Մարտի 7-ից Հայաստանում կարելի է նոր բիզնես գրանցել ընդամենը 3 օրումGrant Thornton International-ի համաձայն, հայ ձեռնարկատերերի լավատեսության մակարդակը 2011-ին կազմել է +48 տոկոս անցյալ տարվա +32 տոկոսի փոխարեն Համաշխարհային բանկի «Ներդրումներ առանց սահմանների 2010» վարկանիշի համաձայն, որն անցկացվել է աշխարհի 87 երկրների ցուցանիշների հիման վրա, Հայաստանում բիզնես սկսելու համար կպահանջվի 18 օր, այն ժամանակ, երբ հարևան Վրաստանն այդ վարկանիշի առաջատարն է՝ 4 օր, որի շնորհիվ շատ արտասահմանյան ներդրողներ նախապատվությունը տալիս են հենց այդ երկրին: Անհրաժեշտ է նշել, որ ՀԲ նշված հետազոտության համաձայն, Վրաստանը բացարձակ բաց է արտասահմանյան կապիտալի համար և արտասահմանյան ընկերությունների վերաբերյալ ոչ մի սահմանափակում չունի: 2 մարտի 2011 PanARMENIAN.Net - Իրականում կարելի՞ է արդյոք Հայաստանում բիզնես գրանցել 18 օրում: Գրանցման համար, օրինակ, Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման համար Հայաստանում պետտուրքը կազմում է 12 000 դրամ (շուրջ 40 դոլար), որի համար պահանջվում է 5 օր: Կազմակերպությունը գրանցելուց առաջ անհրաժեշտ է. ներկայացնել ընկերության իրավաբանական հասցեն, նշանակել նրա ղեկավարին: Անհրաժեշտ է աև բանկային հաշիվ բացել, որ համար անհրաժեշտ է վճարել 5000-8000 դրամ (շուրջ 30 դոլար), գրանցել ըներությանը անվանումը, որն արժի 5000 դրամ (15 դոլար): Դրանից հետո պահանջվում է ընկերության գրանցում Մաքսային ծառայությունում (1 օր), Սոցապահովության ծառայությունում (1 օր), Վիճակագրական ծառայությունում (1 օր) առանց վճարումներ կատարելու: Կնիք ստանալու համար, որը պարտադիր չէ, պետք է դիմել համապատասխան ընկերություն: Այս պետք է վճարել 13 000 դրամ (շուրջ 40 դոլար), և այն խլելու է 1 օր: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում Պետռեգիստրը պետք է գրանցի կազմակերպությունը կամ մերժի գրանցումը: Եթե ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն, կամ եթե դրանք օրինական չեն կամ չեն վերաբերում բուն նյութին, Պետռեգիստրը պետք է դրա մասին գրավոր տեղեկացնի 7 օրվա ընթացքում: Եթե գումարել այս բոլոր օրերը, ապա դա ոչ մի կերպ չի համապատասխանելու ՀԲ վարկանիշի արդյունքներին: Անցյալ տարի 117 երկրների կառավարություններ 216 բարեփոխում իրականացրեցին ձեռնարկատիրական գործունեության կարգավորման ոլորտում` ուղղված բիզնեսի ստեղծման և վարման համար պայմանների բարելավմանը, թափանցիկության բարձրացմանը, սեփականության իրավունքի ամրապնդմանն ու կոմերցիոն վեճերի ու սնանկության կարգավորման ընթացակարգերի արդյունավետությանը: «Բիզնեսի վարում – 2011. ձեռնարկատերերի համար պայմանների բարելավում» հետազոտության մեջ, որն IFC հետ համատեղ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցների շարքում ութերորդն է: Զեկույցում ներկայացվում է 183 երկրների վարկանիշն ըստ ազգային ընկերությունների համար ձեռնարկատիրական գործունեության նորմատիվ-իրավական կարգավորման առանցքային կողմերի: Հայաստանի վարկանիշն այդ ցուցակում այս տարի վատթարացել է 4 կետով` 48-րդ տեղ: Ընդ որում, երկրի գնահատվող ցուցանիշներից ամենավատը «հարկերի վճարումն է»` 159-րդ տեղ, իսկ լավագույնը` «սեփականության գրանցումը»` 5-րդ տեղ: Բացի դրանից, աշխարհի երկրներում տնտեսական ազատությունների ամենամյա հերթական վարկանիշի համաձայն, որը հրապարակվել է ամերիկյան հետազոտական Heritage կենտրոնի և Wall Street Journal գործարար թերթի կողմից, Հայաստանը 2010-ին այդ վարկանիշում զբաղեցրել է 36-րդ տեղը 179 երկրների շարքում: Միաժամանակ, այդ վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 29-րդ տեղը, Ռուսաստանը՝ 143: Հայաստանի անկանխատեսելի հարկային դաշտը վանում է արտասահմանցի ներդրողներին: Հայաստանի կառավարությունը, փորձելով բարելավել երկրի վարկանիշը «Doing Business»-ում և երկիրը դարձնել ավելի գրավիչ ներդրողների համար, վերջերս ներմուծել է իրավաբանական անձնանց և մասնավոր ձեռնարկատերերի գրանցման համակարգ «մեկ պատուհանի» սկզբունքով, որի արդյունքում գրանցման գործընթացն իրականացվելու է 3օրվա ընթացքում: Նոր գործընթացը ուժի մեջ է մտնելու մարտի 7-ից: Հայաստանը ներդրողների համար համարվում է Անդրկովկասի ոչ գրավիչ կամ պակաս գրավիչ երկիր, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է BSC բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ներդրողների համար գրավիչ է իր ներքին պաշարների հաշվին, իսկ Վրաստանը` զբոսաշրջության և տնտեսական ազատությունների: «Վրաստանում հարկային օրենսդրությունը ճիշտ է աշխատում, Հայաստանում, իհարկե, օերնսդրությունը վատը չէ, բայց այն չի կիրառվում: Մեր հարկային դաշտն անկանխատեսելի է, օրինակ, զարգացած երկրներում հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին հայտնում են դրանց ներմուծումից մի քանի տարի առաջ, իսկ Հայաստանում դա կարող է կատարվել մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա: Փորձագետը կարծում է, որ ՀՀ կառավարությունը պետք է յուրաքանչյուր ձեռնարկությանը զարգացման շանս տրամադրի: Պետությունը պետք է խթանի բիզնեսը ոչ թե ֆինանսական միջոցներ տրամադրելով, այլ հավասար մրցակցային դաշտ ստեղծելով: Փոքր և միջին բիզնեսի ոլորտում առկա խնդիրների հիմնական աղբյուրն այն է, որ երկրի կառավարության բոլոր միջոցառումները, որոնք պետք է խթանեն զարգացած ոլորտները, կետային բնույթ են կրում, այլ ոչ թե համակարգային: «Հայաստանի կառավարությունը պետք է շանս տա յուրաքանչյուր ձեռնարկատերի, և այդ շանսը պետք է լինի արդար մրցակցային միջավայրի ստեղծումը: Պետությունը պետք է խթանի բիզնեսը ոչ թե ֆինանսական միջոցներ տրամադրելով, հանդես գալով որպես երաշխավոր ընտրված ընկերություններին վարկեր տրամադրելու համար, ինչպես դա տեղի է ունեցել ճգնաժամի շրջանում, այլ հավասար մրցակցային դաշտ ստեղծելով: Իսկ Հայաստանն այնպիսի բարձր պոտենցիալ ունի, որ նույնիսկ ներկա շրջափակման պայմաններում, երբ սահմանափակված են երկիր ապրանքների ներկրման ուղիները, չափազանց թանկ տրանսպորտ և այլն, մենք ամեն դեպքում շարունակում ենք զբաղվել բիզնեսով: Բայց այդ ամենն արտաքին խնդիրներն են, բայց կա նաև ներքին անարդար մրցակցային դաշտ»,- կարծում է փորձագետը: Հայաստանում բիզնես վարելու ևս մեկ ակնհայտ խնդիր է տարածքների անհավասարաչափ զարգացումը: Երևանում և Հայաստանի մարզերում բիզնեսի միջև անդունդ է ընկած՝ սկսած ֆինանսական ռեսուրսների ծավալներից մինչև մտածելակերպ: Բացի դրանից, կարևորագույն խնդիր է նաև գիտելիքների պակասը բիզնեսի կառավարման ոլորտում, իսկ որոշ դեպքերում այդ գիտելիքների իսպառ բացակայությունը, ինչը հանգեցնում է բիզնես վարելու սխալ պատկերացման և անավարտ բիզնես պլանների ստեղծման: Երկրում նաև մեծ խնդիր է աշխատուժի ցածր մրցունակությունը և ցածր աշխատավարձը: Հայաստանում բիզես վարելուն խոչընդոտում է ևս մեկ խնդիր՝ մատակարարման անարդյունավետ կազմակերպումը, փոխվստահության անբավարար մակարդակը, գործընկերներին ոչ ժամանակին վճարելը, անորակ հումքի առաքումը, արտադրվող ապրանքի համար պատասխանատվության բացակայությունը հանգեցնում են համագործակցության արդյունավետության կրճատմանը: Բացի դրանից, հայկական ձեռնարկությունների արտադրողականությունը բավական ցածր մակարդակում է, և նրանցից շատերը հնարավորություն և ռեսուրսներ չունեն արտահանման ենթակա ապրանքների արտադրության համար: Այս ամենի հետ միասին Grant Thornton International-ի համաձայն, հայ ձեռնարկատերերի լավատեսության մակարդակը 2011-ին կազմել է +48 տոկոս անցյալ տարվա +32 տոկոսի փոխարեն: Վիկտորիա Արարատյան, Հրիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |