Մարտի 7-ից Հայաստանում կարելի է նոր բիզնես գրանցել ընդամենը 3 օրում

Grant Thornton International-ի համաձայն, հայ ձեռնարկատերերի լավատեսության մակարդակը 2011-ին կազմել է +48 տոկոս անցյալ տարվա +32 տոկոսի փոխարեն

Համաշխարհային բանկի «Ներդրումներ առանց սահմանների 2010» վարկանիշի համաձայն, որն անցկացվել է աշխարհի 87 երկրների ցուցանիշների հիման վրա, Հայաստանում բիզնես սկսելու համար կպահանջվի 18 օր, այն ժամանակ, երբ հարևան Վրաստանն այդ վարկանիշի առաջատարն է՝ 4 օր, որի շնորհիվ շատ արտասահմանյան ներդրողներ նախապատվությունը տալիս են հենց այդ երկրին: Անհրաժեշտ է նշել, որ ՀԲ նշված հետազոտության համաձայն, Վրաստանը բացարձակ բաց է արտասահմանյան կապիտալի համար և արտասահմանյան ընկերությունների վերաբերյալ ոչ մի սահմանափակում չունի:

PanARMENIAN.Net - Իրականում կարելի՞ է արդյոք Հայաստանում բիզնես գրանցել 18 օրում:

Գրանցման համար, օրինակ, Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման համար Հայաստանում պետտուրքը կազմում է 12 000 դրամ (շուրջ 40 դոլար), որի համար պահանջվում է 5 օր: Կազմակերպությունը գրանցելուց առաջ անհրաժեշտ է. ներկայացնել ընկերության իրավաբանական հասցեն, նշանակել նրա ղեկավարին: Անհրաժեշտ է աև բանկային հաշիվ բացել, որ համար անհրաժեշտ է վճարել 5000-8000 դրամ (շուրջ 30 դոլար), գրանցել ըներությանը անվանումը, որն արժի 5000 դրամ (15 դոլար):

Դրանից հետո պահանջվում է ընկերության գրանցում Մաքսային ծառայությունում (1 օր), Սոցապահովության ծառայությունում (1 օր), Վիճակագրական ծառայությունում (1 օր) առանց վճարումներ կատարելու:

Կնիք ստանալու համար, որը պարտադիր չէ, պետք է դիմել համապատասխան ընկերություն: Այս պետք է վճարել 13 000 դրամ (շուրջ 40 դոլար), և այն խլելու է 1 օր:

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում Պետռեգիստրը պետք է գրանցի կազմակերպությունը կամ մերժի գրանցումը: Եթե ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն, կամ եթե դրանք օրինական չեն կամ չեն վերաբերում բուն նյութին, Պետռեգիստրը պետք է դրա մասին գրավոր տեղեկացնի 7 օրվա ընթացքում:

Եթե գումարել այս բոլոր օրերը, ապա դա ոչ մի կերպ չի համապատասխանելու ՀԲ վարկանիշի արդյունքներին: Անցյալ տարի 117 երկրների կառավարություններ 216 բարեփոխում իրականացրեցին ձեռնարկատիրական գործունեության կարգավորման ոլորտում` ուղղված բիզնեսի ստեղծման և վարման համար պայմանների բարելավմանը, թափանցիկության բարձրացմանը, սեփականության իրավունքի ամրապնդմանն ու կոմերցիոն վեճերի ու սնանկության կարգավորման ընթացակարգերի արդյունավետությանը: «Բիզնեսի վարում – 2011. ձեռնարկատերերի համար պայմանների բարելավում» հետազոտության մեջ, որն IFC հետ համատեղ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցների շարքում ութերորդն է: Զեկույցում ներկայացվում է 183 երկրների վարկանիշն ըստ ազգային ընկերությունների համար ձեռնարկատիրական գործունեության նորմատիվ-իրավական կարգավորման առանցքային կողմերի:

Հայաստանի վարկանիշն այդ ցուցակում այս տարի վատթարացել է 4 կետով` 48-րդ տեղ: Ընդ որում, երկրի գնահատվող ցուցանիշներից ամենավատը «հարկերի վճարումն է»` 159-րդ տեղ, իսկ լավագույնը` «սեփականության գրանցումը»` 5-րդ տեղ: Բացի դրանից, աշխարհի երկրներում տնտեսական ազատությունների ամենամյա հերթական վարկանիշի համաձայն, որը հրապարակվել է ամերիկյան հետազոտական Heritage կենտրոնի և Wall Street Journal գործարար թերթի կողմից, Հայաստանը 2010-ին այդ վարկանիշում զբաղեցրել է 36-րդ տեղը 179 երկրների շարքում: Միաժամանակ, այդ վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 29-րդ տեղը, Ռուսաստանը՝ 143:

Հայաստանի անկանխատեսելի հարկային դաշտը վանում է արտասահմանցի ներդրողներին:

Հայաստանի կառավարությունը, փորձելով բարելավել երկրի վարկանիշը «Doing Business»-ում և երկիրը դարձնել ավելի գրավիչ ներդրողների համար, վերջերս ներմուծել է իրավաբանական անձնանց և մասնավոր ձեռնարկատերերի գրանցման համակարգ «մեկ պատուհանի» սկզբունքով, որի արդյունքում գրանցման գործընթացն իրականացվելու է 3օրվա ընթացքում: Նոր գործընթացը ուժի մեջ է մտնելու մարտի 7-ից:

Հայաստանը ներդրողների համար համարվում է Անդրկովկասի ոչ գրավիչ կամ պակաս գրավիչ երկիր, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է BSC բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ներդրողների համար գրավիչ է իր ներքին պաշարների հաշվին, իսկ Վրաստանը` զբոսաշրջության և տնտեսական ազատությունների: «Վրաստանում հարկային օրենսդրությունը ճիշտ է աշխատում, Հայաստանում, իհարկե, օերնսդրությունը վատը չէ, բայց այն չի կիրառվում: Մեր հարկային դաշտն անկանխատեսելի է, օրինակ, զարգացած երկրներում հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին հայտնում են դրանց ներմուծումից մի քանի տարի առաջ, իսկ Հայաստանում դա կարող է կատարվել մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա:

Փորձագետը կարծում է, որ ՀՀ կառավարությունը պետք է յուրաքանչյուր ձեռնարկությանը զարգացման շանս տրամադրի: Պետությունը պետք է խթանի բիզնեսը ոչ թե ֆինանսական միջոցներ տրամադրելով, այլ հավասար մրցակցային դաշտ ստեղծելով:

Փոքր և միջին բիզնեսի ոլորտում առկա խնդիրների հիմնական աղբյուրն այն է, որ երկրի կառավարության բոլոր միջոցառումները, որոնք պետք է խթանեն զարգացած ոլորտները, կետային բնույթ են կրում, այլ ոչ թե համակարգային: «Հայաստանի կառավարությունը պետք է շանս տա յուրաքանչյուր ձեռնարկատերի, և այդ շանսը պետք է լինի արդար մրցակցային միջավայրի ստեղծումը: Պետությունը պետք է խթանի բիզնեսը ոչ թե ֆինանսական միջոցներ տրամադրելով, հանդես գալով որպես երաշխավոր ընտրված ընկերություններին վարկեր տրամադրելու համար, ինչպես դա տեղի է ունեցել ճգնաժամի շրջանում, այլ հավասար մրցակցային դաշտ ստեղծելով: Իսկ Հայաստանն այնպիսի բարձր պոտենցիալ ունի, որ նույնիսկ ներկա շրջափակման պայմաններում, երբ սահմանափակված են երկիր ապրանքների ներկրման ուղիները, չափազանց թանկ տրանսպորտ և այլն, մենք ամեն դեպքում շարունակում ենք զբաղվել բիզնեսով: Բայց այդ ամենն արտաքին խնդիրներն են, բայց կա նաև ներքին անարդար մրցակցային դաշտ»,- կարծում է փորձագետը:

Հայաստանում բիզնես վարելու ևս մեկ ակնհայտ խնդիր է տարածքների անհավասարաչափ զարգացումը: Երևանում և Հայաստանի մարզերում բիզնեսի միջև անդունդ է ընկած՝ սկսած ֆինանսական ռեսուրսների ծավալներից մինչև մտածելակերպ:

Բացի դրանից, կարևորագույն խնդիր է նաև գիտելիքների պակասը բիզնեսի կառավարման ոլորտում, իսկ որոշ դեպքերում այդ գիտելիքների իսպառ բացակայությունը, ինչը հանգեցնում է բիզնես վարելու սխալ պատկերացման և անավարտ բիզնես պլանների ստեղծման:

Երկրում նաև մեծ խնդիր է աշխատուժի ցածր մրցունակությունը և ցածր աշխատավարձը:

Հայաստանում բիզես վարելուն խոչընդոտում է ևս մեկ խնդիր՝ մատակարարման անարդյունավետ կազմակերպումը, փոխվստահության անբավարար մակարդակը, գործընկերներին ոչ ժամանակին վճարելը, անորակ հումքի առաքումը, արտադրվող ապրանքի համար պատասխանատվության բացակայությունը հանգեցնում են համագործակցության արդյունավետության կրճատմանը: Բացի դրանից, հայկական ձեռնարկությունների արտադրողականությունը բավական ցածր մակարդակում է, և նրանցից շատերը հնարավորություն և ռեսուրսներ չունեն արտահանման ենթակա ապրանքների արտադրության համար:

Այս ամենի հետ միասին Grant Thornton International-ի համաձայն, հայ ձեռնարկատերերի լավատեսության մակարդակը 2011-ին կազմել է +48 տոկոս անցյալ տարվա +32 տոկոսի փոխարեն:

Վիկտորիա Արարատյան, Հրիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---