Հայկական ընկերություններն անցում են կատարում էներգաարդյունավետ արտադրությանը

Միաժամանակ, Հայաստանում էներգախնայողության զարգացման արգելքներն են. տեղեկացվածության և անհրաժեշտ փորձի բացակայությունը

Հայաստանն էներգախնայողության մեծ պոտենցիալ ունի: Հայկական 100 ընկերություններում անցկացված հարցումի համաձայն, նրանցից 75 տոկոսն իրագործում է էներգախնայողության միջոցառումներ: Միաժամանակ, Հայաստանում էներգախնայողության զարգացման արգելքներն են. տեղեկացվածության անբավարար լինելը, անհրաժեշտ փորձի բացակայությունը, արտաքին ֆինանսավորման պակասը, արդյունավետ իրավական գործիքների բացակայությունը: Օրինակ, խտացված օդի արտադրության մեջ էներգախնայողությունը թերագնահատվել է 22.8 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության մեջ` 12.3 տոկոսով, ջրի` 14.8 տոկոսով, ջեռուցման` 14.7 տոկոսով: Միաժամանակ, հայ ձեռնարկատերերի միայն 48 տոկոսն է համարում, որ էներգախնայղության մեծացումը բիզնեսի առաջնահերթ խնդիրն է: Էներգիայի ծախսերը կարելի է կրճատել 15 տոկոսով, ինչը մեծ ձեռնարկությունների համար հսկայական խնայողություն է: Բացի դրանից, Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանում տարեկան հնարավոր է խնայել ավելի քան 400 մլն դոլար:

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներկայացրել է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամը» (ArmSEFF), որն աջակցելու է Հայաստանում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը: Ինչպես հայտնել է լրագրողներին ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, նախագծի շրջանակներում էներգախնայողության ոլորտի ֆինանսավորումը կկազմի 20 մլն դոլար, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտինը` 5 մլն դոլար: «Վարկային միջոցները տեղաբաշխվելու են Հայաստանի առևտրային բանկերի միջոցով: Առաջին բանկը, որի հետ մենք համաձայնագիր ենք ստորագրել վարկ տրամադրելու մասին, «Անելիք» բանկն է: Էներգախնայողության ոլորտի ֆինանսավորման համար բանկին հատկացվել է 3 մլն դոլար»,- ասել է նա:

Վալերիու Ռազլոգը համոզմունք է հայտնել, որ ձեռնարկատերերը հասկանում են Հայաստանում էներգախնայողության կարևորությունը, քանի որ այդ երկրում էներգապաշարներ չկան, իսկ վառելիքի գները համաշխարհային շուկայում աճում են:

2010-ի նոյեմբերի 15-16-ը Կովկասի Տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնը (Կովկասի ՏԷԿ) Թբիլիսիում կազմակերպում է առաջին տարածաշրջանային սեմինարը «Փոքր և միջին արտադրության արդյունավետության և մրցունակության բարելավմանն աջակցելը Հարավային Կովկասի երկրներում առավել մաքուր արտադրության մեթոդաբանություն և գաղափարներ ներմուծելու ճանապարհով» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրագործվում է Նիդերլանդների բնակարանաշինության, տարածքային պլանավորման և շրջակա միջավայրի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Թբիլիսիի սեմինարի նպատակը արդյունաբերական հատվածի կայուն զարգացմանն աջակցելն է և շրջապատող միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 15 փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ կթարմացնեն իրենց հմտություններն ու գիտելիքները, ինչպես նաև իրենց փորձը կկիսեն առավել մաքուր արտադրության և էներգաարդյունավետության գործնական հարցերի շուրջ:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---