Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտում տարվող բարեկարգման աշխատանքներին

Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտում տարվող բարեկարգման աշխատանքներին

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը նշել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է տարվեն բարձր մակարդակով՝ դա համարելով տոնական միջոցառումների պատշաճ անցկացման կարեւոր նախապայմաններից մեկը:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---