ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ուժերի մասին համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ուժերի մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կազմավորումների, ուժերի և միջոցների մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2010թ. դեկտեմբերի 10-ին ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի միջև: Փաստաթղթին չի միացել դեռ միայն Ուզբեկստանը:

Համաձայնագրով նախատեսվում է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ձևավորում: Բացի զինվորական զորակազմից, այդ ուժերի կազմում են լինելու նաև ներքին գործերի, ներքին զորքերի, անվտանգության, հատուկ ծառայությունների մարմիններ:

Զինվորական կազմավորումներ մտցնելու, դրանց թվաքանակի, կազմի ու ենթակայության կարգի մասին որոշումը ընդունում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը մեկ կամ մի քանի կողմերի պաշտոնական դիմումի հիման վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---