Բորդյուժան ՀԱՊԿ գործողությունների մասին, եթե Ղարաբաղում պատերազմ լինի՝ «երբ «եթե»-ն լինի, այն ժամանակ էլ կխոսենք»

Բորդյուժան ՀԱՊԿ գործողությունների մասին, եթե Ղարաբաղում պատերազմ լինի՝ «երբ «եթե»-ն լինի, այն ժամանակ էլ կխոսենք»

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցն անհնար է լուծել ռազմական ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ըստ նրա, «միայն քաղաքական միջոցներով կարելի է լուծել այդ լուրջ խնդիրը: Ռազմական գործողությունները չեն հանգեցնի այդ խնդրի հանգուցալուծմանը»:

Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքական ներուժին հակամարտության կարգավորման գործում՝ Բորդյուժան նշել է, որ այն «բավականին մեծ է», հայտնում է «Ինտերֆաքսը»: «Դա ՌԴ նախագահի հեղինակությունն է, Ղազախստանի նախագահի, այլ ղեկավարների: Այն ամենն ինչ կարող է քաղաքական ազդեցություն ունենալ, օգտագործվում է»,-ասել է Բորդյուժան:

Բորդյուժան հիշեցրել է նաև, որ կա խնդրի կարգավորման միջազգային մեխանիզմ՝ «Մինսկի խոիմբը, ՌԴ ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները»:

Նա նշել է, որ ՀԱՊԿ չի միջամտում ղարաբաղյան կարգավորմանը: «Մենք տեսնում ենք, ինչպես են ընթանում զարգացումները և գտնում ենք, որ առկա մեխանիզմները բավարար են: Այլ կառույցների մասնակցությունն այս փուլում հակաարդյունավետ է, կարող է բարդացնել առանց այդ էլ խճճված հարցը»,-ասել է Բորդյուժան:

Այն հարցին, թե ինչպես կվարվեն ՀԱՊԿ երկները, եթե Ղարաբաղի շուրջ զինված հակամարտություն սկսվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Բորդյուժան նշել է. «Իսկ եթե՞ ապտերազմ լինի, իսկ եթե արշավ: Երբ «եթե»-ն լինի, այն ժամանակ էլ կխոսենք»:

Ինչ վերաբերում է իրավիճակին Իրանում, պատերազմի հնարավորությանը այդ երկրում, ապա Բորդյուժան ասել է, որ ՀԱՊԿ կանխատեսում է նման զարգացումներ: «Անշուշտ, մենք քննարկում ենք այդ իրավիճակը ԱԽ քարտուղարների, ԱԳ նախարարների հետ: Շատ հաճախ այդ խնդիրները՝ «եթե», քննարկվում են նախագահների մակարդակով: Օրինակ, շատ հաճախ նման մի իրավիճակ է քննարկվում. Ի՞նչ կլինի, եթե հարված հասցվի Իրանին՝ ռադիոակտիվ ամպ կլինի, փախստակննե՞ր կլինեն»,-ասել է Բորդյուժան՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---