Փորձագետ. Եթե երկաթուղին աշխատի, դա կլինի բոլոր առումներով ռուսական նախագիծ

Փորձագետ. Եթե երկաթուղին աշխատի, դա կլինի բոլոր առումներով ռուսական նախագիծ

PanARMENIAN.Net - Եթե Անդրկովկասյան երկաթուղին աշխատի, դա կլինի բոլոր առումներով ռուսական նախագիծ, որը քիչ կանդրադառնա Աբխազիայի տնտեսության վրա, հայտարարել է Կովկասի հարցով ռուս փորձագետ Անդրեյ Եպիֆանցևը GTimes –ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, վրացական կողմի առաջարկը երկաթուղին բացելու վերաբերյալ լիովին համապատասխանում է ռուսական ԱԳՆ ընդհանուր մոտեցմանը Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մոտեցումը նրանում է, որ Մոսկվայի նկատմամբ ուղղակի բարեկամական և եղբայրական հռետորությունն այժմ բավարար չէ: «Թբիլիսին պետք է մի շարք կոնկրետ քայլեր անի, որոնք կապացուցեն նոր իշխանությունների ընթացքի անկեղծությունը: Իհարկե, անդրկովկասյան երկաթուղու վերականգնումը նման քայլերից մեկն է»,- կարծում է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---