ԱՄՆ Պետդեպը հեռացրել է Ադրբեջանին ամերիկյան զենք գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից

ԱՄՆ Պետդեպը հեռացրել է Ադրբեջանին ամերիկյան զենք գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հեռացրել է Ադրբեջանին ամերիկյան զենք գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից:

Պետդեպը նման քայլի դիմեց կոնգրեսական Հովարդ Բերմանի արտահայտած այն մտահոգություններից հետո, որ այդ զենքը Ալիևի ռեժիմը կարող է օգտագործել Հայաստանի ու Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի համար, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այդ որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից և կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում, հայտարարել է կոնգրեսական Բերմանը:

ԱՄՆ արտաքին գործերի կոմիտեի անդամ կոնգրեսական Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ու մշտական հարձակումների ֆոնի վրա դա կարող է նպաստել պատերազմական գործողությունների վերսկսմանը Ղարաբաղում:

Բերմանի Քլինթոնին ուղղված մայիսի 29-ի նամակում կոնգրեսականը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի, մասնավորապես, ուղղաթիռների, վաճառքի վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել «սահմանները հսկելու», ինչպես նաև «ոստիկանական գործողությունների» համար: Բերմանը նաև մտահոգություն է հայտնել, թե ինչպես կընկալվի ԱՄՆ այդ քայլը ԵԱՀԿ ՄԽ կողմից և ադրբեջանցի դիպուկահարներին «շփման գծից» հեռացնելու կոչերի լույսի ներքո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---