Հայաստանում առկա է իշխանության վերարտադրողականության խնդի՞ր

ՀՀԿ ներկայացուցիչները հավաստիացնում են, որ բոլոր հեռացումները հիմնավորված են

ՀՀ նախագահի մամլո քարտուղարի կանխագուշակությունն այն մասին, որ «կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ, որոնց մասին կհաղորդվի պատշաճ կարգով», չստիպեց երկար սպասել: Հեռացումները հետևեցին մեկը մյուսին: Սկզբից երկրի վարչապետը բացատրեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հեռացման պատճառը: Ինչպես ասաց Տիգրան Սարգսյանը, «մենք պետք է մեծ կարևորություն տանք բոլոր գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանմանը և պաշտոնատար անձանց պահվածքին։ Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել նրան իր պահվածքի համար։ Ցավոք, նախարարը այս հանձնարարականը չի կատարել, և կարծում եմ, դա անթույլատրելի է»:

PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց արդարադատության նոր նախարար, ինչպես նաև որոշվեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ճակատագիրը, որի պաշտոնում նշանակվեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Կադրային փոփոխությունները նպատակ ունեն համախմբել մեր հնարավորությունները, նվաճումներն ու փորձը՝ լուծելու համար մեր առջև ծառացած խնդիրները, որպեսզի հետճգնաժամային շրջանում մենք նոր թափով շարունակենք բարեփոխումները: Ըստ ՀՀ վարչապետի, այդ փոփոխությունները կծառայեն վերոնշյալ նպատակներին և կբարձրացնեն կառավարման մակարդակը:

Բայց իրականում դա այդպե՞ ս է, և կա՞ արդյոք Հայաստանում իշխանության վերարտադրողականության խնդիր: Այսպիսի հարց է տալիս ընդդիմությունը, որը կառավարությունում վերջին վերադասավորումները կապում է գալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին նախապատրաստվելու հետ: Իսկ ՀՀԿ ներկայացուցիչները հավաստիացնում են, որ բոլոր հեռացումները հիմնավորված են

Հայաստանում իրավիճակն ինչ-որ բանով հիշեցնում է Վրաստանում զանգվածային հեռացումները, երբ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշեց փոխել կառավարության վարչակազմը և բարելավել երկրում քաղաքական-տնտեսական իրավիճակը` դրանով հանդերձ ամրապնդելով իր դիրքերը զբաղեցրած պաշտոնում: Պետք է նշել է, որ Սահակաշվիլիին հաջողվեց հասնել որոշակի հաջողությունների. Վրաստանը Հայաստանից առաջ է երկրում բիզնես բացելու հասանելիությամբ, տնտեսության առաջնահերթ ոլորտներն ազատված են հարկերի վճարումից, մասնավորապես, ՏՏ ոլորտը, որը զարգանում է արագ տեմպերով: Շատ փորձագետների կարծիքով, տարածաշրջանի առումով արտասահմանյան ձեռնարկատերերը նախապատվությունը տալիս են Վրաստանում բիզնեսին, այլ ոչ թե Հայաստանում: Հնարավոր է` մեր իշխանությունները պետք է շտապեն, որպեսզի հասնեն:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---