Ստավրոպոլում ձերբակալել են այն ավտոմեքենայի տիրոջը, որով անհետացել էին քաղաքային շուկայում առևտրականների վրա կրակ բացողները

Ստավրոպոլում ձերբակալել են այն ավտոմեքենայի տիրոջը, որով անհետացել էին քաղաքային շուկայում առևտրականների վրա կրակ բացողները

PanARMENIAN.Net - Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են այն ավտոմեքենայի տիրոջը, որով անհետացել էին Ստավրոպոլի քաղաքային շուկայում առևտրականների վրա կրակ բացողները, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել քաղաքի ՆԳՎ ներկայացուցիչը:

«Ներկայումս ձերբակալվել է ավտոմեքենայի տերը, որով անհետացել էին կասկածյալները: Առայժմ հաստատված չէ, արդյոք նա հանդիսանում է հրաձգության մասնակից»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նախնական տվյալների, ՎԱԶ-2114 ավտոմեքենան, որով փախել են կասկածյալները, պատկանում է քաղաքի շինարարական ընկերություններից մեկի պահակին:

Ստավրոպոլի շրջանի մայրաքաղաքում օգոստոսի 22-ին անհայտ անձինք ինքնաձիգից կրակ են բացել քաղաքի գլխավոր շուկայում` վիրավորելով ժամանած մի քանի առևտրականների. տուժածների մասին տեղեկատվությունը հակասական է:

Life News-ի տվյալներով, հրաձգությունն իրականացվել բանջարեղենի վաճառքի բաժնում: Սկզբում վիրավորանքներ են հնչել, ապա այդ ամենը վերածվել է ծեծկռտուքի: Ապա չարագործները հանել են զենքերը և անկանոն կրակ բացել:

«Կրակել են հայերի, տաջիկների, ադրբեջանցիների վրա, որոնք զբաղվում են բանջարեղենի վաճառքով»,-պատմել է «Յուժնի» շուկայի վարչակազմի աղբյուրը:

ԶԼՄ-ներում անգամ շրջանառվում են տուժածների անունները. Սերգեյ Ռազգոյան, Անատոլի Ռազգոյան. Ամիր Ռազգոյան, Համլետ Ռազգոյան, Հասան Սուլեյմանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---