Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդինՀայկական խաչքարեր կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ ապրում են հայեր, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանում Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում: 25 նոյեմբերի 2010 PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին կոմիտեն, քննարկելով Հայաստանի մշակույթի նախարարության հայտը, որոշում է ընդունել հայկական խաչքարի արվեստը, խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկի մեջ: Նշենք, որ այս փաստն առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը, որի ձեռքերով Ջուղայում ոչնչացվել են 1000 հայկական խաչքարեր: Ելույթ ունենալով Բաքվում մամլո ասուլիսում`Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Քենիայում «կանխարգելվել են հայերի փորձերն ընդգրկել Ադրբեջանի ալբանական խաչերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ` որպես հայկական խաչքարեր»: «Կարծիքների լուրջ փոխանակության արդյունքում համապատասխան նմուշներն ընդգրկվել են ցուցակ այլ անունով` որպես միայն Հայաստանում գտնվող և հայկական արվեստին պատկանող արվեստի նմուշներ: Ալբանական խաչքարերը ցուցակում ընդգրկելու հնարավորությունը լիովին բացառվել է»,- ասել է Գարաևը: Հայ հասարակությունն առաջին անգամ չէ, որ բախվում է Ադրբեջանի կողմից փաստերը խեղաթյուրելու հետ: Այլ երկրների մշակութային հուշարձանները յուրացնելը, հայկական խաչքարերն «ալբանականի» վերածելն ադրբեջանցի պաշտոնյաների համար սովորական երևույթ է դարձել: Մենք մեր հերթին խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի քաղաքացիներին այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայք` http://www.unesco.org/culture/ich/index.php?lg=en&pg=00011&RL=00434 և ծանոթանալ կոմիտեի որոշման և նրա հետ, թե ինչպես են ներկայացվել հայկական խաչքարերն այդ որոշման մեջ: Պետք է նշել, որ հայկական խաչքարեր կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ բնակվում են հայեր, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանում, որտեղ ադրբեջանական իշխանություններին ահա արդեն մի քանի տասնամյակ չի հաջողվում ջնջել հայկական հետքը: Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |