու քայքայիչ պատերազմից հետո հայտարարեցին, որ Աֆղանստանին հաղթելն անհնար է: Հետո եկավ ԽՍՀՄ-ը, որը պատրաստ էր վճարել ցանկացած գին աֆղանացիներին հաղթելու համար: Չստացվեց: 1979-ից երկիրը քաոսի մեջ է, և այստեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, այսինքն ԱՄՆ-ն, և քաոսն անկառավարելի է դառնում` չնայած նախագահ Կարզային, որը թվում է` պաշտպանում է ԱՄՆ-ին, թվում է` դեմ է:Այնպես որ, գագաթնաժողովին հարկ կլինի ինչ-որ կերպ լուծել աֆղանական խնդիրը, իսկ կոպիտ ասած, կամ արգելք դնել թմրադեղերի վրա, կամ վերահսկել դրանք:

Բայց եթե աֆղանական խնդիրն արդեն դարձել է տնային առաջադրանքի նման մի բան, որն անհնար է լուծել, ապա ՆԱՏՕ-ի նոր գլխացավի` Իրանի հետ, ամեն ինչ ավելի բարդ է: Իրանն ավելի կանխատեսելի է և ուժեղ, քան Աֆղանստանը, և այաթոլլայի ռեժիմը, դուր գա դա աշխարհում ինչ-որ մեկին, թե ոչ, բավական կայուն է: Իրանը միջուկային ռումբ ամեն դեպքում կունենա, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի, իսկ ռազմական արդյունաբերության զարգացումը կարող է ՆԱՏՕ-ին կանգնեցնել այն փաստի առաջ, որ Իրանը լավ զինված է և կարող է ադեկվատ պատասխան տալ հարձակման դեպքում: Հենց այդ պատճառով Լիսաբոնում ճնշում են կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի նա իր տարածքում տեղակայի ՀՀՊ համակարգը` որպես վահան Իսրայելի համար, եթե իրերը կոչել իրենց անուններով: Իրանի հրթիռներն ԱՄՆ-ին չեն հասնի, իսկ Իսրայելին` կհասնեն: Ահա և դաշինքի ողջ հաշվարկը: Սակայն համաձայնության ճանապարհին կանգնած է Թուրքիան: Թուրքական ԶԼՄ-ները նոյեմբերի 6-ին հաղորդել են, որ Անկարան կհամաձայնվի իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերը, եթե ընդունվեն նրան պայմանները: Առաջին հերթին, թուրքական իշխանությունները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգի ստեղծման օգտին: Երկրորդ, այն պետք է ուղորդվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրների անվտանգության ապահովմանը, և երրորդ, չպետք է Թուրքիան վերածվի ծայրամասային երկրի, ինչպես դա եղել է «սառը պատերազմի» տարիներին: Թուրքիան իր ամպլուայի մեջ է` սպառնալիքներ, շանտաժ, անհնարը ստանալու պահանջներ, բայց արդյունքում ստանում է այն, ինչ ցանկանում էր սկզբում: Ամենայն հավանականությամբ, դաշինքը կհանգի ինչ-որ համաձայնության, որն ինչպես ԵԱՀԿ դեպքում, կմնա որպես թղթի կտոր: Իրանը կավելացնի իր ռազմական հզորությունը, որպեսզի գարնանը, երբ ՆԱՏՕ-ն, պլանավորելով ռազմական արշավախումբը, օդանավակայն կառուցի Քութայիսիում, Իրանը կազմ ու պատրաստ լինի: Եվ Իրանին դա անշուշտ կհաջողվի: Իսկ մենք, այսինքն Հայաստանը, ռազմական բազա կունենանք Արարատի վրա, որը կսպառնա Հայաստանին և հայ ժողովրդին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---